Ապրիլին կհայտարարվեն 2021 թ. «Ավրորայի» հերոսները և տեղի կունենա Aurora Dialogues հատուկ միջոցառում

Լուրեր

25.04.2026 | 19:17
Հայաստանի Մ-17 հավաքականը Երևանում պարտվեց Հունգարիային․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2026 | 19:00
Գուցե կան տողատակեր, որոնցից տեղյակ չենք, բայց չենք կարող Ցեղասպանության վրա խաչ քաշել. Արա Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2026 | 18:58
Ըմբշամարտի ԵԱ․ Արսեն Հարությունյանը կիսաեզրափակիչում պարտվեց Զաուր Ուգուևին
25.04.2026 | 18:26
Գազայի հատվածում անցկացվում են առաջին ընտրությունները 2006 թվականից ի վեր
25.04.2026 | 18:02
Փաշինյանը ներկա է գտնվել Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոցի հիմնարկեքի արարողությանը
25.04.2026 | 17:26
Ինչ գործ բռնել եմ, միշտ ստացվել է, միայն 2021-ին չի ստացվել․ Ռոբերտ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.04.2026 | 16:31
Ես դատում եմ և պատրաստ եմ այդ նույն դատով դատվել․ Փաշինյանը՝ քաղաքացուն․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.04.2026 | 16:15
Պատրաստ ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ բանակցություններին Ադրբեջանում. Զելենսկի
25.04.2026 | 15:40
Մեզ պետք է հասկանալ՝ ինչքան երջանիկ ենք, որ ունենք Հայաստանի Հանրապետությունը․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.04.2026 | 15:08
Ըմբշամարտի ԵԱ․ Արսեն Հարությունյանը երկու տպավորիչ հաղթանակով դուրս եկավ կիսաեզրափակիչ
25.04.2026 | 14:28
Իշխանափոխությունից հետո համաներում ենք հայտարարելու․ Ագնեսա Խամոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.04.2026 | 14:09
«Բավարար առաջադիմություն ունեցող ուսանողների համար Ակադեմիական քաղաքում կրթությունը կլինի անվճար»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.04.2026 | 13:54
Վաշինգտոնում, Չարլզ III թագավորի այցից առաջ, սխալմամբ Բրիտանական դրոշի փոխարեն կախել են Ավստրալիայի դրոշը
25.04.2026 | 13:30
Էդուարդ Սպերցյանը նշել է «Կրասնոդարի» ամենասկզբունքային մրցակիցներին
25.04.2026 | 13:10
Առաջիկա 5 օրերի եղանակային կանխատեսումը
Բոլորը

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը մի շարք միջոցառումներ կանցկացնի 2021 թ. ապրիլին՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին, ճանաչման արժանացնելու այս տարվա «Ավրորայի» հերոսներին եւ իր հետագա նպաստը բերելու Արցախում մարդասիրական ճգնաժամի հաղթահարմանը: Այս միջոցառումները կհամախմբեն տեղական եւ միջազգային գործընկերներին, կօգնեն նրանց միավորելու ջանքերն առավելագույն ազդեցություն ունենալու համար:

2021 թ. ապրիլի 24-ին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ներկայացուցիչները, այդ թվում՝ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ Լորդ Արա Դարզին, ծաղիկներ կխոնարհեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում՝ ի հիշատակ 1915-1923 թթ. Հայոց ցեղասպանության նահատակների:

Նույն օրն ավելի ուշ Մատենադարանում հատուկ միջոցառման ընթացքում կհայտարարվեն 2021 թ. «Ավրորայի» հերոսները: 2021 թ. «Ավրորա» մրցանակի համար առաջադրումների փուլն ընթացավ 2020 թ. ապրիլի 24-ից մինչեւ 2020 թ. հոկտեմբերի 31-ը: Ստացված hարյուրավոր հայտերից 585-ը եզակի թեկնածուներ էին: Ավադույթի համաձայն՝ 2021 թ. «Ավրորայի» հերոսների անունները կարձանագրվեն նաեւ 21-րդ դարում ստեղծված «Մատյան մարդասիրաց» բացառիկ ձեռագրում, որն ամփոփում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության տարեգրությունը:

2021 թ. ապրիլի 25-ին Դիլիջանի միջազգային դպրոցում տեղի կունենա Aurora Dialogues «Գործընկերություն՝ հանուն Արցախի» խորագրով քննարկում: Այն կհամախմբի նախաձեռնության «Ավրորան՝ Արցախին» ծրագրի գործընկերներին, տեղական եւ սփյուռքի կազմակերպությունների, հիմնադրամների, Արցախի պետական մարմինների եւ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին:
Միջոցառմանը կկազմակերպվեն առողջապահության, կրթության եւ մշակույթի, տնտեսական զարգացման եւ սոցիալական թեմաներով աշխատարաններ: Դրանք կվարեն «Արաբկիր» բժշկական կենտրոն-Երեխաների եւ դեռահասների առողջության ինստիտուտի գիտական ղեկավար, Կառավարման խորհրդի նախագահ Արա Բաբլոյանը, «Ավրորան՝ Արցախին» ծրագրի ղեկավար, Արցախի կրթության, գիտության եւ սպորտի նախկին նախարար Նարինե Աղբալյանը, Արցախի նախագահի՝ զարգացման ծրագրերի գծով խորհրդական, Impact Hub Yerevan հիմնադրամի համահիմնադիր եւ խորհրդի նախագահ Վահե Քեուշգերյանը եւ Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ, ՀՕՖ երեխաների կենտրոնի գործադիր տնօրեն Միրա Անտոնյանը:

Մասնակիցներին հնարավորություն կընձեռվի քննարկումների միջոցով անդրադառնալ 2020թ. աշնանն Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետեւանքով առաջացած հումանիտար խնդիրներին, հստակեցնել առաջնային կարիքները, փոխանակել արտակարգ իրավիճակում գործելու լավագույն փորձը եւ համադրել մարդասիրական ջանքերը՝ արդյունավետ փոխգործակցության նպատակով: «Ավրորան՝ Արցախին» ծրագրի մեկնարկից ի վեր նախաձեռնությունն արդեն մոտ 1.7 միլիոն ԱՄՆ դոլար է հատկացրել՝ աջակցելով տեղական եւ միջազգային գործընկերների կողմից իրագործվող 75 նախագծի, եւ մտադիր է ընդլայնել գործունեությունը:
Լուսանկարը՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ապրիլի 24, 2019 թ.