ԵՄ-ն Հայաստանում առճակատման կողմերին կոչ է անում խաղաղ ճանապարհով լուծել հակասությունները

Լուրեր

17.09.2026 | 11:43
Ալեն Սիմոնյանն ու Իտալիայի ԱԳ նախարարի տեղակալը քննարկել են տնտեսական համագործակցության ակտիվացումը
17.09.2026 | 11:37
Լևոն Քոչարյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
17.09.2026 | 11:34
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների երկրորդ մրցակիցները
17.09.2026 | 11:25
Մեզ համար ավելի լավ ա պարտվել ոչ դաշնակցական ուժի, քան հաղթել դաշնակցական ուժին. Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 11:16
Կիևում ռուսական հարձակման հետևանքով տուժել է 16 մարդ, Օդեսայում ՝ բնակելի շենք վնասվել
17.09.2026 | 11:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.09.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
17.09.2026 | 10:58
Լիոնել Մեսին նվաճել է կարիերայի 49-րդ տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 10:54
«Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը լրջագույն մարտահրավեր և սպառնալիք է ՀՀ-ի համար. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 10:51
ՍԴ դատավորների հավելավճարների համար կառավարությունը 38.9 մլն դրամ կհատկացնի
17.09.2026 | 10:38
Քաղաքացիները կարող են իրենց եկամտային հարկից գումար հատկացնել ՀԿ-ներին, ԶԼՄ-ներին ու կուսակցություններին․ նախագիծը Կառավարության նիստի օրակարգում է
17.09.2026 | 10:35
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը և Ալինա Չարաևան կմրցեն իրար հետ
17.09.2026 | 10:29
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 17-ի դրությամբ
17.09.2026 | 10:15
Դատախազության միջնորդությամբ Վանաձոր համայնքին է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու ևս մեկ հողատարածք
17.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Եվրամիությունը ուշադիր հետևում է Հայաստանում ստեղծված իրավիճակին և «բոլոր խաղացողներին» կոչ է անում զերծ մնալ հռետորաբանությունից կամ էսկալացիայի տանող գործողություններից և բոլոր քաղաքական տարաձայնությունները կարգավորել խաղաղ եղանակով: Այս մասին ասվում է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոյի հայտարարության մեջ. փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Եվրամիությունը մեծ ուշադրությամբ հետևում է Հայաստանում տիրող իրավիճակին: Բոլոր կողմերին հանգստության կոչ ենք անում, անհրաժեշտ է զերծ մնալ հռոտորաբանությունից և էսկալացիայի տանող գործողություններից: Քաղաքական տարաձայնությունները պետք է կարգավորվեն խաղաղ եղանակով՝ խորհրդարանական ժողովրդավարության սկզբունքներին համապատասխան: Հայաստանի սահմանադրության համաձայն՝ զինված ուժերը պետք է չեզոքություն պահպանեն քաղաքական հարցերում և պետք է մնան քաղաքացիական իշխանությունների վերահսկողության տակ»,- ասվում է հայտարարության մեջ:

ԵՄ-ն վստահություն է հայտնել, որ «ժողովրդավարական սահմանադրական կարգի պահպանումը միակ ճանապարհն է Հայաստանի համար՝ հաղթահարելու մարտահրավերները, որոնց հետ բախվել է»: