«Պոպուլիստական է» և «անմարդկային»․ իրավապաշտպանների գնահատականը՝ Փաշինյանի հայտարարությանը, թե բանտերում անմեղ մարդիկ չկան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
01.11.2026 | 14:06
Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք-ընթրիքին
01.11.2026 | 13:33
Աննա Ավետիսյանն ու Ամերիկայի հայկական խորհրդի ներկայացուցիչները քննարկել են ներդրումային համագործակցությունը
01.11.2026 | 13:04
Միրզոյանն ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ կապերի ընդլայնման հնարավորությունները
01.11.2026 | 12:52
ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին
01.11.2026 | 12:35
ԱԺ-ում Փաշինյանի մասնակցությամբ կմեկնարկեն 2027 թվականի պետական բյուջեի քննարկումները․ կանխատեսում է 5,8 տոկոս տնտեսական աճ
Բոլորը

«Ես չեմ ասի, որ այսօր բոլոր մեղավորներն են բանտում, բայց ես գիտեմ, որ այսօր անարդար բանտում գտնվող մարդ ՀՀ-ում չկա, և սա մեր ձեռքբերումն է, սա մեր հեղափոխության ձեռքբերումն է, կրկնում եմ՝ չեմ ասում, որ բոլոր մեղավորները բանտում են, բայց բանտում անմեղ մարդ չկա»,- ապրիլի 14-ին երկրի գլխավոր ամբիոնից արված գործադիրի ղեկավարի այս հայտարարությունը իրավապաշտանների համար ընկալելի չէ։

ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդների խմբի իրավաբան Ռոբերտ Ռևազյանը FactorTV-ի հետ զրույցում նշեց՝ այս հայտարարությունը պոպուլիստական է, քանի որ նույնիսկ ամենազարգացած երկրներում, որտեղ դատական համակարգը կայացվածության բարձր աստիճանի վրա է, երաշխավորված չեն դատական սխալներ անելուց, ուր մնաց մեր երկրում նման սխալներ չլինեն։

Ռևազյանը նշում է, որ Փաշինյանը նման ընդհանրական գնահատական տալով խախտում է կալանավորված անձանց անմեղության կանխավարկածը, քանի որ բանտերում կան կալանքի տակ գտնվող անձինք, որոնց նկատմամբ վերջնական օրինական դատական ակտեր չկան, բայց երկրի ղեկավարի կողմից հնչում է գնահատական, թե նրանք մեղավոր են։ Իրավաբանը նաև հակասություն է տեսնում Փաշինյանի խոսքերում, եթե կայացված բոլոր ակտերը ճիշտ են ու բանտերում միայն մեղավորներն են, ուրեմն իրավական համակարգը ճիշտ է գործում և դրսում էլ չեն կարող մեղավորներ լինել։

Ցմահ դատապարտյալը, որը չցանկացավ իր անունը հրապարակենք, Փաշինյանին հարց է ուղղում՝ եթե իրավական համակարգը ճիշտ է աշխատում և բանտերում միայն մեղավորներն են, այդ դեպքում՝ ինչո՞ւ է իշխանությունը ցանկանում փոխել դատական համակարգը։ Ցմահ դատապարտյալը նշում է, գրեթե 25 տարի տարբեր ատյանների է դիմել, որպեսզի իր գործը վերաբացեն, տեղաշարժ չկա ու առանց այդ տեղաշարժի նման հայտարարություն անելը տեղին չի համարում։

«Փաշինյանը անմարդկային հայտարարություն է արել». վարչապետի հայտարարությունը այսկերպ որակեց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։ Նա ասաց, որ վստահ է՝ վարչապետը գիտի, որ բանտերում կան անմեղ մարդիկ, և այդ հայտարարությունը գիտակցված է արել։

Իրավապաշտպանն ասում է, եթե իշխանությունը գործ չի անում և տեղյակ չէ բանտերում պահվող անձանց ճակատագրերից, ապա իրենք առնչվում են և գիտեն, որ ճաղերի հետևում կան նաև անմեղ մարդիկ։

Իմքայլական Արմեն Խաչատրյանը արձագանքելով Փաշինյանի հայտարարությանը վիճակագրությանն է հղում անում, թե բանտերում պահվող անձանց թիվը նախորդ տարիների համեմատ կրճատվել է և կարծում է Փաշինյանը սա նկատի ուներ։

Բացի այդ, իշխող խմբակցության պատգամավորը շեշտում է, թե դատավորներին զանգերով հրահանգեր տալու նախկին արատավոր պրակտիկան իրենց օրոք վերացվել է, և հետևաբար, անմեղ մարդիկ ճաղերի մյուս կողմում չեն հայտնվում։

Հավելենք, որ 2018-ի հեղափոխությունից հետո իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ դժգոհ են դատական համակարգի աշխատանքից և որ այդ ոլորտում բարեփոխումներ են իրականացնելու, սրան զուգահեռ վարչապետը գնահատական է հնչեցնում, թե բանտերում միայն մեղավորներն են՝ այդպիսով, փաստորեն, արձանագրելով, որ դատարանները ճիշտ են աշխատել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան