Սահմանների անվտանգության խնդիր ունենք․ ձևավորված առաջնագծում կես տարում ոչինչ չի փոխվել․ Թ․ Թովմասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.11.2026 | 15:19
Խաղաղությունն ամրագրվում է որպես Հայաստանի արտաքին քաղաքականության նպատակ․ ինչ է փոխվում նոր Սահմանադրությամբ
23.11.2026 | 15:10
Ազդարարվեց TRIPP-ի պաշտոնական մեկնարկը // Թրամփը Փաշինյանին Սպիտակ տուն է հրավիրել․ ԼՈՒՐԵՐ
23.11.2026 | 15:04
Երդվյալ ատենակալների ինստիտուտ՝ ՀՀ-ում․ նոր Սահմանադրությամբ առաջարկվող փոփոխությունները
23.11.2026 | 14:56
35 տարեկանից՝ նախագահի թեկնածու, վետոյի իրավունք․ ինչ է փոփոխություն է առաջարկվում Սահմանադրության նախագծում նախագահի ինտիտուտի առնչությամբ
23.11.2026 | 14:49
Ալիևն ու Իտալիայի ԱԳ նախարարը ՀՀ-Ադրբեջան կարգավորումն ու TRIPP նախագիծն են քննարկել
23.11.2026 | 14:41
Կուսակցությունների գործունեությունն արգելելու նոր հիմքեր՝ Սահմանադրության նախագծում
23.11.2026 | 14:36
Ռոման Բերեզովսկին աջակցություն է հայտնել Գևորգ Ղազարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 14:32
Թրամփը հայտարարել է, որ միջանկյալ ընտրություններից հետո Իրանը «վերջին մեկ շաբաթվա ընթացքում ավելի շատ ԱԹՍ-ներ և հրթիռներ է արձակել, քան նախորդ մեկ տարվա ընթացքում»
23.11.2026 | 14:25
Դատախազությունը պահանջում է Կարեն Գասպարյանից հօգուտ պետության բռնագանձել 10 անշարժ գույք, շուրջ 900 միլիոն դրամ
23.11.2026 | 14:20
Նորբերտո Բալեկյանի գոլը «Բարակաս Սենտրալին» դուրս է բերել քառորդ եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 14:12
Նոր Սահմանադրության նախագծով անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները կարող են հետադարձ ուժ ունենալ
23.11.2026 | 14:04
ՀՌՀ-ի փոխարեն՝ նոր ինքնավար մարմին․ ինչ փոփոխություններ են առաջարկվում ԶԼՄ-ների համար
23.11.2026 | 14:02
TRIPP-ի իրականացումը լրջագույն ներդրում է ունենալու ՀՀ անվտանգության ամրապնդման գործում․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 13:56
Լեհաստանում ընկած երեք օբյեկտները, պարզվել է, ռուսական Х-101 թևավոր հրթիռներ են
23.11.2026 | 13:56
Թրամփը հեռուստաուղերձով շնորհավորեց ԹՐԻՓՓ նախագծի մեկնարկը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մեր երկրի սահմաններում անվտանգային խնդիրներ կան: ԱԺ հատուկ նիստում այս մասին իր ելույթում նշեց անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

«Փաստորեն, ստացվում է, որ ինչ-որ աշխատանքներ են արվում, որոնք մեզ համար, ինձ համար տեսանելի չեն: Արագ ձևավորել ենք առաջնագիծ, որը մինչևը հիմա նույն վիճակում է, կես տարվա ընթացքում ոչինչ չի փոխվել: Ինձ համար տարօրինակ է, որ աշխատանքներն իրականացվում են անտեսանելի»,-նշեց պատգամավորը:

Թովմասյանը նշեց՝ տեսանելի է, որ առաջնագծում դեռ վրաններ ունենք, որոշ դեպքերում՝ ցելոֆանապատ: Իսկ ադրբեջանցիները, նրա խոսքով, Տեղ համայնքի մոտ արդեն տեխնիկայով խրամատավորվում են:

«Պարոն վարչապետ, եթե Ձեզ զեկուցվել է, որ առաջանագծում ինչ-որ բաներ են արվում, կխնդրեի լրացուցիչ ստուգում իրականացնել և պարզել, թե որտեղ են իրականացվել: Այն, ինչ տեսանելի է, միայն մտահոգություն է առաջացնում», – նշեց Թովմասյանը՝ դիմելով Նիկոլ Փաշինյանին:

Մանրամասները՝ տեսանյութում: