Եթե սա գերիների վերադարձի առիթ է, ապա կօգտագործվի. փոխվարչապետը՝ Ադրբեջանի՝ ԵՏՄ նիստին մասնակցելու մասին. Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին լրագրողներն այսօր հարց ուղղեցին ԵԱՏՄ առաջիկա նիստին Ադրբեջանի մասնակցության մասին խոսակցությունների վերաբերյալ, ինչին ի պատասխան փոխվարչապետն ասաց, որ մոտ ժամանակներս կներկայացնեն իրենց դիրքորոշումը:

Հարցին՝ հնարավո՞ր է արդյոք վետո դրվի՝ Մհեր Գրիգորյանը տվեց դրական պատասխան: «Իհարկե հնարավոր է, բայց դա գործընթաց է, որի շրջանակներում դիրքորոշումը կհայտնենք»:

Հարցին, թե գերիների, տրանսպորտային ապաշրջափակման հարցը բարձրացրել է արդյոք պաշտոնական Երևանը՝ որպես Ադրբեջանի մասնակցությանը համաձայնություն տալու նախապայման, փոխվարչապետը պատասխանեց, որ քննարկվում են բոլոր բաղադրիչները՝ ճշգրտելով, որ դա վետո չէ, այլ համաձայնեցնելու կամ չհամաձայնեցնելու խնդիր է, իսկ համաձայնեցնելու խնդիրը ունի ֆորմալ գործընթաց, որը մոտ օրերս կավարտվի:

«Այս գործընթացը ենթադրում է համաձայնեցնել այլ երկրի՝ նիստին մասնակցելու հարցը, որը որևէ բովանդակային գործընթաց չի ենթադրում, ուղղակի գալու է ամսաթիվը, և մենք ասենք՝ այո կամ ոչ: Ինչ վերաբերում է նախապայմաններ դնել կամ չդնելուն, նախապայմաններ դնելու համար պետք է հայտնեք՝ ո՞ւմ առջև դնել: Ես կարծում եմ՝ Մոսկվայի հետ, այդ թվում՝ գերիների հարցը, քննարկվում է կոնստրուկտիվ ձևաչափով, և, հուսով եմ՝ լուծումներ կլինեն»,- ասաց Գրիգորյանը:

Կառավարությունը սա ևս մեկ առի՞թ է համարում գերիների հարցը բարձրացնելու համար. այս հարցին ի պատասխան՝ Մհեր Գրիգորյանը պատասխանեց. «Դա մեր ամենակարևոր հարցն է, և մեր կյանքում ցանկացած իրադարձություն առիթ է, որպեսզի այդ հարցը բարձրացնենք և քննարկենք»: