Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը կուռկուռի ձագ դարձած՝ բանակցել են Ադրբեջանի ամբողջականության շրջանակում՝ թաղելով Արցախի ինքնորոշման հեռանկարը․ Արման Բաբաջանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.09.2026 | 12:10
Թրամփը հայ հոգևոր առաջնորդների է ընդունել // Նիագարայի ջրվեժը ՀՀ դրոշի գույներով կլուսավորվի․ ԼՈՒՐԵՐ
17.09.2026 | 12:01
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցների» մասին օրինագծին
17.09.2026 | 11:55
Էս միտքը ծագել է Նյու Յորքի սուպերմարկետում. Փաշինյանը՝ ՀՀ-ի անվտանգության ճարտարապետության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 11:51
«Ասում ա՝ ղարաբաղցի ա ու տուն ունի, ոնց ես կարողացել փստցնես»․ Կարապետյանը՝ Փաշինյանի ելույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 11:43
Ալեն Սիմոնյանն ու Իտալիայի ԱԳ նախարարի տեղակալը քննարկել են տնտեսական համագործակցության ակտիվացումը
17.09.2026 | 11:37
Լևոն Քոչարյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
17.09.2026 | 11:34
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների երկրորդ մրցակիցները
17.09.2026 | 11:25
Մեզ համար ավելի լավ ա պարտվել ոչ դաշնակցական ուժի, քան հաղթել դաշնակցական ուժին. Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 11:16
Կիևում ռուսական հարձակման հետևանքով տուժել է 16 մարդ, Օդեսայում ՝ բնակելի շենք վնասվել
17.09.2026 | 11:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.09.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
17.09.2026 | 10:58
Լիոնել Մեսին նվաճել է կարիերայի 49-րդ տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 10:54
«Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը լրջագույն մարտահրավեր և սպառնալիք է ՀՀ-ի համար. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 10:51
ՍԴ դատավորների հավելավճարների համար կառավարությունը 38.9 մլն դրամ կհատկացնի
17.09.2026 | 10:38
Քաղաքացիները կարող են իրենց եկամտային հարկից գումար հատկացնել ՀԿ-ներին, ԶԼՄ-ներին ու կուսակցություններին․ նախագիծը Կառավարության նիստի օրակարգում է
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչ, պատգամավոր Արման Բաբաջանյանի հետ 

-Պարո՛ն Բաբաջանյան, Արցախի հարցով բանավեճ կա ներկա և նախկին իշխանությունների միջև։ Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը, նրանց շրջապատը մեղադրելով Փաշինյանին բանակցությունների ձախողման մեջ, պնդում են՝ իրենց հազար ու մի մեղքերի մեջ են մեղադրել, թալանչի և այլ որակում են տվել, բայց իրենց ժամանակ կար անկախ Արցախ և բանակցությունները նաև կարգավիճակի մասին էին, իսկ Փաշինյանի իշխանության ժամանակ ի՞նչ տեղի ունեցավ՝ պարտվեցիք պատերազմում՝ տարածքային և մարդկային կորուստներով։ Ի՞նչ փաստերի հետ գործ ունենք։

Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի բանակցած ամբողջ փաստաթուղթը և Ղարաբաղի հարցի կարգավորման ամբողջ տարբերակները եղել են Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման տրամաբանության և փիլիսոփայության շուրջ։ Դրանք եղել են բացառապես Հայաստանի շահերի դեմ։ Ամենամեծ ոճրագործությունն սկսվել է Ռոբերտ Քոչարյանից՝ 98 թվականից, երբ նա սկսել է բանակցել ընդհանուր պետության վերաբերյալ փաստաթուղթը, դրան հաջորդած Քի Վեսթի բանակցային շրջանը վերաբերել է և՛ Մեղրիի միջանցքին, որի վերաբերյալ հայտարարություններով անընդհատ հանդես է գալիս Ալիևը՝ շատ լավ հասկանալով, որ այդպիսի քննարկում, համաձայնություն է եղել Հայաստանի կողմից։ Ի դեպ, Ադրբեջանի շնորհիվ մենք չենք գնացել այդ համաձայնության իրագործմանը։ Շուշիի վերաբերյալ ձևակերպումը ևս Քի Վեսթին է առնչվում, Տավուշի բնակավայրերի՝ անկլավների քննարկումները Ռոբերտ Քոչարյանին են պատկանում, էլ չասեմ այն ամբողջ գործընթացը, որ իր պաշտոնավարումը ամբողջացրեց «Մադրիդյան սկզբունքներ» կոչվածի շուրջ, որը 2007-ի նոյեմբերին հաստատվեց և որը սկիզբ դրեց այն կործանարար գործընթացին, որը հաղթական կերպով շարունակեց իր իրավահաջորդը և 2011 թվականին Կազանում կայացած համաձայնագրում ուղղակի թաղեց Արցախի ինքնորոշման հեռանկարը Ադրբեջանի տարածքից դուրս։

Ակնհայտորեն՝ Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի ներսում հպարտ-հպարտ խոսել են անկախ Արցախից, բանակցային սեղանին գնացել կուռկուռի ձագ դարձած բանակցել են, Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում Արցախի հիմնահարցն են քննարկել։

-Այդքանով հանդերձ՝ փաստն այն է, որ Արցախի ոչ բարենպաստ լուծումը եղել է ո՛չ նրանց, այլ այս իշխանության ժամանակ։

-Իրենք ամեն ինչ արել են, որպեսզի այս օրը գա և այդ կորուստը լինի այլ քաղաքական գործչի ժառանգություն։ Ամեն ինչ արել են, որ թալանեն մեր այն հնարավորությունները, որոնցով կարող էինք մեր կորուստները նվազագույնի հասցնել։ Այն, որ պատմում էին Ջաբրայիլի, Հադրութի և Հորադիզի պաշտպանական գծերի չգոյության մասին, երբ զինվորները ուղղակի պատերազմ վարելուն զուգահեռ ստիպված են եղել պաշտպանական գծերը փորել, որպեսզի կարողանան նվազագույն պաշտպանություն ապահովել, խոսում է այն մասին, որ Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան նախագահ կոչվածներն իրենց պաշտոնավարման շրջանում ուղղակի բյուջեն թալանելով և գողանալով բացում էին այսօրվա մեր զինվորների նահատակվելու ճանապարհը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան