Թուրքիայի կողմից օգտագործվող «Բայրաքթար»-ների թիվն ավելացել է՝ հասնելով 140-ի

Լուրեր

11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
Բոլորը

Թուրքիայի կողմից օգտագործվող անօդաչու թռչող սարքերի թիվն ավելացել է՝ հասնելով 140-ի։ Այս մասին հայտնում է թուրքական Daily Sabah-ը, որը վկայակոչում է Ahval գործակալությունը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ սա կազմում է Թուրքիայի 245 F-16 կործանիչների կեսը և չի ներառում  մոտավորապես 1500 ոչ ռազմական անօդաչուները, որոնք օգտագործում են թուրքական անվտանգության ուժերը, 200 «մինի-անօդաչուներ» կամ 500 KARGU-2 «կամիկաձե  անօդաչուները», որոնք ղեկավարվում են զինվորականների կողմից։

Ամենավերջին թուրքական ռազմական անօդաչու թռչող սարքը, որն առաջիկա տարիներին կհայտնվի զինանոցում, Akıncı-ն է, որի փորձարկումներն այս տարի ավարտվել են։

Նշվում է, որ վերջին տարիներին թուրքական անօդաչուները դարձել են Սիրիա, Իրաք, Լիբիա և Լեռնային Ղարաբաղ ռազմական ներխուժման խորհրդանիշ։ Թուրքական անօդաչուների հիմքը, որը կազմում են Bayraktar TB-2-ը, մշակվել է Հալուք Բայրաքթարի ընկերության կողմից, որի եղբայրը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսան է։

Բացի այդ, հրապարակման համաձայն՝ ներկայում 160 թուրքական անօդաչու  սարքեր են կիրառվում թուրքական զինված ուժերում, Ազգային հետախուզության կազմակերպության ու Ուկրաինայի, Ադրբեջանի, Կատարի զինված ուժերի կողմից։ Այլ երկրներ՝ ներառյալ Պակիստանն ու Ղազախստանը, հետաքրքրություն են ցուցաբերել թուրքական անօդաչուներ ձեռք բերելու համար։

Ի դեպ, ավելի վաղ նման հայտարարություն էր տարածել նաև «Բայքար» ընկերությունը, որում նշվում էր, որ Թուրքիայի, Ուկրաինայի, Կատարի ու Ադրբեջանի զինանոցում 160 «Bayraktar TB2» կա։

Էմմա Չոբանյան