ՀՀ-ում Արցախից տեղահանված 6300 ընտանիք է բնակվում. Արցախի կառավարության օպերատիվ շտաբ

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

Ներկայումս  Հայաստանի Հանրապետությունում է գտնվում շուրջ 6300 արցախցի տեղահանված ընտանիք՝  25 հազար քաղաքացի։ Armenpress.am հաղորդմամբ՝ այս մասին նշել է ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ  շտաբի պետ Միքայել Վիրաբյանը՝  Դիլիջանում կայացած «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության «Գործընկերություն՝ հանուն Արցախի» խորագրով քննարկման ընթացքում։

«Օպերատիվ  շտաբի համար շարունակում է գերխնդիր մնալ  արցախցիներին ժամանակավոր կացարանների տրամադրումը և ժամանակավոր զբաղվածության ապահովումը։ Հայաստանի Հանրապետությունում գտնվող արցախցիների ժամանակավոր կացության և կենցաղային պայմանների ապահովման հարցը աստիճանաբար ու համակարգված լուծվում է, թեկուզ  այն հեռու է իդեալական լինելուց։ Չնայած գործող սոցիալական ծրագրերին, կարծում եմ, այս երկու խնդիրները պետք է շեշտադրվեն»,- ասաց Վիրաբյանը՝ նշելով  ցանկալի է  համատեղ աշխատանքի ընթացքում քննարկել «Աշխատանք՝ արցախցուն» նախաձեռնությունը, որը կհետապնդի կարճաժամկետ ու երկարաժամկետ նպատակներ։

«Առաջինը՝ օգնել մեր արցախցի հայրենակիցներին աշխատանք գտնելու Հայաստանի տարբեր մարզերում և հոգալ իրենց ընտանիքների կարիքները, և երկրորդ՝ մեր հայրենակիցներին զինել սոցիալական, ձեռնարկատիրական, փոքր ու միջին բիզնես սկսելու, զարգացնելու և այլ հմտություններով՝ Արցախ վերադառնալուց հետո իրենց օջախները շենացնելու ու զարգացնելու համար»,- նկատեց Վիրաբյանը՝  ընդգծելով ծառացած մարտահրավերների հաղթահարման գործում  համախմբված ու միասնական աշխատանքի անհրաժեշտությունը։