Օնիկ Գասպարյանը ձեռնոց է նետում Փաշինյանին. իշխանությունները կստեղծե՞ն քննիչ հանձնաժողով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.09.2026 | 10:56
Լիոնել Մեսին նվաճել է կարիերայի 49-րդ տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 10:51
ՍԴ դատավորների հավելավճարների համար կառավարությունը 38.9 մլն դրամ կհատկացնի
17.09.2026 | 10:38
Քաղաքացիները կարող են իրենց եկամտային հարկից գումար հատկացնել ՀԿ-ներին, ԶԼՄ-ներին ու կուսակցություններին․ նախագիծը Կառավարության նիստի օրակարգում է
17.09.2026 | 10:35
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը և Ալինա Չարաևան կմրցեն իրար հետ
17.09.2026 | 10:29
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 17-ի դրությամբ
17.09.2026 | 10:15
Դատախազության միջնորդությամբ Վանաձոր համայնքին է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու ևս մեկ հողատարածք
17.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
17.09.2026 | 09:36
«Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն 2026» միջազգային համաժողովը. ՈՒՂԻՂ
17.09.2026 | 09:29
Հայ հոգևոր առաջնորդները Սպիտակ տանը հանդիպել են Թրամփին և աղոթել Հայաստանի ու ԱՄՆ-ի խաղաղության համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը խեղաթյուրված է որակել Անվտանգության խորհրդի քարտուղարության կողմից ապրիլի 15-ին գաղտնազերծված այն փաստաթղթերը, որոնք, ըստ Անվտանգության խորհրդի, հաստատում են Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե Օնիկ Գասպարյանը սեպտեմբերի 30-ին չի զեկուցել, որ պատերազմը պետք է երկու-երեք օրվա ընթացքում դադարեցնել՝ ռեսուրսների անբավարարության պատճառով:

Հիշեցնենք՝ Օնիկ Գասպարյանն այս մասին նշել էր 2020-ի նոյեմբերի 17-ին տարածած հայտարարության մեջ, իսկ երկրի քաղաքական ղեկավարությունը միայն չորս ամիս անց որոշեց հերքել Գասպարյանի այս խոսքերը՝ հրապարակելով ԱԽ-ի՝ սեպտեմբերի 30-ի նիստի արձանագրություններից հատվածներ:

Այդ փաստաթղթերի համաձայն՝ Օնիկ Գասպարյանը ԳՇ պետի կարգավիճակով Նիկոլ Փաշինյանին զեկուցում է, մեջբերում եմ. «Պարոն վարչապետ, ըստ էության, իրադրությունը մարտավարական առումով անփոփոխ է, այսինքն՝ որևէ առաջընթաց հակառակորդը չի ունեցել… զորքերն իրենց խնդիրը կատարում են, առավոտյան մի հատ փոքր հակահարված ձեռնարկեցինք Ջաբրայիլի ուղղությամբ, հաջողություններ ունեցանք»:

Գասպարյանն այսօր տարածած հայտարարությամբ շեշտել է, որ ԱԽ քարտուղարության կողմից հրապարակվել են ԱԽ նիստերի արձանագրությունների ընտրովի հատվածները, որոնք ամբողջական չեն արտահայտում զեկույցների բովանդակությունը` դրանով միտումնավոր խեղաթյուրելով իրականությունը, որն, ըստ ԳՇ նախկին պետի, էժանագույն վարքագծի դրսևորում է ՀՀ գործող իշխանության կողմից: Փաստորեն, Նիկոլ Փաշինյանի խոստացած գաղտնազերծումը, որն, ի դեպ, պետք է լիներ ձայնագրության տեսքով, եւ, Օնիկ Գասպարյանի հակադարձումը կրկին չեն լուծում ճգնաժամը:

Այսօր լրագրողները խորհրդարան ժամանած փոխվարչապետ Մհեր Գրիգորյանից հետաքրքրվեցին, թե, ի վերջո, ի՞նչ է տեղի ունեցել նախորդ տարվա սեպտեմբերի 30-ի նիստին, որին նա մասնակցել է: Փոխվարչապետը հրաժարվեց ուղիղ պատասխաններ տալուց, սակայն ակնարկեց, որ հրապարակված փաստաթղթերը տվել են բոլոր հարցերի պատասխանները: Դիտարկումներին, որ հրապարակված փաստաթղթերի 90 տոկոսը փակված է, ինչը կարող է կասկածներ հարուցել, որ Գասպարյանի խոսքերը խեղաթյուրվում են, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն արձագանքեց․ ինչպես՞ կարելի է Նիկոլ Փաշինյանին չհավատալ:

Օնիկ Գասպարյանն այսօր իր տարածած հայտարարությունում դիմել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին, Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին եւ խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներին՝ արցախյան երկորդ պատերազմի հանգամաքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ստեղծելու համար: Ըստ Գասպարյանի՝ հետպատերազմական իրավիճակը իրական սպառանալիք է դարձել մեր ազգային անվտանգության համար, խարխլում է մեր հանրային համերաշխությունը, բարոյալքում մեր Զինված ուժերը և, որպես հետեւանք, խոցելի է դարձնում մեր պետությունը` թշնամու հետագա հնարավոր ոտնձգությունների առաջ։

Ազգային ժողովը դեռ պաշտոնապես չի արձագանքել ԳՇ նախկին պետին: Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասում է՝ պատերազմից հետո, ինչպես նաեւ Օնիկ Գասպարյանի հայտարարությունից հետո, «Իմ քայլ» խմբակցությունում քննիչ հանձնաժողով ստեղծելու գաղափարը չի քննարկվել: Քոչարյանը, թեեւ պարտադիր է համարում հանձնաժողովի ստեղծումը, նշում է, որ դա պետք է անել արտահերթ ընտրություններից հետո միայն:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Օնիկ Գասպարյանի հայտարարությունը ուշացած է համարում, որից, ի դեպ, նաև զարմացել է: ԼՀԿ-ում քննիչ հանձնաժողովին դեմ են, քանի որ այն գլխավորելու է գործող իշխանության ներկայացուցիչ, ինչը անչառության տեսանկյունից խնդրահարույց է: Էդմոն Մարուքյանը կարծում է, որ պատերազմի հետ կապված հարցերի պատասխանները ստանալու համար պետք է փաստահավաք խումբ ստեղծել: Անդրանիկ Քոչարյանն այս առումով առաջարկում է, որ ստեղծվելիք հանձնաժողովում ընդգրկված լինեն նաեւ փորձագիտական շրջանակներ եւ զինվորականներ: Էդմոն Մարուքյանն էլ հարցադրում է անում․ այդ դեպքում ինչու՞ իշխանությունները մի քանի ամիս առաջ մերժեցին իրենց նախաձեռնությունը: Մարուքյանը կարծում է, որ այս պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը, եթե ստեղծվի, ապա ավելի վատ ճակատագիր կունենա, քան ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովը:

Անդրանիկ Քոչարյանը հակադարձում է: Թե քննիչ հանձնաժողովի շուրջ քննարկումներն ինչ արդյունք կտան, դժվար է ասել, քանի որ քաղաքական ուժերը դեռ ընդհանուր հայտարարի չեն եկել:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան