ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններ. կլինի՞ արդյոք առաջընթաց. VOA

Լուրեր

27.11.2024 | 22:49
Երևանի քաղաքապետն այցելել է Լոս Անջելեսի տրանսպորտի կառավարման կենտրոն
27.11.2024 | 22:27
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.11.2024 | 22:13
Ֆիդանը բացահայտել է, որ Թուրքիայի հետախուզական գործակալությունից դեսպաններ և ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներ են նշանակվել
27.11.2024 | 22:00
Ինչու է Կարեն Սարուխանյանը թմրանյութի հետ կապված թեստը հանձնել ՔՊ նիստից 8 օր անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2024 | 21:44
ՀՀ ԱԳՆ-ն՝ ԵՏՄ նիստը Սանկտ Պետերբուրգում անցկացնելու մասին
27.11.2024 | 21:28
ՆԳՆ-ԵՄ համագործակցությունը կընդլայնվի․ ՆԳ նախարարն ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկավարին
27.11.2024 | 21:13
Ովքեր են ձգտում Գյումրին ղեկավարել. Փաշինյանի ելույթից հետո մրցակցություն է սկսվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2024 | 21:00
ՌԴ-ն հաղթելու է պատերազմում, բայց պարտվելու է խաղաղության ժամանակ․ չի մարսելու․ Վովա Վարդանով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2024 | 20:50
Christian Dior-ը լուծարել է Ադրբեջանում իր ընկերությունը
27.11.2024 | 20:33
ՊՆ խոսնակը` Ջերմուկի դիրքերից ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների հեռանալու լուրերի մասին
27.11.2024 | 20:30
Երկիրը նստած է «ռուսական էներգետիկ ասեղի» վրա
27.11.2024 | 20:22
ՌԴ-ն Հունաստանից ռազմական արտադրանքը ՀՀ վերարտահանելու հարցումներ չի ստացել. Զախարովա
27.11.2024 | 20:14
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 20։00-ի դրությամբ
27.11.2024 | 20:00
15-ամյա տղայի առեղծվածային սպանությունը. քննությունը վստահվել է 11 տարի գործը տապալած վարչությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2024 | 19:54
ՌԴ-ն հուսով է, որ Հայաստանը կվերադառնա ՀԱՊԿ շրջանակում լայնածավալ համագործակցությանը
Բոլորը

Ինչպե՞ս կզարգանան ԱՄՆ-ՌԴ հարաբերությունները ԱՄՆ-ի նոր վարչակազմի օրոք. գրում է VOA-ն:

Բայդենի վարչակազմը շարունակում է մշակել Ռուսաստանի նկատմամբ իր վարչակազմի քաղաքականությունը: Նախագահության առաջին օրերին Սպիտակ տան նոր ղեկավարը երկարաձգեց Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման և սահմանափակման մասին պայմանագիրը (ՍՏԱՐՏ -3), որին դեմ էր Սպիտակ տան նախորդ վարչակազմը: Միևնույն ժամանակ, և՛ Նախագահ Բայդենը, և՛ նրա թիմի անդամները բազմիցս քննադատել են Ռուսաստանի ներկա իշխանություններին ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի թունավորման և բանտարկության, ինչպես նաեւ Բելառուսում Ալեքսանդր Լուկաշենկոյի ռեժիմին Կրեմլի աջակցության համար:

Փետրվարի 22-ին Բայդենի վարչակազմը լրացուցիչ պատժամիջոցներ կիրառեց ռուսական Fortuna խողովակատար նավի նկատմամբ, որն ավարտում է Բալթիկ ծովում «Հյուսիսային հոսք 2» գազատարի շինարարությունը: Այս քայլի նախօրեին Ատլանտյան օվկիանոսի երկու կողմերում ակտիվորեն քննարկվում էր այն հարցը, թե արդյոք Բայդենը կդիմեր նոր պատժամիջոցների, երբ Միացյալ Նահանգները երկար ժամանակ է դեմ եղել գազատարի կառուցմանը, թե կհրաժարվեր պատժամիջոցներից Գերմանիայի հետ հարաբերությունները բարելավելու նպատակով, երբ վերջինս Մոսկվայի հետ միասին ակտիվորեն է աջակցում այս նախագիծը:

Արտաքին հարաբերությունների խորհրդի փորձագետները առցանց քննարկում են այն հարցը, թե ինչպես կզարգանան ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունները և թե ինչ կարելի է ակնկալել ԱՄՆ նոր վարչակազմից: Վերլուծաբաններն ընդգծում են, որ Վաշինգտոնի և Մոսկվայի միջև առկա քաղաքական մթնոլորտը փոխելու հիմնական խոչընդոտներից մեկը ԱՄՆ-ի նկատմամբ Ռուսաստանի ղեկավարության կողմից առկա թշնամական ընկալումն է և այդ ղեկավարության ընտրած ավտորիտար կառավարման ուղին:

Բրուքինգսի հաստատության փորձագետ, Թրամփի վարչակազմի որոք Եվրոպայի և Ռուսաստանի հարցերով նախկին խորհրդական Ֆիոնա Հիլն ասում է, որ անկախ նրանից, թե ով է Սպիտակ տան ղեկավարը, ԱՄՆ-ի համար շատ դժվար է Ռուսաստանի հետ հարաբերություններում հասնել բեկման: Վաշինգտոնը և Մոսկվան տարբեր տեսակետներ ունեն արտաքին քաղաքական կարևոր մեծ թվով հարցերի շուրջ: Ռուսաստանի իշխանություններն ընտրել են դեպի ավտորիտարիզմ տանող ճանապարհը և ԱՄՆ-ը դիտում են որպես սպառնալիք:

«Ռուսաստանը ցանկանում է ներկա գտնվել բանակցությունների սեղանի շուրջ: Սակայն սեղանի շուրջը նստելու դեպքում փորձում է ոտքով հարվածել ու մեզ մղել դեպի սեղանի տակը, միայն թե հիշեցնելու համար իր ներկայության մասին, եւ թե ինչպես է մեզ շարունակում համարել սպառնալիք իր անվտանգության համար», – նշում է Ֆիոնա Հիլը: «Ռուսաստանը երբեք այնքան թույլ կամ այնքան ուժեղ չէ, որքան մեզ թվում է»:

Եթե Թրամփի վարչակազմը ցանկանում էր համաձայնության գալ ՍՏԱՐՏ 3 պայմանագրի շուրջ, ինչպես նաև լեզու գտնել Իրանի ու Չինաստանի հարցերում, ապա նախագահ Բայդենը չի հավատում, որ դա հնարավոր է: Հաշվի առնելով START 3-ի ընդլայնումը, և հաշվի առնելով հարաբերությունների առկա խնդիրները, կողմերի միջև փոխգործակցության հետագա հնարավորությունները խիստ սահմանափակ են, ասում է Հիլը:

«Պուտինը Ռուսաստանը դիտում է Արեւմուտքի հետ պատերազմի դիրքերից: Այս մոտեցումը սկսվել է 2004 թ.-ին Ուկրաինայի Նարնջագույն հեղափոխությունից ի վեր», – ասում է Ռուսաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան, փորձագետ Ալեքսանդրը Վերշբոուն: Վաշինգտոնում գործող Ատլանտյան խորհրդի փորձագետ Վերշբոուն ասում է. «Նա [Պուտինը] արևմտյան գաղափարները, որոնք, նրա կարծիքով, փորձում ենք մենք արտահանել, դիտում է որպես ամենամեծ սպառնալիքն իր կառուցած քլեպտոկրատական համակարգի համար: Ժողովրդավարության նկատմամբ մեր աջակցությունն էլ նա համարում է նախկին ԽՍՀՄ երկրները Ռուսաստանից պոկելու ջանք եւ այդ երկրների հանդեպ իրեն իր գերիշխանությունից զրկելու փորձ»:

Նախկին դեսպանի խոսքով ՝ Թրամփի վարչակազմի օրոք Մոսկվան բավարար պատասխանատվություն չի կրել իր «ագրեսիվ գործողությունների», այդ թվում ՝ Աֆղանստանում ամերիկացի զինվորականների սպանությունները ողջունելու, ԱՄՆ-ի ընտրություններում ամենայն հավանականությամբ միջամտություն ցուցաբերելու եւ քաղաքական իր հակառակորդներին թունավորելու համար: Հետևաբար, նոր վարչակազմն աշխատելու է որպեսզի Ռուսաստանը բարձր գին վճարի «իր ագրեսիվ պահվածքի դիմաց», – ասում է փորձագետը և չի բացառում տեղեկատվության և կիբերտարածքում պատժամիջոցների և պատասխան միջոցների ուժեղացումը:

Մի կողմից, Բայդենի վարչակազմը ավելի շատ քայլեր կձեռնարկի Կրեմլին պատասխանատվության ենթարկելու և զսպման քաղաքականության դիմելու համար, իսկ մյուս կողմից`ավելի լայնորեն կօգտագործի դիվանագիտությունը, հատկապես զենքի վերահսկման բանակցությունները շարունակելու համար: «Կարծում եմ, որ վարչակազմն իսկապես շահագրգռված է զենքի վերահսկման հետ կապված հարցերի մի ամբողջ շարք քննարկելու մեջ», – ասում է Վերշբոուն:

Ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ը և Ռուսաստանը կարող են վերադառնալ որոշ հարցերում համագործակցելու ուղի միայն Պուտինի հեռանալուց հետո, ասում է վերլուծաբանը:

Հետխորհրդային երկրների հարցերով ԱՄՆ-ի նախկին դեսպանորդ և Վաշինգտոնի արտաքին հարաբերությունների խորհրդի ավագ գիտաշխատող Սթիվեն Սեստանովիչը կարծում է, որ Ալեքսեյ Նավալնիի թունավորման հարցում Ռուսաստանի հասարակության մի մասի արձագանքը ավելի տագնապալի է դարձել Կրեմլի համար, քան Կրեմլը կարող էր դա պատկերացնել: Սա, ասում է վերլուծաբանը, ստիպելու է Ռուսաստանին իրեն չզգալ այնքան ինքնավստահ, ինչպես զգում էր մինչ այժմ:

Սա իր հերթին կարող է «կրկնակի ազդեցություն ունենալ» արտաքին քաղաքական հարաբերությունների վրա, կարծում է փորձագետը: Մի կողմից, «երկրի ներսում իրեն ավելի քիչ վստահ և պակաս համախմբված» ռեժիմը կարող է ավելի շատ շահագրգռված լինել ցույց տալով, որ կարող է բնականոն հարաբերություններ ունենալ այլ երկրների հետ: Մյուս կողմից, վարչակարգը կարող է մտահոգվել այն հանգամանքով, որ միջազգային հարթակում ցույց տվեց, որ ինքը պաշտպանողական դիրքեր է գրավում և չի կարողանում վերահսկել իրավիճակը: «Կարծում եմ, որ սա Ռուսաստանը վերածում է ավելի անկանխատեսելի պետության: Խոսքը պարտադիր կերպով չի նշանակում, որ պետք է սպասել նոր բռնություններ: Սակայն կարելի է հաստատ ենթադրել, որ Ռուսաստանը կվերածվի անկանխատեսելի, ավելի անկայուն ներքին միջավայրի, ինչը կարող է ազդել բոլորիս վրա»:

Անկախ նրանից, թե ինչ կուրս կընտրի ԱՄՆ-ի նոր վարչակազմը Ռուսաստանի նկատմամբ, Վաշինգտոնը պետք է իր գործողությունները համաձայնեցնի իր եվրոպական դաշնակիցների հետ, ընդգծում է Սեստանովիչը: Նախքան ռուսական կողմի հետ շփվելը, ԱՄՆ-ը և Եվրոպան պետք է համոզվեն, որ իրենք «համախմբված» են մի շարք հարցերի շուրջ ՝ սկսած էներգետիկ քաղաքականությունից և «Ուկրաինայի հիմնախնդրից», մինչեւ կիբերքաղաքականութուն և Արկտիկայի շուրջ առկա հարցերը:

«Ռուսաստանին զսպելու եւ գուցե նույնիսկ ամենամեծ վախը հարուցելու ունակ հանգամանքն այս երկրի դեմ մի շարք երկրների դաշինքի հաստատումն է: Մոսկվան լավ է ըմբռնում, որ հենց այդ դեպքում են մեծապես կրճատվում իր ուզածը ստանալու հնարավորությունները», եզրափակում է փորձագետը: