ԱՄՆ Սենատն ապրիլին կքննարկի անօրինական փախստականներին առնչվող օրենքի բանաձևը

Լուրեր

30.06.2026 | 16:15
Կրեմլը խոստովանել է, որ ՌԴ-ն բանակցություններ է վարում նավթամթերքի ներմուծման հարցով
30.06.2026 | 16:03
ՌԴ-ում տաքսու վարորդներն ավելի քիչ են աշխատանքի դուրս գալիս՝ վառելիքային ճգնաժամի ֆոնին
30.06.2026 | 15:55
Հայաստանը մեկ տարով երկարաձգել է մի շարք երկրների քաղաքացիների համար առանց վիզայի մուտքի ռեժիմը
30.06.2026 | 15:48
Սամվել Կարապետյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
30.06.2026 | 15:36
11 ՀԿ և ընտրական փորձագետը պահանջում են հետ կանչել ընտրական իրավունքը սահմանափակող օրենսդրական նախագիծը
30.06.2026 | 15:30
Հայաստանի և Ադրբեջանի միջև Հարավսլավիայի մոդելով անհետ կորածների տվյալների բազա կստեղծվի․ ICMP-ի գլխավոր տնօրեն
30.06.2026 | 15:29
Investor Day 2026. LFG-ն միավորել էր միջազգային ներդրումային ընկերություններին, ֆինանսական հաստատություններին, ներդրողներին ու վերլուծաբաններին
30.06.2026 | 15:21
Ճգնաժամի ֆոնին՝ ՌԴ-ում կարող են թույլատրել արգելված բենզինի վաճառքը, որն անվտանգ չէ մեքենաների համար
30.06.2026 | 15:10
Փաշինյանը Թեհրան կմեկնի՝ ըստ իրանական աղբյուրի // ՍԴ-ն փակ նիստ է անցկացնում․ ԼՈՒՐԵՐ
30.06.2026 | 15:03
Իրանական աղբյուրը հայտնում է, որ Նիկոլ Փաշինյանը Թեհրանում կմասնակցի Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը․ վարչապետի աշխատակազմը չի մեկնաբանում
30.06.2026 | 15:00
Փաշինյանն ընդունել է ԵՄ անդամ երկրների դեսպաններին․ քննարկվել է Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգը
30.06.2026 | 14:52
Ընդդիմադիր ուժերի առաջնորդների հետ հանդիպել եմ, գաղտնի պլան ունենք. Սամվել Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 14:41
Սուրեն Պապիկյանը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում մասնակցել է նորակառույց ճաշարանի բացման արարողությանը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
30.06.2026 | 14:28
Մոսկովյան պուրակը կբարեկարգվի. նվեր Երևանին` IDBank-ի 35-ամյակի առթիվ
30.06.2026 | 14:17
Ավանեսյանը՝ Էդգար Ղազարյանի քրոջն աշխատանքից ազատելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ-ի օրենսդիրներն այս օրերին փորձում են գտնել ԱՄՆ-Մեքսիկա սահմանին առանց մեծահասակների ուղեկցության անչափահաս միգրանտների հոսքը կանգնեցնելու ուղիներ, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

Վերջին մի քանի շաբաթների ընթացքում այստեղ է ժամանել անչափահաս մոտ 4200 երեխա, ինչը ծանր կացության առջեւ է կանգնեցրել Բայդենի վարչակազմին:

Ինչպես ԱՄՆ-ի ներքին գործերի նախարար Ալեհանդրո Մայորկասն է ասել, նոր վարչակազմը, ի տարբերություն նախորդի, չի վտարում նրանց: «Մենք նրանց տեղավորում ենք խնամքի կենտրոններում ու պահում առողջապահության նախարարության վերահսկողության ներքո, մինչեւ ծնողական խնամքին հանձնելը»,- ասում է նա:

Սահմանի վրա վերջին այս կուտակումները պատճառն է տարածված այն ենթադրության, որ Բայդենի վարչակազմի ներքո Ամերիկան ավելի հանդուրժողական է փախստականության հարցում:

Հանրապետական կոնգրեսականներն էլ այդ պատճառով ասում են, թե այս խնդիրը խորացել է հենց Բայդենի պատճառով: Ոմանք պնդում են, որ նրա այս քաղաքականության արդյունքում կասկածյալ ահաբեկիչներ են անցել սահմանը դեպի ԱՄՆ:

«Այս պետության բարեկեցությունը, ամերիկացիների անվտանգությունն ու ապահովությունը, ինչպես նաեւ սահմանները, նախագահի պատասխանատվությունն են»,- հայտարարում է Ներկայացուցիչների պալատի փոքրամասնության ղեկավար Քեւին ՄաքՔարթին:

Դրա համար երկարաժամկետ լուծումներ են հարկավոր, ասում են դեմոկրատները, որոնք պատրաստվում են ընդունել օրենքի բանաձեւ, որը արտաքսումից կազատի նրանց, ովքեր այստեղ են անչափահաս տարիքում եկել որպես գյուղատնտեսության բնագավառի աշխատողներ ու անօրինական փախստականներ: Խոսքը ներգաղթի օրենքները փոփոխության ենթարկելու Բայդենի ծրագրի մասին է, որն ուժի մեջ մտնելու դեպքում օրինական կարգավիճակ կապահովի 11 միլիոն այն փախստականներին, որոնք մինչ այժմ այստեղ բնակվում են առանց գրանցումների:

Դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեսի խոսքերով, օրենքը քաղաքացիություն ստանալու հնարավորություն կտա աշխատասեր մարդկանց, կվերամիավորի նրանց ընտանիքները եւ ուղի կհարթի օրինական ներգաղթի համար:

Սակայն բանաձեւն օրենքի ուժ ստանալու համար պահանջում է նաեւ Սենատի հաստատումը, մի բան, որն այսօր անհավանական է թվում, երբ այստեղ դեմոկրատներն ունեն միայն չափազանց փոքր առավելություն:

Սենատում այս բանաձեւի շուրջ որոշում է կայացվելու ապրիլ ամսին: