Վազգեն Մանուկյանը քաղհալածյալ չէ․ իշխանության զավթման, սահմանադրական կարգը բռնի տապալելու կոչ եղել է․Լևոն Բարսեղյան․ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.12.2025 | 12:11
Պապիկյանը` մահացած զինծառայողի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 12:03
ԱԱԾ տնօրենի տեղակալը` Գարեգին Բ-ի անունը զեղչելու հարցով քահանաներին դիմելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 11:49
Հայաստանն օգնություն է խնդրել ԵՄ-ից՝ ընտրություններում արտաքին միջամտությունից պաշտպանվելու համար. Կալաս
15.12.2025 | 11:42
Բռնցքամարտիկ Նոել Միքայելյանը վերադարձրել է չեմպիոնական գոտին
15.12.2025 | 11:34
6 տարի էր նախատեսված, մենք 1,6 տարում ավարտում ենք․ Ավինյանը՝ Ազարյանի անվան դպրոցի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 11:22
Ծիծեռնակաբերդի խճուղու հիմնական փլուզված հատվածը վերականգնվել է․ քաղաքապետարանի պաշտոնյա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 11:13
Սիդնեյում զինված հարձակումից հետո Ավստրալիայի վարչապետը մտադիր է խստացնել զենքի մասին օրենսդրությունը
15.12.2025 | 11:02
Պապիկյանն Աժ-ում է․ արտահերթ նիստ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում․ ՈՒՂԻՂ
15.12.2025 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
15.12.2025 | 10:52
Կա հանրային պահանջ՝ տրանսպորտում վերահսկողությունը խստացնելու, 24 հաստիք կավելանա․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 10:45
«Ինտերը»՝ Իտալիայի Ա սերիայի առաջատար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 10:32
Փոփոխություններ ենք նախաձեռնում`օդի որակի ցուցանիշը բարելավելու համար․ բնապահպանության վարչության պետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 10:16
Ավտոբուսը յուղի արտահոսք է ունեցել, վարորդը գրավոր նկատողություն է ստացել․ Կիրակոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 10:00
Հայաստանը հանձնառու է տարածաշրջանում ընթացիկ կարգավորման գործընթացների հետագա առաջմղմանը․ ԱԳ փոխնախարար
15.12.2025 | 09:31
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի հետ

-Ընդդիմադիր 17 ուժերի առաջնորդ Վազգեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով՝ իշխանության զավթման, սահմանադրական կարգի բռնի տապալման կոչեր հնչեցնելու հիմքով։ Նրա պաշտպանը հայտարարեց՝ սա պրիմիտիվ քաղաքական հետապնդում է։ Ո՞րն է Ձեր տեսակետը։

-Պաշտպանվելու իրավունքը սահմանադրական է և իրավունք ունեն պաշտպանվել՝ ինչպես իրենք հարմար կգտնեն։ Ես դատախազ չեմ, բայց ինձ թվում է՝ նման կոչերը տեղավորվում է նման հանցակազմի մեջ։ Հրապարակային հնչեցված կոչերի մասին է խոսքը՝ սահմանադրական կարգը բռնի տապալելու, իշխանությունը զավթելու, իմ կարծիքով՝ դրանք տեղավորվում են։

-Մենք հիշում ենք՝ Մանուկյանը կոչ էր անում կայծակնային ապստամբությամբ զոռով իշխանություն վերցնել, կառավարական շենքեր գրավել և այլն։ Ըստ պաշտպանի՝ քաղաքական հայտարարությունները դարձվել են քրեական գործի հիմք՝ ՔԿ-ն քաղաքական պատվեր է կատարում։ Քաղաքացին ի՞նչ հետևություն պետք է անի, իշխանությունը հետապնդո՞ւմ է Վազգեն Մանուկյանին, թե՞ մեղադրանքն իրական է։

-Ամեն քաղաքացի ինքն իր համար պետք է հետևություն անի։ Ինձ եք հարցնում, ես հայտնում եմ իմ անձնական դիրքորոշումը՝ հրապարակային խոսքն ունի պատասխանատվության տարբեր ձևեր՝ կախված այդ խոսքի բովանդակությունից։ Մի շարք դրսևորումներ խոսքի արտահայտման դիմաց տարբեր դեպքերում տարբեր պատասխանատվություններ են սահմանված՝ Քրեական օրենսգրքով և վարչական իրավախախտումներին վերաբերող։ Այս դեպքում, ըստ իս, այդ հայտարարությունը տեղավորվում է քրեական օրենսգրքի այնինչ հոդվածի մեջ։

-Այսինքն, Ձեր կարծիքով՝ Վազգեն Մանուկյանը քաղհալածյալ չէ՞։

-Իմ կարծիքով՝ այդ հայտարարության մասով քաղհալածյալ չէ։ Եթե պետությունը ներկայացնի այնպիսի մեղադրանք, որը իմ կարծիքով համաչափ չէ իր վարմունքին, արտահայտությանը կամ արտահայտած մտքերին, ինձ ոչինչ չի կաշկանդում ասել, որ դա քաղաքական հալածանք է։ Եվ անշուշտ, իրենք էլ իրավունք ունեն մեկնաբանել, ինչպես կկամենան։ Վստահ եմ, որ շարունակելու են պնդել, թե դա քաղաքական հալածանք է։ Եկեք նայենք առաջ՝ եթե դա քրեորեն հետապնդելի արարք չէ և իշխանությունը, ով էլ լինի՝ Քննչական կոմիտեն, Դատախազությունը, անտեսի և ընդհանրապես որևէ ուշադրություն չի դարձնում կամ քրեական գործ չի հարուցում, դրանից ուղիղ բխելու է, որ յուրաքանչյուր մարդ ազատ է նման հայտարարություններ անել։ Եվ պատկերացրեք՝ մարդիկ սկսում են համանման արտահայտություններ անել, համախմբվում են իշխանությունը բռնի զավթելու, կառավարական շենքեր գրավելու գաղափարների շուրջ, հետևանքները նման կոչերի դժվար չէ պատկերացնել, մոդելավորել և հասկանալ՝ ինչ կարող է դրանից բխել։ Լավն է այդ հոդվածը, թե՝ ոչ, կատարելագործվելու տեղ ունի, թե ոչ՝ դա ուրիշ խոսակցություն է, իրավագետների և օրենսդիրի գործն է։ Հիմա եղած հոդվածների մեջ մեղադրանք ներկայացնող մարմինը գտել է, որ տեղավորվում է այդ հայտարարությունները՝ ովքեր էլ լինեն դրանք անող։

-Քաղաքական պայքարում լսում ենք բազմաթիվ վիրավորանքներ, զրպարտություն, բռնության կոչեր։ 17 ուժերը սպանության տեսարան բեմադրեցին Բաղրամյանում և դա հեռարձակվում է լրատվամիջոցներով։ Դրա ուղերձը ո՞րն է։

-Բերեք մի քիչ պարզաջրենք՝ քաղաքական որոշ ուժերի մեկնաբանություն լսեցի, իրենք չեն ասում, թե իրենք են դա բեմադրել, ոմանք ասում են՝ մարդիկ են, բեմադրել են, այսինքն՝ այդ բեմադրությունը վերագրել քաղաքական ուժերին, դժվար է։

-Բայց հարթակն իրենք են տրամադրել, չէ՞։

-Հարթակը, իմ հիշելով, փողոցն էր։ Ես որևէ արդարացում չեմ տեսնում նման հրապարակային միջոցառման։ Պատկերացրեք՝ «Էլեկտրիկ Երևանի» ժամանակ կազմակերպիչ երիտասարդները փակել էին հրապարակը, ինչ-որ մեկը գալիս է այդ տարածքում բռնության և սպանության ուղիղ քարոզ է անում, գումարած՝ քաղաքական մի շարք գործիչների հրճվանքը․․․ Այնտեղ հրճվանք ապրող մի շարք քաղաքական գործիչներ կային։ Սա նշանակում է՝ իրենք սատարում են բռնի ուժի, սպանության մեթոդով քաղաքականության մեջ տեղաշարժերի գաղափարախոսությունը, ինչն ըստ իս, անընդունելի բան է և շատ վտանգավոր է։ Դա կարող է շատ վտանգավոր, այլանդակ ռեզոնանս առաջացնել, մարդիկ կարող են լինել, ասեն՝ քաղաքական գործիչները հիանում ու ծափ են տալիս, խրախուսում են էս ամբողջը, մեծ շանս կա, որ էս ճանապարհն  արդյունավետ է, գնանք էս ճանապարհով։ Ընդհանրապես՝ բռնության, սպանության, մահվան քարոզի՝ ինչ ձևով էլ դա լինի, էն էլ ներքաղաքական կյանքում, պետք է վերջը տալ։ Բոլոր քաղաքական ուժերը ի վերջո հասկանալու են սա, ով էլ չի հասկանան պիտի հանրության ընկալումներում չլինեն որպես քաղաքական ուժ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան