Ադրբեջանը չի մասնակցի ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստին

Լուրեր

01.08.2026 | 23:46
Արման Ծառուկյանը հաղթեց երևանյան մենամարտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.08.2026 | 19:54
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Նարեկ Կարապետյանը, խմբակցության քարտուղար՝ Տիգրան Աբրահամյանը
01.08.2026 | 19:29
Վանաձորում, Գյումրիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
01.08.2026 | 19:09
Քննարկվել է ազատազրկվածների պահման պայմանների բարելավումը
01.08.2026 | 18:40
Քննարկվել են Հայաստանի և Չեռնոգորիայի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության խորացման հարցեր
01.08.2026 | 18:26
Մ-17 ԱԱ. Դավիթ Բալեյանը պարտվեց մեդալային գոտեմարտում
01.08.2026 | 17:57
SpaceX-ի հրթիռը կբախվի Լուսնին. գիտնականները պատրաստվում են ուսումնասիրել ուժեղ հարվածի հետևանքները
01.08.2026 | 17:34
ՖԻՖԱ-ն հրաժարվել է Աշխարհի առաջնության իրավունքների վաճառքի ծրագրից
01.08.2026 | 17:16
Փրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուր
01.08.2026 | 16:56
Սեուտայից Մարոկկո է վերադարձել շուրջ 70 հազար անօրինական միգրանտ
01.08.2026 | 16:38
Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզում գործող ձկնաբուծարան
01.08.2026 | 16:21
Երևանի Կենտրոնում փոշու պարունակությունն ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
01.08.2026 | 15:55
Օգոստոսին արտառոց շոգեր կամ ցրտեր չեն սպասվում. Գագիկ Սուրենյան
01.08.2026 | 15:37
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն ու Լոս Անջելեսի գլխավոր հյուպատոսը հանդիպել են Հայ Առաքելական եկեղեցու երկու թեմերի առաջնորդների հետ
01.08.2026 | 15:20
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը շնորհավորել է Արաքս Մանսուրյանին տարեդարձի առթիվ
Բոլորը

Ադրբեջանական պատվիրակությունը չի մասնակցի ապրիլի 29-30-ը Կազանում կայանալիք ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստին։ Այս մասին տեղեկանում ենք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնական կայքից։

Տարածված հաղորդագրության մեջ նշվում է, որ Կազանում տեղի է ունենալու Եվրասիական միջակառավարական խորհրդի նիստը, որին մասնակցելու են ԵՏՄ երկրների, դիտորդ պետությունների՝ Մոլդովայի, Կուբայի, Ուզբեկստանի կառավարությունների ղեկավարները, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահը։ Ոչ մի խոսք չկա Ադրբեջանի մասնակցության մասին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԲԿ գործակալությունը, հիմնվելով Ռուսաստանում, Հայաստանում ու ԵՏՄ-ում իր աղբյուրների վրա, հայտնել էր, որ ԵՏՄ երկրները քննարկում են Կազանում կայանալիք միջկառավարական խորհրդի նիստին ադրբեջանական պատվիրակության հնարավոր մասնակցության հարցը։

Ըստ լրատվամիջոցի՝ դրան խանգարում են Երևանի ու Բաքվի միջև առկա հակասությունները։ Մասնավորապես, հայկական կողմի զրուցակիցը ՌԲԿ-ին պատմել է, որ Բաքուն կարող է իր ներկայացուցիչներին Կազան ուղարկել, եթե դրան համաձայնի Երևանը։ Եվ որպեսզի դա տեղի ունենա, պետք է հաղթահարել մի շարք տարաձայնություններ․ առաջնային պիտի լուծվի հայ ռազմագերիների վերադարձի հարցը։ Ի դեպ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի օգնական Իյա Մալկինան ևս հայտնել էր Ադրբեջանին ու Տաջիկստանին ԵՏՄ նիստին հրավիրելու մասին՝ նշելով, որ ԵՏՄ երկրները քննարկում են այդ հարցը։

Էմմա Չոբանյան