«Այսօրվա դրությամբ՝ հանրապետությունում 12 COVID կենտրոն կա»․ առողջապահության նախարար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.08.2026 | 07:53
Սեդրակ Քոչարյանը կալանավորվել է
25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
Բոլորը

Այս պահին մենք ունենք մինչև 300 անձի մոտ կորոնավիրուսի կրկնակի դրական թեստի արդյունք, բայց գնահատական տալ՝ դա կրկնավարա՞կ է, թե՞ վարակը մարդու օրգանիզմից դուրս չէր եկել, հստակ չէ, ուսումնասիրություն ենք իրականացնում։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում նշեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ հավելելով, որ թեստից հետո 90 օր անցած պետք է լինի, որ խոսքը կրկնավարակի մասին լինի:

Նախարարի խոսքով՝ այս պահի դրությամբ կորոնավիրուս ունեցող քաղաքացիների սպասարկում է 12 բուժկենտրոն, ավելացվում է մահճակալների թիվը։ «Համակարգը մոբիլիզացված է, և մենք համընթաց ավելացնում ենք մահճակալների թիվը, բայց դա անվերջ ռեսուրս չէ, և մենք պետք է շատ զգույշ լինենք»,-հավելեց Ավանեսյանը։

«Պատվաստումներն արդեն իսկ սկսվել են։ Մենք իրականացնում  ենք ռիսկի խմբի քաղաքացիների և բուժաշխատողների պատվաստումներ՝ դեռ փոքր քանակներով։ Կորոնավիրուս բուժող մի շարք կենտրոնների բուժաշխատողներ պատվաստվել են։ Այս պահին մեկ տիպի պատվաստանյութով է իրականացվում պատվաստում՝ «Sputnik-V»-ով»,-ասաց Ավանեսյանը:

Ինչ վերաբերում է «Աստրազենեկա» պատվաստանյութին և դիտարկմանը, որ ՀՀ-ն ևս պետք է ձեռք բերեր այդ պատվաստանյութից, սակայն  մի շարք երկրներում խնդիրներ են առաջացել, Ավանեսյանն արձագանքեց, որ այս պահին ՀՀ-ում չկա «Աստրազենեկա»։

««Աստրազենակայի» պատվաստումներն ամբողջ աշխարհում ընթանում են, որոշ երկրներում որոշ խմբաքանակներ կասեցվել են, ընթացքը ցույց կտա, հետևում ենք ուսումնասիրություններին»,- ասաց նախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում: