Բյուզանդական դրոշով հունական նավը մոտեցել է թուրքական ափերին
Քաղաքականություն
31.01.2018 | 13:24Հունական պարեկային նավը Էգեյան ծովում մոտեցել է Իզմիրի Քարաբուրուն թերակղզու սահմաններին։ Թուրքական «Haberler» լրատվակայքի բնութագրմամբ՝ բյուզանդական դրոշ կրող նավը փորձել է սադրանքի ենթարկել Թուրքիայի ռազմածովային ուժերի նավերին. փոխանցում է EH-ն:
Աղբյուրի համաձայն՝ «Machitis» անվամբ հունական նավը մոտեցել է զորավարժություն անցկացնող թուրքական նավերին՝ փորձելով խափանել նրանց ծրագիրը, սակայն անհաջողության է մատնվել։
Հիշեցնենք որ նախօրեին Հունաստանի պաշտպանության նախարարը մոտորանավակով մոտեցել էր Էգեյան ծովի Քարդաքի (հուն․՝ Իմիա) ժայռերին՝ փորձելով ծաղկեպսակ դնել այդտեղ։ Բայց թուրքական ռազմածովային ուժերի ճնշման տակ հունական նավակը հարկադրված հեռացել էր։