Բոլոր ուժերից նախընտրական ցուցակում ընդգրկվելու առաջարկ եմ ստացել. Թագուհի Թովմասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Եղել է առաջարկ և այն քննարկման փուլում է, որևէ հավանականություն չկա, որ այդ առաջարկը կբավարարվի: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմայանը՝ մեկնաբանելով ՀՀԿ-«Հայրենիք» դաշինքի ցուցակում իր ներգրավվածության մասին տեղեկությունները:

«Ո՛չ ես եմ հաստատել, ո՛չ Արթուր Վանեցյանը, հետևաբար, խոսել այն մասին, ինչը երկու դերակարտարները չեն հաստատում՝ աբսուրդ է»,- նշեց պատգամավորը:

Նա ընդգծեց, որ մի շարք հարցեր ունի, որոնց պատասխանները պետք է ստանա իրեն ընտրության գնալու առաջարկ անող կողմերից: «Այո, ես ասել եմ, որ բոլորից առաջարկներ ունեմ և հիմա ուզում եմ հայտարարել, որ ես ունեմ մի շարք հարցեր մեր երկրի անվտանգության, արժանապատվության, մեր ապագայի, ինչպես նաև Արցախի ապագայի վերաներյալ: Ես այդ հարցերի պատասխանը պետք է ստանամ բոլոր այն կողմերից, որոնցից ստանում եմ առաջարկներ, որ հասկանամ, թե իմ քաղաքական ապագան ում հետ եմ կառուցում»,- նշեց Թովմասյանը՝ ընդգծելով, որ բոլոր կողմերից առաջարկ է ստացել, բայց անուններ չի բարձրաձայնի:

Թովմասյանը տեղեկացրեց, որ որոշում դեռ չունի և հավելեց, որ ամենևին պարտադիր չէ ինչ-որ մեկի հետ ընտրության գնալու որոշում կայացնի: «Գուցե ես քաղաքական «թայմ աութ» եմ վերցնում և առաջիկա ընտրություններին չեմ մասնակցում: Ինքս ինձ պետք է համոզեմ՝ ինչ եմ ուզում»:

Մանրամասները՝ տեսանյութում: