Փողոցում խուլիգանություն անող ուժերը կզրկվեն դիրքից․ ժողովուրդը նրանց ձայն չի տալու․ Հակոբ Ասլանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.05.2026 | 14:40
ԲՐԻԿՍ-ի ԱԳ նախարարները հանդիպում են Հնդկաստանում՝ Իրանի հետ պատերազմի, նավթի գների աճի և ներքին տարաձայնությունների ֆոնին
14.05.2026 | 14:35
«Բոլորին դեմ եմ» կուսակցության նախընտրական ջուրծեծոցին Կարապի լճում. ՈՒՂԻՂ
14.05.2026 | 14:31
«Ռեալը» հայտարարել է նախագահի վաղաժամ ընտրությունների մասին
14.05.2026 | 14:27
«Ջուր ծեծելու» ակցիայից առաջ դատարկվել է Կարապի լիճը․ ըստ պատասխանատուների՝ սանիտարական մաքրման օր է
14.05.2026 | 14:23
Ասում ենք՝ 300 հազար ադրբեջանցի է գալու, բայց արդեն կասկածում եմ նույնիսկ 500 հազար․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 14:16
Իսրայելը պնդում է՝ Նեթանյահուն գաղտնի այցելել է ԱՄԷ Իրանի հետ պատերազմի ժամանակ․ ԱՄԷ-ն հերքում է
14.05.2026 | 14:13
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
14.05.2026 | 14:07
Բոլոր ուժերի հետ կոալիցիան բացառում ենք․ Վահան Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 14:00
Լատվիայի վարչապետը հրաժարական է տվել՝ երկրի օդային տարածքում ԱԹՍ-ների հետ կապված ճգնաժամի ֆոնին
14.05.2026 | 13:56
Գագիկ Ծառուկյանը Նոյեմբերյանում է․ ՈւՂԻՂ
14.05.2026 | 13:53
Մադոննան, Շակիրան ու BTS խումբը ելույթ կունենան ԱԱ-2026-ի եզրափակիչի ընդմիջմանը
14.05.2026 | 13:46
Ընտրակաշառք տալու և վերցնելու համար նախատեսված պատիժը կխստացվի․ Ալեն Սիմոնյան
14.05.2026 | 13:41
Անհետ կորածի հայրը 3 օր է` նստացույց է անում Կառավարության շենքի մոտ. 27-ին վարչապետն է ընդունել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 13:35
ԵՄ-ն ջերմորեն ողջունում է Թուրքիայի հայտարարությունը Հայաստանի հետ երկկողմ առևտրի մեկնարկի մասին
14.05.2026 | 13:31
Պետությանը կվերադարձվի Վայքում գտնվող շուրջ 17 մլն դրամ արժեքով անշարժ գույք
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը

-Պարո՛ն Ասլանյան, ԱԺ բակում տեսախցիկները ֆիքսել են միջադեպ, որի մասնակիցն էիք նաև Դուք։ Մինչ մեր հարցազրույցի բուն բովանդակությանն անցնելը, ասացեք խնդրեմ՝  ի՞նչ միջադեպ էր:

-Անպատժելիությունն անպատկառության պարարտ հող է. այդ միջադեպը սրա իրական պատկերն էր: Ի՞նչ է տեղի ունենում այսօր. ընդդիմությունը, օգտվելով նրանից, որ Կառավարության անդամները, ԱԺ պատգամավորները իրավունք չունեն իրենց պատասխանելու այն տարբերակով, ինչ տարբերակով իրենք են վերաբերվում, իրենք դարձել են անպատկառ: Փողոցով քայլելու ժամանակ կարող են վիրավորական խոսքեր ասել, հայհոյել, և դու իրավունք չունես պատասխանելու: Երբ ես փորձեցի խոսել, հարված հասցրեցին դեմքիս. այդ անձը իր «հերոսությունն» արեց, իր կարծիքով՝ մի թուրքի խփեց: Հաղորդում եմ ներկայացրել Ոստիկանություն:

-Արդեն երրորդ տարին է՝ իշխանության եք, բարեփոխումներ չեն արվել… Մարդիկ շատ են դժգոհում, հատկապես՝ դատաիրավական ոլորտից: Պետք է անցումային արդարադատության հանձնաժողով ստեղծվեր, բայց հիմա այդ մասին անգամ զրուց չկա, նույնիսկ շատ բաներ դեռ չեք սկսել:

-Ամբողջ աշխարհը չոքած էր կորոնավիրուսի առաջ, ինչպե՞ս կարող էր Հայաստանը զարգացումներ ապրել: Եկեք կեղծ մանիպուլյացիոն մտքեր չասենք, մենք իրականում հնարավորություն ենք ունեցել միայն մեկ տարվա ընթացքում գործել, մնացած ժամանակ կա՛մ ներքին, կա՛մ արտաքին պատճառներով հնարավորություն չենք ունեցել անելու այն, ինչ պետք էր:

-«Վերջ թավիշին», հայտարարում է Նիկոլ Փաշինյանը, սա հերթական անհետևանք մնացող հայտարարությունների՞ց է լինելու: Ի՞նչ է հետևելու սրան:

-Ես կարծում եմ, որ իսկապես պետք է վերջ տալ թավիշին, որովհետև, կրկնում եմ, անպատժելիությունն անպատկառության պարարտ հողն է: Ամեն մարդ պետք է զգա, որ ինքը կարող է պատժվել, որ օրենքն իր ցանկությամբ մեկնաբանելու իրավունք չունի, ամեն մարդ պետք է զգա, որ բոլորը օրենքի առաջ հավասար են: Նախորդ տարիներին, Ձեզ թվում է, միայն սոցիալական ծանր վիճակի պատճառո՞վ են մարդիկ արտագաղթել, հսկայական թվով մարդիկ Սերժի ու Ռոբի ժամանակաշրջանում գնացել են միայն նրա համար, որ իրենք անարդարությանը չեն դիմացել, այսինքն՝ երբ վիրավորվել է մարդու արժանապատվությունը, երբ հաշվի չի առնվել մարդ արժեքը, և հենց այնպես, մի բառ ասելու համար կարող էին տանել զուգարանում սպանել կամ այնքան ծեծել, որ մարդ հաշմանդամ դառնա, մի բան չստորագրելու համար իր դռան առաջ գնդակահարել: Թող այդ մարդիկ, ովքեր խոսում են օրենքից ու օրինականությունից, միայն հիշեն, թե ինչ վիճակով են պահել երկիրը 26 տարի, թող հիշեն, թե իրենց ոչ բարով կառավարման շրջանում ինչ օրն են գցել մեր ժողովրդին, հիասթափացրել, դարձրել անտարբեր՝ այն աստիճանի, որ մարդկանց համար նշանակություն չի ունեցել ընտրությունը, մտածել են՝ մեկ է՝ ոչինչ չի փոխվի, 5-10 հազարը վերցնեմ, վերցրել են ու հնարավորություն են տվել վերարտադրվել իրենց: Գիտեք՝ ամենավատ բանն այն է, երբ մարդուն զրկում ես հույսից: Երբ մարդը հուսահատ է, նրա համար ոչ մի արժեք չի աշխատում:

-Իսկ եթե մարդկանց հույսերը չես կատարում, դա՞ ինչի է բերում:

-Եթե մարդկանց հույսերը չես կատարում, սկսում են մտածել՝ ինչո՞ւ իրենք հուսացին: Դրա համար էլ ասում եմ՝ այսօր մարդկանց մի քանակություն կա, որը ոչ էլ նախկիններին է ընդունում, լռելյայն սպասում է, թե ինչ է լինելու, և սպասում են նոր ուժերին։ Եվ իսկապես կան նոր ուժեր, ձևավորվում են այդ ուժերը: Այդ ուժերը, որ գան, փողոցում խուլիգանություն անող այս ուժերը կզրկվեն, իրենք շատ լավ զգում են, որ եթե այսօր գնանք ընտրության, իրենց բացարձակապես ձայն չի տալու ժողովուրդը, հազիվ մեկ-երկու տոկոս կհավաքեն կամ չեն հավաքի:

-Պարո՛ն Ասլանյան, որոշակի լարվածություն, այնուամենայնիվ, կա երկրում, ի՞նչ վտանգներ եք կանխատեսում՝ բախումներ, կրակոցներ, արյունահեղություն կարո՞ղ են լինել:

-Ես չեմ կարող ասել, որովհետև ես իրավապահ մարմիններում չեմ։ Ես այս դեպքում սովորական քաղաքացի եմ՝ իմ հայրենիքի ցավով տոգորված: Ես իմ հայրենիքը սիրում եմ: Իսկ փողոցում հավաքված մասսան բազմաշերտ է… Մենք չհասունացած դեմոկրատիայի ժամանակաշրջանում ենք ապրում… Մենք գնալու ենք օրենքի և օրինականության ճանապարհով:

-Ընտրություններ լինելո՞ւ են:

-Դա ժամանակը կորոշի: Եթե ժողովուրդը ցանկանա, որ գնանք ընտրության, մենք անպայման կգնանք:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան