Պատերազմի հետևանքները պարզ էին հոկտեմբերի սկզբին, բայց ՀՀ քաղաքական ուժերի միջև կոնսենսուս չձևավորվեց. Արայիկ Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.09.2026 | 15:48
Ուկրաինան և ՌԴ-ն զոհվածների մարմինների հերթական փոխանակումն են իրականացրել
17.09.2026 | 15:40
«Չելսիի» ղեկավարը վաճառել է ակումբում իր մասնաբաժինը
17.09.2026 | 15:28
«Արևմուտքը բացահայտ միջամտում է Հայաստանի և Վրաստանի գործերին»․ Շոյգու
17.09.2026 | 15:19
ՌԴ-ն Սև ծովում հարվածել է Տանզանիայի դրոշի ներքո նավարկող նավին․ նավապետը զոհվել է
17.09.2026 | 15:10
Փաշինյանը՝ ռուսական ռազմաբազայի դուրսբերման մասին // Գերմանիան ՀՀ ՊՆ-ին ձնագնացներ է նվիրել․ ԼՈՒՐԵՐ
17.09.2026 | 15:07
Ռուբեն Մխիթարյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի հանձնաժողովի նախագահ
17.09.2026 | 15:02
Շոյգուն հայտարարել է, թե ՀՀ-ում ՌԴ ներդրումներով ընկերությունների նկատմամբ, իբր, «ռեյդերային զավթում» է իրականացվում
17.09.2026 | 14:54
Մատենադարանի ձեռագրական գանձարանը համալրվել է 1491 թվականի Շարակնոցով
17.09.2026 | 14:49
Տեղեկություն Կիպրոս – Հայաստան հանդիպման տոմսերի վերաբերյալ
17.09.2026 | 14:40
Կոռուպցիոն սկանդալի ֆոնին՝ Զելենսկին Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնակատար է նշանակել
17.09.2026 | 14:33
ՀՀ գլխավոր դատախազը բավարարել է Ֆրանսիայի միջնորդությունը. ծանրացնող հանգամանքներում գողություն կատարած անձը հանձնվել է Ֆրանսիայի իրավասու մարմիններին
17.09.2026 | 14:24
Ադրբեջանցի պատգամավորը հայտարարել է, թե Բաքուն կարող է Հայաստանի տարածքում հուշարձաններ «վերականգնել»
17.09.2026 | 14:15
Արման Ծառուկյան. «Ռուֆիին հաղթելու դեպքում կանցկացնեմ չեմպիոնական մենամարտ»
17.09.2026 | 14:15
Տիգրան Աբրահամյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
17.09.2026 | 14:10
ՄԻԵԴ-ն ընդդեմ Հայաստանի վճիռ է կայացրել մահացած զինծառայողի գործով
Բոլորը

«1994-ի մայիսի 12-ի զինադադարից հետո մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ճիշտ դասեր չի քաղել աշխարհի օրինակներից և, ունենալով առավելություն բանակցային գործընթացում, ավելի նպաստավոր լուծումներ չի կարողացել ունենալ»,- այս մասին Արցախում քաղաքաշինության նախարարության կոլեկտիվի և շինարարական կազմակերպությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ նշել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

Նա ներկայացրել է 44-օրյա պատերազմի ընթացքը, նշելով, որ պատերազմի հետևանքներն իր համար պարզ էին արդեն հոկտեմբերի սկզբին, սակայն հայաստանյան քաղաքական ուժերն ընդհանուր հայտարարի չեն եկել. «Չի ձևավորվում քաղաքական կոնսենսուս կամ միասնական կարծիք՝ ընդդիմադիր, իշխանամետ, իշխանություն, և կարծես թե պատերազմը կանգնեցնելն այդ օրը համարում էին դավաճանություն»:

Նախագահը ընդգծել է, որ հակառակորդի կողմից պատերազմին մասնակցում էր Թուրքիան: Այսօր էլ թուրքական պաշտոնյաները հայտարարում են. «Ադրբեջանի հետ միասին մեզ հաջողվել է լուծել «պատմական արդարությունը»: Միայն 7 հազար ահաբեկիչ վարձկան Սիրիայից մասնակցում էր արցախյան երկրորդ պատերազմին»:

«Մեր ամենամեծ սխալը եղել է այն, որ 1992 թվականի հունիսի 13-ից, երբ հայաթափվեց Շահումյանը, հետո Մարտակերտը, Հադրութի, Մարտունու, Ասկերանի որոշ գյուղեր, մենք տեր չենք կանգնել և ավելի քան 50 հազար հայ բնակչություն թողել են Արցախը՝ ունենալով հնարավորություն տեղավորելու: Սա պատճառներից մեկն է, քանի որ Արցախում բնակչությունը պետք է լիներ ոչ թե 45 հազար, այլ ավելի քան 200 հազար: Երբ շահումյանցիների 10 տոկոսին էլ տեր չենք կանգնել, և այդ մարդիկ գնացել են»:

Արայիկ Հարությունյանը նաև հայտարարել է, որ Հայաստանի և Արցախի ապագան տեսնում է նոր ռազմաքաղաքական ավելի խորը համագործակցության շրջանակներում. «Եվ Ռուսաստանի հետ միասին կարողանանք դիմակայել այս ստեղծված իրավիճակին»:

Նրա խոսքով, Արցախը կշարունակի քաղաքական պայքարը Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքների համար, գոնե ԼՂԻՄ սահմաններում:

Մանրամասները՝ տեսանյութում: