Հերիք եղավ, բոլ եղավ, չի կարելի անվտանգության հարցերը դարձնել միջանձնային հարաբերությունը պարզելու բան. Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Մենք Նիկոլ Փաշինյանի հետ քննարկում էինք ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովին առնչվող մի շարք օրինագծերի հետ կապված հարցեր: Այս մասին այսօր  ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիրմիր Վարդանյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ էին իրենց հանձնաժողովում քննարկում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ:

«Մենք ունենք Ընտրական օրենսգրքի նախագիծ, ունենք քրեական օրենսգրքի  նախագիծ, ունենք քրեադատավարական նոր օրենսգիրք, որի վրա աշխատանքները շարունակվում են»,- ասաց պատգամավորը:

Հարցին, թե որքանով էր նորմալ, որ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում իր ընտրության հարցի քննարկման ժամանակ ընտրությունների մասին խոսելու փոխարեն կորոնավիրուսի դեմ պատվաստվելու անհրաժեշտությանն անդրադարձավ, Վլադիմիր Վարդանյանը պատասխանեց. «Եթե սա լիներ ընտրություններից հետո ծրագրային ելույթ, դա այլ կլիներ, բայց մենք բոլորս գիտենք, որ սա սահմանադրական ձևականություն է, որն անհրաժեշտ է, որ արտահերթ ընտրությունները դառնան իրականություն»:

Անդրադառնալով սահմանների անվտանգության վերաբերյալ դիտարկմանը՝ Վարդանյանը նշեց. «Հերիք եղավ, բոլ եղավ, չի կարելի ազգային անվտանգության հարցերը դարձնել փոքր, միջանձնային հարաբերությունները պարզելու բան: Երկրի անվտանգության հետ կապված պետք է գործանել, ոչ թե մանիպուլյատվ դատողություններ»:

Մանրամասները՝ տեսանյութում: