Պատճառներ կան՝ հավատալու, որ սա կլինի այն տարին, երբ ԱՄՆ նախագահը պաշտոնապես կճանաչի Հայոց ցեղասպանությունը․ Ahval News

Լուրեր

01.04.2026 | 17:51
Թուրքիայի Մ-21 հավաքականի մարզիչը հոսպիտալացվել է խաղի ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 17:42
Մոսկվան չի բանակցում. Զախարովան՝ Հայաստանի երկաթուղու կոնցեսիոն կառավարումը Ղազախստանին փոխանցելու մասին
01.04.2026 | 17:33
Քննչական կոմիտեի նախագահի հրամանով 30 քննիչ է նշանակվել
01.04.2026 | 17:22
Հայաստանի հավաքականը նահանջել է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
01.04.2026 | 17:13
Դավիթ Մինասյանին հարվածողը Փաշինյանի թիկնապահն է, որը Հովհաննավանքից քաղաքացուն դուրս էր բերել բերանը փակելով
01.04.2026 | 17:01
ՊԵԿ․ էլեկտրամեքենաների համար վճարված մաքսատուրքերը ամբողջությամբ վերադարձվել են
01.04.2026 | 16:52
Զելենսկին արդեն այսօր պետք է Դոնբասից զորքերի դուրսբերման վերաբերյալ որոշում կայացնի. Պեսկովը՝ Մոսկվայի պահանջի մասին
01.04.2026 | 16:48
ՀՖՖ-ն Ազգային արտոնագիր է շնորհել 11 ակումբի
01.04.2026 | 16:43
Ատոմակայանի աշխատողը վախվորած հրաժարվեց մեզ տրամադրել իր վարձով տարածքը. «Միասնության թևեր»-ի անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 16:32
Չինաստանն ու Պակիստանը Մերձավոր Արևելքում պատերազմը դադարեցնելու իրենց ծրագիրն են առաջարկել
01.04.2026 | 16:24
Աջափնյակի կրակոցների դեպքով 20 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ 3-ը հետախուզման մեջ է
01.04.2026 | 16:15
Մեծ Բրիտանիան Հորմուզի նեղուցի բացման հետ կապված հանդիպում կհյուրընկալի
01.04.2026 | 16:06
Փորձում են ձևավորել վախի մթնոլորտ. «Միասնության թևեր»-ն ահազանգում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 15:54
ՌԴ ՊՆ-ն հայտնել է «Լուգանսկի ազատագրման ավարտի» մասին. Ուկրաինայի ԶՈւ-ն շարունակում է պահել դրա մի մասը
01.04.2026 | 15:51
Նոր կադրեր՝ եկեղեցու միջադեպից․ ինչպես է ՊՊԾ աշխատողը հարվածում 18-ամյա Դավիթ Մինասյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ազդեցիկ նախագահ Բոբ Մենենդեսը ստորագրահավաք է սկսել երկկուսակցական նամակի, որով կոչ է արվում նախագահ Ջո Բայդենին` լիովին ու պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Այս մասին գրում է Ahval News-ը՝ վկայակոչելով Ամերիկայի հայ դատի հանձնախումբը։

Հոդվածագիր Իլհան Թանիրը գրում է, որ շատ պատճառներ կան՝ հավատալու, որ սա կլինի այն տարին, երբ ԱՄՆ նախագահը պաշտոնապես 1915 թվականին հայերի հետ տեղի ունեցածը կճանաչի որպես ցեղասպանություն։

Թուրքիայի ԱԳՆ-ն Հայոց ցեղասպանության ճանաչումն ԱՄՆ Կոնգրեսի կամ նախորդ նախագահների կողմից դիտարկել է որպես ամենակարևոր դիվանագիտական ճակատամարտ ու տասնամյակներով  ծախսել նշանակել ռեսուրսներ՝ նման քայլերին դիմադրելու համար։ Հեղինակը նշում է, որ թուրքական կառավարությունը ականատես եղավ պատմական ու երկկուսակցական պարտության անցյալ տարի, երբ ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատները  մեծամասնությամբ ընդունեցին Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևերը, չնայած Ներկայացուցիչների պալատը վերահսկվում էր դեմոկրատների, իսկ Սենատը՝ հանրապետականների կողմից։ Նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կառավարությունը, սակայն, հրաժարվեց փոխել իր տեսակետը այդ հարցի շուրջ։

Հրապարակման համաձայն՝ Էրդողանի կառավարությունը մի քանի տարի առաջ իր պրոարևմտյան ու պրոդեմոկրատական դիրքորոշմամբ ուժեղ դիրքեր ուներ՝ դիմակայելու Վաշինգտոնում նման փորձերին՝ փափուկ ուժով ու ընկերներով, որոնք ընդգծում էի Թուրքիայի ռազմավարական նշանակությունը։ Բայց հիմա Էրդողանի պրոդեմոկրատական վարկանիշը ընկել է և հայտնվել է բռնապետական գազանը, նախագահը կորցրել է Վաշինգտոնում իր ընկերներին։

Բայդենը իր նախընտրական քարոզարշավի ընթացքում հստակ խոստում է տվել՝ «աջակցել Հայոց ցեղասպանության բանաձևի ճանաչմանը»։

«Մեկը, որը 8 տարի աշխատել է փոխնախագահ, լավ գիտի, որ եթե խախտի տված խոստումը, ճնշումների կենթարկվի Կոնգրեսի, հատկապես՝ սենատոր Մենենդեսի կողմից։ Բայդենն ունի Մենենդեսի աջակցության կարիքը իր արտաքին քաղաքականության հաջողության  մեջ»,- նշվում է հոդվածում։

Հոդվածագիրը հիշեցնում է, որ արդեն Բայդենի երդմնակալությունից 55 օր է անցել, նախագահի պաշտոնում ընտրվելուց՝ 4 ամիս, սակայն նա չի խոսել Էրդողանի հետ և ոչ էլ հաղորդագրություն է ուղարկել։ Ո՛չ Բայդենը, ո՛չ էլ  նրա պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը չեն պատասխանել իրենց թուրք գործընկերների շնորհավորանքներին։

«Էրդողանի համար սա նորմալ չէ։ 2003 թվականին վարչապետ, 2014-ին՝ նախագահ դառնալուց և 2018-ին վերընտրվելուց հետո Էրդողանը միշտ ԱՄՆ նախագահներից արքայական ուղերձներ է ստացել։ Թուրք առաջնորդն ավելի վաղ զանգեր է ստացել նոր կամ վերընտրված նախագահներից՝ նախքան նրանց Սպիտակ տուն մտնելը։ Բայց՝ ոչ այս անգամ։ Փաստը, որ Բայդենը չի զանգել Էրդողանին, խոսում է այն մասին, որ նա չի տեսնում Էրդողանին որպես առաջնորդի, ում խնդիրները պիտի գերադասվեն Սպիտակ տան այլ շահերից։ Բացի այդ՝ Էրդողանն այլևս ընկերներ չունի Վաշինգտոնում»,- գրում է հեղինակը։

Հոդվածում նաև խոսվում է Էրդողան՝ի Սպիտակ տնից ունեցած դժգոհությունների մասին։ Ըստ հեղինակի՝ Էրդողանը վերջին 4 տարիներին Թրամփին որպես կամուրջ  է օգտագործել՝ փոխանցելու, թե ինչպես պիտի լինեն երկու երկրների հարաբերությունները։

Նշվում է նաև, որ վերջին 7 տարում Թուրքիան աղքատացել է ու շատ նոր  պատերազմներ սանձազերծել։ Թուրքիան Էրդողանի օրոք դարձել է Երկրի վրա ամենառեպրեսիվ վայրերից մեկը։

«Հուսով եմ՝ նախագահը կպահի իր պարտավորությունը՝ ճանաչելու Հայոց ցեղասպանությունը»,- ասել է Մենենդեսը։

Էմմա Չոբանյան