Փաշինյանի հետ համաձայնության չեկանք, բանակցությունների 2-րդ փուլ է լինելու. Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.05.2026 | 16:12
Խափանում մետրոպոլիտենում․ այն կաշխատի մեկ գծանի երկկողմանի երթևեկությամբ
17.05.2026 | 16:02
Սպասվում է անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ․ օդի ջերմաստիճանը կնվազի
17.05.2026 | 15:46
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը Արմավիրում․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 15:39
Այս իշխանությունը կազինոն բերել է ամեն մեկի տուն, իսկ թմրանյութը՝ ամեն մի դպրոց․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 15:20
Քարոզարշավի 10-րդ օրն ունենք 1 զոհ, 10 ձերբակալված, բազմաթիվ քրեական գործեր․ Ագնեսա Խամոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 15:00
Պետք է զարգացնենք կրոնական զբոսաշրջությունը․ Արման Թաթոյանն Արմավիրում է․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 14:50
«Հայաստան» դաշինքի անդամները՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, Չարենցավանում են․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 14:43
Ժաննա Անդրեասյանն այցելել է Բաղաբերդի ամրոց
17.05.2026 | 14:26
Խաբի Ալոնսոն` «Չելսիի» գլխավոր մարզիչ
17.05.2026 | 13:54
«Միասնության թևեր»-ի քարոզարշավը. ՈՒՂԻՂ
17.05.2026 | 13:51
Վթարային ջրանջատում Արարատի մարզում
17.05.2026 | 13:23
«Ուժեղ Հայաստանը» նույն ՀՀԿ-ն ա՝ ռեբրենդինգ արած․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 12:40
ՄԻՊ-ը խիստ մտահոգիչ է համարում «Նուբարաշենի» հոգեբուժարանում արձանագրված ինքնասպանության դեպքը
17.05.2026 | 12:28
Էբոլա վիրուսի հազվագյուտ շտամի բռնկում․ ԱՀԿ-ն ահազանգում է
17.05.2026 | 12:21
«Եվրատեսիլ 2026»-ում հաղթել է Բուլղարիան
Բոլորը

Այս պահին չունենք համաձայնություն որևէ հարցի վերաբերյալ: Այդ մասին վարչապետի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:

ԼՀԿ ղեկավարի խոսքով՝ սպասվում է նաև վարչապետի հանդիպումը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ, և ԲՀԿ կողմից դիրքորոշում արտահայտելուց հետո կրկին կլինեն բանակցություններ: Մարուքյանը նշեց, որ միայն «Լուսավոր Հայաստանի» դիրքորոշումը բավարար չէ խորհրդարանը ցրելու և արտահերթ ընտրություններ անցկացնելու համար:

«Այն, որ մենք պետք է խոսենք, պետք է ճանապարհներ գտնենք ստեղծված իրավիճակից դուրս գալու համար, այդ հարցում ունենք համաձայնություն»,- նշեց ԼՀԿ ղեկավարը:

Հարցին՝ ինչո՞ւ, այնուամենայնիվ, համաձայնություն ձեռք չբերվեց, Մարուքյանը պատասխանեց, որ վարչապետը գլխավոր շտաբի պետի խնդիրը չի կապում արտահերթ ընտրությունների պրոցեսի հետ, մինչդեռ իրենք կապում են, քանի որ երկրում եղած ճգնաժամին գումարվել է նաև այդ հարցը:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավարը վստահեցրեց, որ ինքը և վարչապետն ունեն կամք շարունակելու բանակցությունները, երբ ԲՀԿ-ի կամքն էլ կերևա, նորից կբանակցեն: «Հույս ունեմ՝ բանակցությունների երկրորդ փուլում ինչ-որ ճանապարհ կգտնենք, ես պատրաստ եմ, կամքը կա, հուսով եմ նաև, որ իմ ներկայացրած խնդիրների շուրջ վարչապետը նույնպես կմտածի»,- նշեց Մարուքյանը:

Հիշեցնենք՝ «Լուսավոր Հայաստանն» առաջարկել էր թողնել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնում, ցրել խորհրդարանը և անցկացնել արտահերթ ընտրություններ:

Մանրամասները՝ տեսանյութում: