Դա իրենց մահապատիժն է․ ՌԴ-ն ու Թուրքիան պատժվելու են Մեղրիի միջանցքի ճեղքման փորձի համար․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.03.2026 | 14:23
Նիդերլանդներում, հնարավոր է, հայտնաբերվել են դ’Արտանյանի մասունքները
27.03.2026 | 14:15
«Wizz Air» բյուջետային ավիաընկերության մամուլի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
27.03.2026 | 14:11
Հոկեյի Հայաստանի հավաքականի մասնակցությամբ մրցաշարը չեղարկվել է
27.03.2026 | 13:56
Հայաստանի ԶՈՒ ֆուտբոլի հավաքականը մասնակցել է Զինվորականների համաշխարհային խաղերի որակավորման փուլին
27.03.2026 | 13:47
Գործարարների հետ փակ հանդիպմանը Պուտինն առաջարկել է կամավոր ֆինանսավորել պատերազմը
27.03.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
27.03.2026 | 13:38
Մի խումբ անձինք օժանդակել են զորակոչիկին՝ խաբեությամբ զորակոչից խուսափելու փորձ կատարելուն
27.03.2026 | 13:28
Կապանում փլուզվել է սելավատարի պատնեշը․ ՆԳՆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.03.2026 | 13:18
Պատմության մեջ առաջին անգամ ԱՄՆ գործող նախագահի` Դոնալդ Թրամփի ստորագրությունը կհայտնվի 100 դոլարանոց թղթադրամների վրա
27.03.2026 | 13:10
Հեթ-տրիկի հեղինակ դարձած Օվեչկինին 13 գոլ է բաժանում պատմական ռեկորդից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.03.2026 | 13:04
Ալեն Սիմոնյանի պահվածքը ՔՊ վարչությունում քննարկելու անհրաժեշտություն չեմ տեսնում. Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.03.2026 | 13:03
Ռոբերտ Քոչարյանը լավ կլինի սուս մնա, նստի իր տեղը և ավել-պակաս բաներ չխոսա․ ՔՊ-ական․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.03.2026 | 13:02
23-ամյա Այշատի սպանությունից 5 ամիս անց նրան հուղարկավորեցին Հայաստանում 
27.03.2026 | 12:54
Իմ դեմ կազմակերպված էր. Ալեն Սիմոնյանը` հայհոյախառն միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.03.2026 | 12:45
Սլովակիայի վարչապետի նկատմամբ հետաքննություն է սկսվել պետական ​​դավաճանության կասկածանքով
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը Ազգային-ժողովրդավարական բևեռի անդամ Տիգրան Խզմալյանի հետ

-Պարո՛ն Խզմալյան, Դուք ԱՄՆ-ի հետ դաշնակցային հարաբերություն հաստատելու գաղափարն եք առաջ քաշում։ Ինչպե՞ս՝ եթե ՌԴ-ն Հայաստանում ունի և՛ քաղաքական, և՛ ռազմական հսկայական ներկայություն, ազդեցություն, արդյո՞ք ինքնիշխանություն և անվտանգություն գաղափարներն այսօր չեն հակադրվում։

-Չի կարող լինել ինքնիշխանություն՝ առանց անվտանգության, և հակառակը, իսկ ռուսները մեզ հարյուր տարի համոզում էին, որ չի կարող լինել ինքնիշխանություն, եթե դուք ուզում եք անվտանգություն։ Դա սուտ է, որն ապացուցվեց և՛ Սումգայիթում, և՛ Բաքվում, և՛ Արցախի տարածքում «Կոլցո» օպերացիայով, և՛ 44-օրյա պատերազմում։ 30 տարի առաջ Ռուսաստանի տարածքում կար մեկ այլ պետություն՝ շատ ավելի հզոր, եթե ՌԴ-ն հիմա 0․8 տոկոսն ունի համաշխարհային տնտեսության, ապա Սովետական Միությունն իր գագաթնակետին մոտ 12 տոկոս ուներ, լուրջ տնտեսության մաս էր կազմում, էլ չեմ ասում՝ ռազմական հզորությունը, և այդ ամբողջ ուժը հօդս ցնդեց՝ 69․000 տանկ ունեցող երկիրը քանդվեց առանց մի կրակոցի։

– Դուք համաձայն չե՞ք՝ քանի դեռ Արցախի հարցը չի լուծվել, Հայաստանն իրական ինքնիշխանության մասին մտածել չի կարող։

Արցախյան հարցը լուծվելու է Մինսկի խմբում՝ մարդու իրավունքների, ինքնորոշման սկզբունքներով։

-Դուք իսկապե՞ս հավատում, որ Մինսկի խմբում լուծում է լինելու։

-Այո՛։

-Ինչպե՞ս, եթե Մինսկի խմբում գերտերությունների շահերի հակադրություն է։

-ՌԴ-ին պարզապես ստիպում են։ Մենք շատ շուտով կտեսնենք, որ ՌԴ-ն ո՛չ միայն այստեղից է հեռանալու, այլ հեռանալու է ամեն տեղից։ Ես նաև նկատի ունեմ «պուտինյան ռեժիմը», որը հեռանալու է Ռուսաստանից։ Նրան մնացել են շաբաթներ և ամիսներ։ Եթե չլիներ կորոնավիրուսը, որը սառեցրեց համաշխարհային քաղաքական գործընթացները․․․ դա աննախադեպ բան էր, չէ՞, երբ ամեն ինչ փակվեց, ո՛չ միայն տրանսպորտային համակարգը, այլև կանգնեցվեցին քաղաքական պրոցեսներ։ Դրանից հմտորեն և նենգորեն օգտվեցին Թուրքիան, Ռուսաստանը և Ադրբեջանը, սակայն այդ հաղթանակը «Պյուռհոսյան» էր։ Իրենք հիմա պատժվելու են դրա համար, և հատկապես՝ Արցախյան պատերազմի, և մասնավորապես՝ Մեղրիի միջանցքի ճեղքման փորձի համար, դա իրենց մահապատիժն է լինելու՝ «Պուտինյան Ռուսաստանի» և «Էրդողանյան Թուրքիայի»։

-«Ճեղքման փորձ» ասելով՝ ի՞նչ նկատի ունեք, առաջիկայում ինչ-որ վտա՞նգ եք կանխատեսում։

Ես նկատի ունեմ, որ նրանց ծրագրերը՝ կապել Ադրբեջանը Թուրքիայի հետ ցամաքով՝ Հայաստանի տարածքով, թելադրել Հայաստանին տրանսպորտային, կործանարար միջանցքը, դա չի լինելու։

Ինչո՞ւ եք նվաստացուցիչ համարում, եթե տարածաշրջանի կոմունիկացիաների ապաշրջափակման պարագայում Հայաստանն Ադրբեջանի տարածքով Ռուսաստանի հետ կապ կունենա, եթե Թուրքիան բացի սահմանները, Հայաստանը նույն Եվրամիության երկրների հետ կարող է առևտուր անել՝ ծովային ճանապարհն օգտագործելով։ Սա չի՞ կարող փոխշահավետ գործարք լինել, ՀՀ-ին չե՞ն պատժել՝ փակելով սահմանները։

Մեզ պատժել են, այո՛, և մենք չփորձեցինք գտնել այլ ճանապարհ, իսկ այլ ճանապարհ, այլընտրանք կա, և դա Իրանի, Վրաստանի, Ուկրաինայի միջանցքն է, դա հարավ-արևելյան Եվրոպայի բացումն է, որտեղ Հայաստանը խաղում է առանցքային դեր։ Մենք բացում ենք Իրանի հետ ճանապարհը Եվրոպայի համար, մենք կամուրջ ենք, մենք ֆորպոստ չենք, սա է մեր ճանապարհը։

– Տնտեսական զարգացումը չէ՞ նաև ինքնիշխանության հիմքերից մեկը։ Ինչքան պետությունը բաց լինի աշխարհի առաջ՝ ներդրումներ գան, փորձես առևտրային խաչմերուկ դառնալ, նաև քո կարևորությունը՝ որպես պետության, կմեծանա, այդպես չէ՞։

– Իշխանության գալուց հետո մենք հաշված շաբաթների ընթացքում կրկնապատկելու ենք Հայաստանի տնտեսական հնարավորությունները, գոնե շնորհիվ մեկ բանի՝ մենք հրաժարվելու ենք աշխարհի ամենաթանկ գազը գնելուց ՌԴ-ից և գնելու ենք երեք անգամ ավելի էժան գազ ՀՀ բնակչության համար Իրանից, ինչպես նաև՝ նավթամթերք։

-Դուք մոռացե՞լ եք, որ Իրան-Հայաստան գազատարի խողովակը բավականին նեղ է, շատ տարողունակ չէ։

-Ես չեմ մոռացել, բայց այդ խողովակը կառուցելու համար այսօրվա տեխնոլոգիաներով պետք են շաբաթներ և Իրանը, Չինաստանը, ԵՄ-ն ունեն այդ տեխնոլոգիաները, դա շատ արագ լուծվող հարց է։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան