Բաքվի հետ ԵՏՄ մասնակցության հարցի քննարկումից առաջ նրանք պետք է վերադարձնեն բոլոր գերիներին․ Գևորգ Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
Բոլորը

Հայաստանի տնտեսական իրավիճակի, նախընտրական գաղափարների մասին Factor TV-ն զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Գևորգ Պապոյանի հետ

-Պարո՛ն Պապոյան, սկսենք ապրանքների թանկացումից։ Հայաստանում մեծ ծավալի աղքատություն կա, և աղքատ մարդիկ իրենց միջոցները հիմնականում սննդի վրա են ծախսում։ Հիմա այս մարդիկ ձեթ և ալյուր պետք է գնեն, և այդ ապրանքները շատ թանկացել են։ Ի՞նչ անեն այս մարդիկ։

-Տեսեք՝ կոնկրետ ձեթի և ալյուրի օրինակը բերեցիք, որ երկնիշ աճով են թանկացել։ Բայց այստեղ պետք է հասկանանք, որ դրանց գնաճի պատճառն այն է, որ համաշխարհային շուկայում դրանց գներն աճել են։ Մասնավորապես, քովիդի պայմաններում արևածաղկի և հացահատիկի բերքի մշակման ծավալները որոշակի նվազել էին 2020-ին, որի հետևանքով այդ ապրանքների դեֆիցիտ առաջացավ, որը բերեց այդ ապրանքների գների աճի։ Այդ առումով, այո՛, ցավալի է, որ բարձր գնաճ ենք ունեցել, բայց, միևնույն ժամանակ, ես կարծում եմ, որ գները եթե ոչ նախկին մակարդակի, ապա էականորեն կիջնեն։

-Ձեր իշխանության գալու օրվանից, նույնիսկ դրանից առաջ էլ Հայաստանում քննարկվում էր Ամուլսարի հանքի հարցը։ Ըստ Ձեզ՝ ի՞նչ ապագա ունի Ամուլսարի հանքը։ 

-Ամուլսարի հանքի հարցով որևէ փոփոխություն դիրքորոշման մեջ չի եղել։

-Ընդհանուր առմամբ՝ դիրքորոշում էլ չի եղել։

-Կարծում եմ՝ ժամանակն է, որ մենք, կարծում եմ, տարվա ընթացքում կկողմնորոշվենք այդ հարցում։ Մոտեցումը հետևյալն է՝ հանքը պետք է բացվի, եթե բնապահպանական վնասներն այնպիսին չեն, որ անդառնալի են, կամ հանքի բերած օգուտները ավելի քիչ են, քան այն վնասները, որ կարող են տեղի ունենալ։ Եվ ընդհակառակը՝ հանքը չպետք է բացվի, եթե օգուտներն ավելի քիչ են։

-Բաքուն կարող է մասնակցել ԵՏՄ նիստին։ Ի՞նչ դիրքորոշում ունեք այս հարցում։

-Դիրքորոշման մասին տեղեկացված չեմ, անկեղծորեն կարող եմ ասել։ Բայց կարծեմ հրապարակվեց, որ Հայաստանն ունի առարկություններ։

-Առարկություններ՝ գերիների մասով։ Իսկ առհասարա՞կ։

-Ես կարծում եմ՝ այո, Բաքվի հետ ինչ-որ բան քննարկելուց առաջ նվազագույնը նրանք պետք է մեզ վերադարձնեն մեր բոլոր գերիներին։ Սա մեզ համար աներկբա է, և այդպես էլ պետք է լինի։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան