Կոշտ քննադատություններ ու երախտիքի խոսքեր․ ով և ինչպես արձագանքեց Բայդենի՝ ցեղասպանության ճանաչմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

1981 թվականի ապրիլի 22-ին ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանը հրեական Հոլոքոստի մասին իր ուղերձում, Հոլոքոստի դասերը չմոռանալու կոնտեքստում, օգտագործեց «հայերի ցեղասպանություն» արտահայտությունը։ Ռեյգանից հետո ԱՄՆ ոչ մի նախագահ այլևս չօգտագործեց «ցեղասպանություն» բառը։

Միայն այս տարի ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենն ապրիլի 24-ի ուղերձում հայերի դեմ իրագործված ոճրագործությունը «ցեղասպանություն» անվանեց։

Միջազգային լրատվամիջոցներից շատերը կայծակնային արագությամբ տարածեցին լուրը՝ հետևյալ ձևակերպմամբ․ «ԱՄՆ նախագահը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը՝ վտանգելով հարաբերությունները ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիայի հետ»։

Դոկտոր Բյուլենթ Ալիրիզան, որը ամերիկյան Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող է՝ կենտրոնացած ԱՄՆ-ի և Թուրքիայի հարաբերությունների վրա, նշում է՝ Բայդենն ակնհայտ կերպով Թուրքիայի կառավարությանն ասում է, որ ցանկանում է շարունակել հարաբերությունները, բայց, միաժամանակ, համարում է, որ 1915-ի տեղի ունեցածը ցեղասպանություն է։

«Ռոնալդ Ռեյգանից հետո՝ բոլոր նախագահները խուսափել են «ցեղասպանություն» եզրույթը կիրառելուց և 1915-ի իրադարձությունները տարբեր կերպ մեկնաբանել։ Նախագահ Օբաման հայկական «Մեծ Եղեռն» եզրույթը կիրառեց, չորս տարի շարունակ՝ Թրամփը նույնպես այս եզրույթը կիրառեց։ Այսպիսով, շատ նշանակալի է, որ Բայդենը դեմ գնաց իր նախնիների հաստատած քաղաքականությանը և, չնայած ապրիլի 24-ի նախօրեին Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ հեռախոսազրույցին, օգտագործեց «ցեղասպանություն» բառ»,- ասում է դոկտոր Բյուլենթ Ալիրիզան։

ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը տարաբնույթ արձագանքեր եղան։ Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովի բնոորոշմամբ՝ դա ԱՄՆ-ի ներքին գործն է։ Թուրքիայի նախագահի աշխատակազմից, Վաշինգտոնի որոշումը մեկնաբանելով, նշեցին․ «Բայդենը մեծ սխալ թույլ տվեց, որն անհետևանք չի մնա»։ Միաժամանակ, Թուրքիայի նախագահը Բայդենի հայտարարությունից հետո ուղերձ է հղել Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանին, որում նշել է, թե հարգում է Առաջին աշխարհամարտի տարիների ծանր պայմաններում Օսմանյան պետությունում զոհված հայերի հիշատակը, ցավակցում նրանց թոռներին ու երախտագիտություն հայտնում Թուրքիայի հայերին՝ «երկրում այսօր ընթացող արդար պայքարին աջակցելու համար»։

Այսօր, անդրադառնալով Էրդողանի ուղերձին, Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն ընդգծեց․ մեզ համար կարևոր են ոչ թե խոսքերը, այլ գործերը։

Ադրբեջանի ԱԳՆ-ում Բայդենի հայտարարությունը համարել են «անհաջող» և նշել, որ այն «աղավաղում է տեղի ունեցածի պատմական փաստերը»: Նույն օրը Էրդողանի հետ հեռախոսազրույցում էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բայդենի հայտարարությունը «պատմական սխալ» է անվանել։

Եվ չնայած Թուրքիայում Բայդենի հայտարարությունը միանշանակ չի ընդունվել, ԱՄՆ-ում նորընտիր նախագահը շարունակում է շնորհակալական խոսքեր ստանալ։

«Նախագահ Բայդենի՝ ճշմարտության մասին բարձրաձայնելու պատրաստակամությունը հստակ կերպով ցույց է տալիս այն, որ ԱՄՆ-ն կկանգնի իր ժողովրդավար դաշնակիցների կողքին։ Մենք պատրաստ ենք պայքարել այն բռնապետերի դեմ, որոնք սպանում են իրենց հարևաններին»,- ասում է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը։

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի խոսքով էլ՝ նախագահ Բայդենը, միանալով Կոնգրեսին, պատմական քայլ է կատարել՝ պաշտոնապես ճանաչելով ցեղասպանությունը։

ԱՄՆ նախագահին շնորհակալություն է հայտնել ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, որը վերջին տարիներին ակտիվ աշխատանքներ էր տանում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում։

Բայդենին շնորհակալական ուղերձով դիմել է նաև հայազգի աշխարհահռչակ երգչուհի Շերը։

Հայտնի ռոք երաժիշտ, System of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը նույնպես դիմել է ԱՄՆ նախագահին։

 «Շնորհակալ եմ նախագահ Բայդենին՝ Հայոց ցեղասպանությունն այսօր պատշաճ կերպով ճանաչելու համար: Սա չափազանց կարևոր քայլ է․ քայլ՝ դեպի Թուրքիայի՝ արդարության առաջ կանգնելու և այն հանձն առնելու երկար ճանապարհը»,- գրելէ  Թանկյանը։

Այսպիսով, ԱՄՆ 50 նահանգից 49-ն արդեն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, 2019-ին ԱՄՆ Սենատն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը, իսկ այս տարի արդեն՝ նախագահն անձամբ 1915-ին տեղի ունեցածը «ցեղասպանություն» անվանեց։ Մնում է հուսալ, որ Թուրքիայի հետ լարված հարաբերությունների ֆոնին՝ ամերիկյան քաղաքական ուղեգծում այս շրջադարձային փոփոխությունները հօգուտ Հայաստանի կգործեն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան