Փաշինյանը Մոսկվայում կհանդիպի Պուտինի հետ
Ապրիլի 7-ին Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նախատեսված հանդիպումով պայմանավորված՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 2-ից աշխատում է ինքնամեկուսացման պայմաններում։ Այս մասին տեղեկացնում է վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը։
Բացի անձնական ընդունելություններից եւ հանրային միջոցառումներից, վարչապետը աշխատում է պլանային օրակարգով։