Մարտի 1-ի գործով այն, ինչ եղավ, խոսում է անկարող իշխանության մասին. մի քանի պաշտոնյա պետք է հեռացվի. Արման Բաբաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
Բոլորը

Ես կարծում եմ, որ երկրում իրավական քաղաքականությունն ամբողջությամբ ձախողված ու տապալված է, և ես հույս ունեի, որ իշխանություններն առնվազն գործող մի քանի պաշտոնյաների գլուխներն արդեն պիտի թռցրած լինեին, առնվազն մի քանի պաշտոնյաներ պետք է արդեն պաշտոնանկ արված լինեին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը։

Նրա կարծիքով՝ պաշտոնին պետք է չլիներ արդարադատության նախարարը, որովհետև նա ուղղակի պատասխանատու է եղել այն բարեփոխումների համար, որոնք պետք է դատական համակարգը հիմնավորապես առողջացման տանեին։

«Այն, ինչ տեղի ունեցավ, խոսում է երկչոտ, անկարող իշխանության մասին, և դատական համակարգը, ըստ էության, դիրքավորվել է գործող այս քաղաքական միջավայրին համապատասխան»,- հավելեց Բաբաջանյանը։

Ըստ պատգամավորի՝ հանցավոր համաձայնությամբ տապալվել է Մարտի 1-ի գործը։

«Կա հանցանքը, բայց չկա հոդվածը։ Բայց կա 85 հատոր քրեական գործը, որտեղ ահռելի վկայություններ կան արդեն անմեղ ճանաչված Ռոբերտ Քոչարյանի ուղղակի հանցակցության և հանցագործությանը մասնակից լինելու վերաբերյալ»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։