Չի բացառվում՝ Քոչարյանի վրա այդ հոդվածն էին դրել, որ ձախողվի. Պարգև Օհանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.06.2026 | 17:45
Ի՞նչ գիտեք` մարդկանց չենք գեներացնում փողոց դուրս գալու համար. Սամվել Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 17:35
ՍԴ-ն փակ նիստից հետո աշխատանքը շարունակում է բաց ռեժիմով․ ՈՒՂԻՂ
30.06.2026 | 17:28
ՌԴ և Կիպրոսի քաղաքացիություններից հրաժարվելու միակ պայմանը վարչապետ դառնա՞լն է. հարց` Կարապետյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 17:19
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
30.06.2026 | 17:12
Շատ արագ Գեղամով զբաղվեք. Սամվել Կարապետյանը` գաղտնալսման մեջ իր անունը շրջանառելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 17:00
Թուրքիայի հետ F35-ի գործարքը կախված է ռուսական C-400-ները երրորդ երկրին վաճառելու որոշումից․ Euractiv
30.06.2026 | 16:52
Զելենսկին հայտնել է Մոսկվայի մարզում տիեզերական կապի կենտրոնին նոր հարվածի մասին
30.06.2026 | 16:44
Ամբերդում հայտնաբերվել են Թամար թագուհու մետաղադրամն ու մարդկային կմախք. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
30.06.2026 | 16:35
Վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին
30.06.2026 | 16:24
Դոհայում ԱՄՆ-Իրան ուղիղ բանակցություններ չեն անցկացվի
30.06.2026 | 16:15
Կրեմլը խոստովանել է, որ ՌԴ-ն բանակցություններ է վարում նավթամթերքի ներմուծման հարցով
30.06.2026 | 16:03
ՌԴ-ում տաքսու վարորդներն ավելի քիչ են աշխատանքի դուրս գալիս՝ վառելիքային ճգնաժամի ֆոնին
30.06.2026 | 15:55
Հայաստանը մեկ տարով երկարաձգել է մի շարք երկրների քաղաքացիների համար առանց վիզայի մուտքի ռեժիմը
30.06.2026 | 15:48
Սամվել Կարապետյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
30.06.2026 | 15:36
11 ՀԿ և ընտրական փորձագետը պահանջում են հետ կանչել ընտրական իրավունքը սահմանափակող օրենսդրական նախագիծը
Բոլորը

Factor TV հարցազրույցը «Անկախ դատավոր» ՀԿ նախագահ, նախկին դատավոր Պարգև Օհանյանի հետ

-Պարո՛ն Օհանյան, ինչո՞ւ իշխանությունը չկարողացավ անցումային արդարադատությունը կյանքի կոչել, որո՞նք էին խանգարող հանգամանքները։

-Դժվար է ասել։ Կարծում եմ, որ, այսպես կոչված, հեղափոխությունից հետո նոր իշխանությանը դժվար էր հարմարվել, ամրապնդվել։ Հեղափոխությունը որքան էլ թավշյա, օրինական ռելսերի վրա էր դրված, ամբողջ համակարգը հինն է և կադրերն են հին։ Այդ առումով որոշակի ճշմարտության հատիկ կարող է լինել, այդ թվում՝ դատավորներին վերաբերող, որ նախկինների նշանակածն են, որոշակի կաշկանդվածություն ունեն։ Կաշկանդվածություն, բայց ո՛չ կախվածություն։ Եվ յուրաքանչյուր նոր իշխանություն պիտի կարողանա այդ վիճակում ճիշտ, իմաստուն, դիվանագետ և շատ-շատ այլ մարդկային հատկանիշներով, ողջախոհությամբ ամրացնել իր դիրքերն ու աշխատել։ Կարծում եմ՝ չեմ չարախոսում, չէ՞ որ հեղափոխություն էր եղել, ժողովուրդը մեծ փոփոխությունների հույս ուներ, կարելի էր էն գլխից անմիջապես նորերի և հների մասնակցությամբ ստեղծել հանձնաժողովներ։ Օրինակ՝ անմիջապես ստեղծվեր սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով, որը շատ ուշ ստեղծվեց և մեջը շունչ չկա։ Ինչ-որ աշխատանք չեմ տեսնում։ Պետք է ստեղծվեին կառույցներ, հանձնաժողովներ, պետք է առաջ քաշվեին նոր կոնցեպտներ դատաիրավական համակարգի բարեփոխման։ Կոնցեպտ չկա։ Նախկինում կար։ Կան օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ։

-Օրերս կարճվեց Ռոբերտ Քոչարյանի գործը, ՍԴ-ն 3001 հոդվածը ճանաչեց հակասահմանադրական։ Արդյո՞ք այն իրականում հակասահմանադրական հոդված էր։

-Որ հոդվածն անհաջող էր՝ դրանում ոչ մի խոսք։ Էն գլխից որպես իրավաբան ինձ համար ակնհայտ էր, որ դա ապագա չունի։ Ե՛վ հոդվածը հոդված չէր, և՛ մեղադրանք առաջադրելու որոշումը բավարար չէր։ Այսինքն՝ կոնկրետացված չէր, թե ինչում էր կայանում մեղադրյալների՝ սահմանադրական կարգը տապալելու գործողությունը, օբյեկտիվ կողմը հանցակազմի, ուստի այդպես էլ պիտի լիներ։ Ես զգուշացրել էի՝ զուտ որպես իրավաբան, որ ճիշտ չէ։ Մարդուն մեղադրանք ես առաջադրում, ով ուզում է լինի՝ իմ բարեկամը, թշնամին՝ կապ չունի, պետք է մեղադրանքը լինի որոշակի և հստակ, ինչպես պահանջում է Սահմանադրությունը։

-Սա դիտավորությո՞ւն էր, թե՞ անփորձություն, որ նման վիճահարույց հոդվածով էր մեղադրվում։

-Ես չեմ ուզում ինչ-որ դավադրություն տեսնել, չի էլ բացառվում, որ հատուկ այդ հոդվածը դնեն, որ  հետո ձախողվի․ այս չափով եմ ես՝ իմ լավությունն անում։ Բայց դա միայն ենթադրություն է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան