Կիևում ոստիկանների ու ցուցարարների միջև բախումների հետևանքով տուժել է 27 ոստիկան

Լուրեր

17.09.2026 | 18:45
Հայկ Կոնջորյանի եղբոր վարքը քննարկվել է ՔՊ վերահսկող հանձնաժողովում
17.09.2026 | 18:36
Լիոնել Մեսին ևս մեկ ռեկորդ է սահմանել
17.09.2026 | 18:26
Եվրոպան և Կանադան «ուժեղ են, իսկ միասին՝ է՛լ ավելի ուժեղ»․ Քարնին ողջունել է ԵՄ ասոցացված անդամ դառնալու գաղափարը
17.09.2026 | 18:18
Քեշ փողով, կովով ու հավով ընտրակաշառք են բաժանել, էլ ի՞նչ պիտի անեին, որ ընտրապայքարից դուրս մնային․ Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 18:14
Ստեփանավանի ԲԿ-ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է․ քննությունն ավարտվել է
17.09.2026 | 18:10
ՄԻԵԴ-ի ՀՀ-ի դեմ որոշում է կայացրել // ԿԸՀ նախագահը հայտնել է հունիսի 7-ին կիբեռհարձակման մասին․ ԼՈՒՐԵՐ
17.09.2026 | 18:00
«Ոտքով ԱԺ էի գալիս, միրգ վաճառող ձյաձ Գառնիկն ասեց՝ փոխանցեմ, որ ձեր ճակատին դաջված ա ընտրակեղծարար»․ Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 17:59
175 հայց՝ 1,7 մլրդ դոլարի ընդհանուր հայցագնով․ Վարդապետյանը ներկայացրել է ապօրինի գույքի բռնագանձման Հայաստանի փորձը
17.09.2026 | 17:53
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է 2027 թ. պետբյուջեի նախագիծը
17.09.2026 | 17:52
ԱՄՆ-ն Իրանում ռազմական հանցագործություններ է իրականացրել, իսկ Թեհրանը՝ մարդկության դեմ հանցագործություններ․ ՄԱԿ-ի փաստահավաք առաքելություն
17.09.2026 | 17:45
«Փաթթած ունեմ ձեզ էլ, 1-02-ն էլ»․ ըստ քաղաքացու՝ ոստիկաններն իրեն խոշտանգել են, կնոջը՝ կոպտել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 17:33
Հովհաննես Համբարձումյանն ավարտեց կարիերան Հայաստանի հավաքականում
17.09.2026 | 17:17
Ասել էիք` Հայաստանով մեկ կտրելու եք ՔՊ-ի թևերը, ինչո՞ւ Թումանյանում թեկնածու չեք առաջադրել. հարց Տիգրան Աբրահամյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 17:15
Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի հավաքականի հայտացուցակը
17.09.2026 | 17:10
Նարեկ Կարապետյանի հետ ինձ ծանոթացրել է իմ լավ ընկեր Էդմոն Մարուքյանը․ Հովակիմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կիևում Ուկրաինայի նախագահի նստավայրի դիմաց բողոքի ցույցերի ժամանակ տուժել է 27 ուժային։ Այս մասին հայտնում է «Վեդոմոստին»՝ հղում կատարելով  Ուկրաինայի ոստիկանության տարածած հայտարարությանը։

«Ակցիայի ժամանակ մասնակիցներն օգտագործել են գազային նռնակներ ու ճայթռուկներ։ Իրավախախտումներ չկատարելու ոստիկանների նախազգուշացումներին չեն արձագանքել ու լեզվակռիվը վերածվել է բախումների։ Արդյունքում գազից աչքերի այրվածքներ են ստացել 27 ոստիկան ու Նացգվարդիայի զինծառայող»,- նշվում է գերատեսչության հայտարարության մեջ։

Ոստիկանության տվյալների համաձայն՝ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 2000 մարդ։ Ակցիայի 24 մասնակից ձերբակալվել է, ոստիկանության բաժանմունքներում բացատրագիր ներկայացնելուց հետո նրանց բաց են թողել։
Ուկրաինայի նախկին նախագահ Պետրո Պորոշենկոյի անվան հետ կապվող «Կապիտուլյացիայի դիմադրության շարժման» ակտիվիստները փետրվարի 23-ին հավաքվել են նախագահական նստավայրի առջև,  հանդես եկել իրենց համախոհ Սերգեյ Ստերնենկոյին ավելի քան 7 տարի ազատազրկելու դատարանի որոշման դեմ՝ հայտարարելով, որ պայքարելու են դատավճռի փոփոխությանը և երկրի գլխավոր դատախազ Իրինա Վենեդիկտովայայի հրաժարականին հասնելու համար: