Մի քանի «գոլովորեզներ» երեկ գուցե մտնեին ԱԺ շենք և անեին այն, ինչ մտմտում են. Աղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.09.2026 | 17:20
Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի հավաքականի կազմը
17.09.2026 | 17:17
Ասել էիք` Հայաստանով մեկ կտրելու եք ՔՊ-ի թևերը, ինչո՞ւ Թումանյանում թեկնածու չեք առաջադրել. հարց Տիգրան Աբրահամյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 17:10
Նարեկ Կարապետյանի հետ ինձ ծանոթացրել է իմ լավ ընկեր Էդմոն Մարուքյանը․ Հովակիմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 17:01
Ռուբեն Ռուբինյանն ու Չեխիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
17.09.2026 | 16:50
Ադրբեջանի ցամաքային սահմանները փակ կմնան մինչև 2027 թվականի հունվարի 2-ը․ COVID-19-ի կարանտինային ռեժիմը կրկին երկարացվել է
17.09.2026 | 16:39
Դուք պետք է չլինեք ԿԸՀ նախագահ, վառ արտահայտում եք հավասարակշռության բացակայությունը․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 16:28
Կրեմլը կարծում է, որ ՌԴ-ի դեմ ԱՄՆ-ի «դժոխային պատժամիջոցները» կբարդացնեն Ուկրաինայում կարգավորումը
17.09.2026 | 16:17
Ալեն Սիմոնյանը ներկայացրել է Հայաստանի ազգային անվտանգության դոկտրինի հիմնական սկզբունքներն ու առաջնահերթությունները
17.09.2026 | 16:06
Թրամփը ՄԱԿ ԳՎ-ի շրջանակում Իրանի պատերազմը կքննարկի Պարսից ծոցի երկրների ղեկավարների հետ
17.09.2026 | 15:58
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Անտոն Քոչինյան փողոցում
17.09.2026 | 15:48
Ուկրաինան և ՌԴ-ն զոհվածների մարմինների հերթական փոխանակումն են իրականացրել
17.09.2026 | 15:40
«Չելսիի» ղեկավարը վաճառել է ակումբում իր մասնաբաժինը
17.09.2026 | 15:28
«Արևմուտքը բացահայտ միջամտում է Հայաստանի և Վրաստանի գործերին»․ Շոյգու
17.09.2026 | 15:19
ՌԴ-ն Սև ծովում հարվածել է Տանզանիայի դրոշի ներքո նավարկող նավին․ նավապետը զոհվել է
17.09.2026 | 15:10
Փաշինյանը՝ ռուսական ռազմաբազայի դուրսբերման մասին // Գերմանիան ՀՀ ՊՆ-ին ձնագնացներ է նվիրել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Իրավապահները, ըստ երույթին, տեղեկություններ ունեին, որ հանրահավաքում հնարավոր են սադրիչ գործողություններ։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը` մեկնաբանելով ԱԺ պատշգամբներում դիպուկահարների տեղակայման փաստը:

«Վազգեն Մանուկյանը հարթակից հայտարարում է՝ հատ-հատ պատգամավորներին կբերենք: Ես չէի հավատում, որ ինքը այդպես կարող է արտահայտվել, իր մասին ուրիշ կարծիքի էի: Ասում են՝ կայծակնային արագությամբ շենքեր գրավենք, իշխանություն վերցնենք: Եթե գլխավոր շտաբը չշարունակի այս գործելաոճը, ապա բանակը ինքը ոտքի պետք է կանգնի: Այդ կոչերը հիմք են տալիս մտածելու, որ միգուցե Վազգեն Մանուկյանը հոգու խորքում իշխանափոխության այլ ճանապարհ է պատկերացնում, բայց անկասկած կգտնվեն ուժեր, որ այդ սադրիչ գործողությունները կանեն՝ իքս պահին իրենց ծրագրերն իրականացնելու համար: Դա կարող է տեղի ունենալ հետևյալ կերպ՝ ցույց կազմակերպեն, հավաքեն ԱԺ դարպասների մոտ մի 5-6 հազար մարդ, որի մեջ կլինեն 500 հոգի «головорез»-ներ, որոնք փորձեն մտնել խորհրդարանի տարածք և անեն այն, ինչ ծրագրում, մտմտում են այս մի քանի ամիսների ընթացքում»,- նշեց Աղազարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: