Նոր պատերազմ դժվար թե լինի, թուրքերը ստիպված կլինեն կռվել ռուսների հետ․ Իսկանդարյան

Լուրեր

31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
Բոլորը

Քաղաքական իշխանության համար ձեռնտու չէր լինի մինչև ընտրությունները ադրբեջանցիների հետ բաց քննարկել Մեղրիով ճանապարհների բացումը։ Այս կարծիքին է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։ Ըստ այդմ՝ նա քիչ հավանական է համարում, որ Բաքվից կարող էին մասնագետներ գալ Հայաստան՝ Մեղրիում ուսումնասիրությունների համար։

Քաղաքագետը բացատրում է, որ ադրբեջանցիների, ինչպես նաև թուրքերի համար հիմա խնդիրներից մեկն այն է, որ Մեղրիով ճանապարհ ստանան, և որ այդ ճանապարհը վերահսկվի ո՛չ հայերի կողմից։ Դա, սակայն, միակ բանը չէ, որ նրանք ուզում են։
«Բաքուն փորձում է քամել հնարավոր բոլոր արդյունքները պատերազմի այս ելքից։ Նույնիսկ որոշ դեպքերում Բաքուն իրականացնում է քայլեր, որոնք իրենց հարկավոր չեն, սակայն դա անում է՝ հայերին ցավեցնելու համար»,- ասաց քաղաքագետը՝ որպես դրա օրինակ մատնանշելով գերիներին չվերադարձնելն ու Սյունիքի հատվածում անիմաստ տարածքներ պահանջելը։

Ինչ վերաբերում է հակամարտությանը, ապա որքան էլ Ալիևը հայտարարում է դրա լուծման մասին, խնդիրը, ըստ Իսկանդարյանի, կա։ Պատճառն այն է, որ Արցախի մնացած տարածքում Ադրբեջանը որևէ իրավասություն այս պահին չունի։

«Ադրբեջանի տեսանկյունից այդ խնդիրը երկու լուծում ունի։ «Լուծումներից» մեկն այն է, որն Ադրբեջանը իրականացրեց Հադրութում ու Բերձորում՝ հայերից մաքրել այդ տարածքը, բոլորին սպանել։ Երկրորդ տարբերակը հայերի հետ երկխոսությունն է։ Ադրբեջանը բոլորին սպանել չի կարող, քանի որ այնտեղ կանգնած են ռուս խաղաղապահները, երկխոսության տարբերակն էլ չի ուզում։ Հետևաբար՝ այդ խնդիրը շարունակում է կախված մնալ»,- բացատրում է Իսկանդարյանը։

ԵԱՀԿ Մինսկի խումբն այս պայմաններում, ըստ նրա, փորձում է մնալ որպես հակամարտության կարգավորման միակ տարբերակ, որպեսզի կարգավորմանը մասնակից լինի նաև Արևմուտքը՝ ի դեմս Ֆրանսիայի և ԱՄՆ-ի։ Ու թեև Ալիևն ասում է, թե հակամարտությունը լուծված է, սակայն քաղաքագետը հիշեցնում է, որ Ադրբեջանի նախագահը, այնուամենայնիվ, երկարատև քննարկում է ունեցել համանախագահների հետ։

Ալեքսանդր Իսկանդարյանի խոսքով՝ առաջիկա տարիներին, գուցե նաև՝ տասնամյակների ընթացքում, խնդիրը չի լուծվելու։ Ավելին, Մինսկի խմբի համանախագահների միջոցով տարածքների վերադարձը միանգամայն անհավանական է, սակայն բանակցությունները կարող են շարունակվել, որպեսզի անվտանգության որևէ մակարդակ պահպանվի։

Անդրադառնալով Թուրքիային՝ քաղաքագետը փաստեց, որ Անկարան մինչև հիմա տնտեսական ազդեցություն ուներ տարածաշրջանում, հիմա արդեն ազդեցություն ունի նաև անվտանգային տեսանկյունից։

«Այլ հարց է, որ պատերազմ առաջիկա տարիներին դժվար է պատկերացնել, քանի որ ռուսները տարածաշրջանում են, և հիմա Թուրքիայի համար այս տարածաշրջանում պատերազմելը նշանակում է պատերազմել արդեն ոչ թե հայերի հետ, այլ ռուսների հետ»,- նշում է Իսկանդարյանը։