Մենք կանգնած ենք պատերազմի շեմին և ԱՄՆ-ը մեզ զգուշացնում է. Ստեփան Գրիգորյան

Լուրեր

12.11.2026 | 11:27
Nvidia-ի տնօրենների խորհուրդը պատրաստվում է պաշտոնանկ անել գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգին՝ Լրտեսական սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 11:20
Փաշինյանն ու Ալիևը կարող են Դուբլինում հանդիպել․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
12.11.2026 | 11:18
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում 
12.11.2026 | 11:11
Բոլորն ունեն արժանապատիվ կյանքի իրավունք․Մարագոսը՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:00
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
12.11.2026 | 11:00
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:50
«Կոմիտաս պարկ»-ի գազիֆիկացման խնդիրը լուծվել է․ բնակիչները կառուցապատողի համաձայնության կարիք չունեն
12.11.2026 | 10:48
Սուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 10:41
Սանկտ Պետերբուրգում ռուս գնդապետի ավտոմեքենա են պայթեցրել․ նա զոհվել է
12.11.2026 | 10:30
«Գոլդ» համարներից որքա՞ն գումար է փոխանցվել պետբյուջե
12.11.2026 | 10:16
«Հոգեկան առողջությունը Հայաստանում․ դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն». ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:10
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում համար է վարձել պետբյուջեի հաշվին
12.11.2026 | 10:00
Առանց հավաստագրի՝ մանկապարտեզի ղեկավար, այժմ՝ ՔՊ-ի թեկնածու․ ի՞նչ է կատարվում Սպիտակում
12.11.2026 | 09:53
Էդգար Ղազարյանն առաջարկում է գործուղման մեկնած պատգամավորներին զրկել նախապես քվեարկելու հնարավորությունից․ Կառավարությունը դեմ է
12.11.2026 | 09:47
Թրամփի բանագնացները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
Բոլորը

Հայաստանը պետք է լուրջ վերաբերվի ԱՄՆ Ազգային հետախուզության գրասենյակի հրապարակած զեկույցին՝ համաձայն որի Ղարաբաղի խնդրի շուրջ լարվածությունը կարող է վերածվել Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնածավալ ռազմական հակամարտության:

Factor.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց  Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:

«Զեկույցում չի նշվում, թե ինչու է հնարավոր, որ լայնածավալ ռազմական գործողություններ սկսվեն: Այսինքն՝ փակագծերն ամբողջությամբ չեն բացվում և չեն նշվում գլխավոր գործոնները: Իհարկե, դա նորմալ է, որ բոլոր փակագծերը չեն բացում, որպեսզի իրենց ինֆորմացիայի աղբյուրը չբացահայտվի»,- նշեց քաղաքագետը՝ նկատելով, որ ԱՄՆ Ազգային հետազոտության գրասենյակի կողմից հնչեցված այդ գնահատականը մոտ է իրականությանը:

Ըստ քաղաքագետի՝ ընտրությունների օրը փոխելու Ալիևի որոշումն արդեն խոսում է այն մասին, որ նա պատերազմի է պատրաստվում: «Ես կարծում եմ՝ մի քանի գործոնների առկայությունն էլ հենց թույլ տվեց, որ ամերիկացիները նման հայտարարություն անեն: Կասկած չունեմ, որ եթե անգամ Ադրբեջանում վերջնականապես դա չեն հասկանում, ապա ԱՄՆ-ում հասկանում են՝ Հայաստանում անցումը պառլամենտական համակարգի և դրա շուրջ ստեղծված խառնաշփոթը, երբ պարզ չէ, թե պատերազմի ժամանակ ով է լինելու բանակի գերագույն գլխավոր հրամանատարը, ևս դրդրում է Ադրբեջանին հարձակվելու»,- նկատեց Ստեփան Գրիգորյանը:

Զեկույցում նաև ասվում է. «Փոխզիջման գնալու երկու կողմերի՝ Բաքվի և Երևանի ոչ պատրաստակամությունը, երկու երկրների հասարակությունների ներքին ճնշման աճը, Ադրբեջանի ռազմական կայուն արդիականացումը և Հայաստանի՝ ռուսական նոր ռազմատեխնիկայի ձեռքբերումը՝ 2018-ին լայնածավալ ռազմական գործողությունների ռիսկեր են ստեղծում»:

Ստեփան Գրիգորյանի խոսքով՝ Հայաստանն ու Ադրբեջանն այդ առումով հավասար հարթության վրա են դրվում: «Այն, որ մտավախությունը կապված է միլիտարիզացիայի հետ, համաձայն եմ: Նշանակություն չունի, որ իրենք միլիտարիզացվում են երկու անգամ ավել Հայաստանից, դժբախտաբար Հայաստանն էլ է այդ ճանապարհով գնում» ,- հավելեց քաղաքագետը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Շողիկ Գալստյան