Ձեզ հետ վիճելն անիմաստ է․ Փաշինյանը՝ Գորգիսյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ձեր ելույթում մեղավոր են բոլորը՝ նախկինները, Մինսկի խումբը, հանրությունը, գեներալները։ Ուզում եմ հասկանալ՝ ձեր մեղքի բաժինը չեք տեսնո՞ւմ։ Կամ, ի՞նչ է նշանակում, թե գեներալները որոշում էին, իսկ դուք մոդերացիա էինք անում։ Դուք չէիք այս ամբիոնից ասո՞ւմ, որ գերագույն գլխավոր հրամանատար եք։ Դուք մոդերատո՞ր եք, թե վարչապետ ու գերագույն գլխավոր հրամանատար»,- ԱԺ նիստում դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նշեց «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Գևորգ Գորգիսյանը։

Փաշինյանը նախ պատասխանեց,որ քանիցս ասել է, որ ինքն է թիվ մեկ պատասխանատուն: «Այո, ունեմ մեղավորության իմ բաժինը, բայց դա չի նշանակում, թե ոմանք պետք է առիթավորվեն. «Ինչ վերաբերում է մոդերացիային, ապա այո, ես ինձ իրավունք չեմ վերապահել մտնել ռազմական գործի նրբությունների մեջ։ Այդ օպերացիան չի եղել ամենեւին «Լելե թեփեն» գրավելու մասին, այլ եղել է ճեղքման սեկտորը փակելու մասին»,- նշեց վարչապետը:

«Դուք անընդհատ փորձում եք արդարանալ, այդ թվում՝ Ձեզ պատասխանատու համարելով, բայց ոչ մեղավոր: Այդ ճանապարհին անընդհատ վնաս եք հասցնում ՀՀ-ին: Այս ճանապարհին անընդհատ ինչ-որ բաներ եք ասում, որոնք մեկը մյուսին հակասում են ու Ձեր տված բոլոր խոստումները սկում եք հերթով դրժել: Ասացիք՝ կապիտուլյացիա չի ստորգրվի՝ ստորագրեցիք, ասացիք՝ մի գիշերվա մեջ չի որոշվի Արցախի հարցը, հրապարակում կորոշվի՝ չարեցիք: Այն, ինչ ասել եք՝ չի լինելու, եղել է», – նշեց պատգամավորը՝ հավելելով, որ Փաշինյանը շարունակում է իրեն պահել նույն ինքնավստահ սնապարծությամբ, ինչպես՝ 2018թ.:

«Ձեզ հետ վիճելն անիմաստ է», – ի պատասխան Գորգիսյանի՝ ասաց Նիկոլ Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: