Ժերար Դեպարդյեին կրկին մեղադրել են բռնաբարության մեջ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Ֆրանսիայի դատախազությունը բռնաբարության մեջ է մեղադրել հանրահայտ դերասան Ժերար Դեպարդյեին։ Ինչպես տեղեկացվում է, 2018 թվականին նա բռնաբարել է 20-ամյա դերասանուհու, որը երկու անգամ այցելել է նրա բնակարան։

Հանրաճանաչ դերասանը հերքում է իրեն ներկայացված մեղադրանքները, հայտնում է ֆրանսիական BFM TV-ն՝ հղում կատարելով սեփական աղբյուրներին։

Նշվում է, որ միջադեպը գրանցվել է Փարիզում դերասանի առանձնատանը 2018 թվականի օգոստոսի 7-ին և 13-ին։ Հնարավոր զոհը՝ 20-ամյա դերասանուհին, Դեպարդյեի ընկերոջ դուստրն է։ Այս մեղադրանքով հետաքննությունն արդեն մեկ անգամ ավարտվել էր 2019 թվականին՝ դեպքի հանգամանքների պարզաբանման անհնարինության պատճառով: Սակայն գործը վերաբացվել է աղջկա պաշտպանների բողոքարկումից ու վկաների հարցաքննությունից հետո։

Դեպարդյեն աշխարհում ամենահայտնի ֆրանսիացի դերասաններից է։ Իր 50-ամյա կարիերայի ընթացքում նա նկարահանվել է ավելի քան 200 ֆիլմերում ու սերիալներում, խաղացել է բազմաթիվ թատերական ներկայացումներում։

 

Տաթև Ֆռանգյան