Ռազմական խունտայի պարարտ հող է ստեղծվել 2015-ի սահմանադրական փոփոխությամբ. սահմանադրագետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
Բոլորը

«Սահմանադրական կարգավորումները պետք է առանցքային դեր ունենան ցանկացած ժողովրդավարական երկրում ներքաղաքական ճգնաժամի հանգուցալուծման համար: Սակայն ՀՀ-ում հատկապես 2015թ. սահմանադրական փոփոխություններից հետո Սահմանադրությունը փոխանակ շիջի ներքաղաքական ճգնաժամը, փոխարենը ստեղծում է նորանոր ճգնաժամեր: Դրան գումարվում է նաև օրենքների անբավարար որակը, որը ստեղծում է ճգնաժամային իրավիճակներ»,- այս մասին «Հայաստանում ինստիտուցիոնալ ճգնաժամի լուծման իրավա-քաղաքական ուղիները» թեմայով առցանց քննարկման ժամանակ նշեց Սահմնադրական իրավունքի մասնագետ Արտաշես Խալաթյանը:

Սահմանադրագետը մատնանշեց, որ, օրինակ, արհեստական վեճ է առաջացել ԳՇ պետի լիազորությունների դադարեցման շուրջ: Նրա խոսքով՝ Սահմանադրության 139-րդ հոդվածի 3-րդ մասը հստակորեն սահմանում է, որ եթե նախագահը վարչապետի առաջարկած հրամանագրի նախագծի շուրջ առարկությունները ստանալուց հետո չի դիմում ՍԴ, ապա օրենքի ուժով այդ ակտը մտնում է ուժի մեջ, այսինքն՝ ԳՇ պետի լիազորությունները դադարում են. «Սակայն Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքով ինչ-որ ժամկետներ են սահմանվել՝ արհեստական կերպով երկարացնելով այս պրոցեսը… Այս հակասությունը ԳՇ-ին թույլ է տալիս շահարկել ԳՇ պաշտոնավարման հարցը»:

«Ռազմական խունտայի պարարտ հող է ստեղծվել 2015-ի սահմանադրական փոփոխությամբ»,- ընդգծեց Խալաթյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: