16 ուժերն ու իշխանությունը բախումների, առճակատման են գնում․ թղթախաղ է՝ վա բանկի կանոններով․ Արմեն Բաղդասարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
01.11.2026 | 14:06
Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք-ընթրիքին
01.11.2026 | 13:33
Աննա Ավետիսյանն ու Ամերիկայի հայկական խորհրդի ներկայացուցիչները քննարկել են ներդրումային համագործակցությունը
01.11.2026 | 13:04
Միրզոյանն ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ կապերի ընդլայնման հնարավորությունները
01.11.2026 | 12:52
ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին
01.11.2026 | 12:35
ԱԺ-ում Փաշինյանի մասնակցությամբ կմեկնարկեն 2027 թվականի պետական բյուջեի քննարկումները․ կանխատեսում է 5,8 տոկոս տնտեսական աճ
01.11.2026 | 12:05
Արարատի մարզի Վարդաշենի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանի հետ

-Պարո՛ն Բաղդասարյան, ընդդիմադիր 16 ուժերն ապստամբության են պատրաստվում՝ շենքեր գրավելու, զոռով իշխանություն վերցնելու տեսքով։ Դա հայտարարել է Վազգեն Մանուկյանը, ընդդիմադիր այլ գործիչներ ևս։ Այսօր էլ բողոքի ակցիաներ էին կառավարական շենքերի մոտ։ Դեպի ո՞ւր է գնում քաղաքական պայքարը։

-Եթե այսպես շարունակվի, ապա իսկապես՝ գնում ենք ներքաղաքական լարվածության, ներքաղաքական բախումների։ Ընդ որում՝ այդ սրացումները երկկողմանի են։ Ես տեսնում եմ՝ և՛ իշխանությունը, և՛ 16-ի ֆորմատը կտրականապես դեմ են սահմանադրական ճանապարհով իշխանափոխությանը, այսինքն՝ արտահերթ ընտրություններին, և գնում են առճակատման։ Այնպիսի տպավորություն է՝ թղթախաղի  սեղանի շուրջ խաղադրույքներ են բարձրացնում։

-Ձեր մեկնաբանմամբ՝ քաղաքական թղթախաղ է՝ վա բանկի՞ կանոններով։

-Այո՛, այդպիսի տպավորություն է ստեղծվում, որովհետև մենք մի կողմից տեսանք՝ փետրվարի 20-ի բավականին լուրջ հանրահավաքը ցույց տվեց, որ, այնուամենայնիվ, հասարակության մեջ արտահերթ ընտրությունների պահանջարկ կա։ Մյուս կողմից՝ Հայաստանն այնպիսի վիճակում է, որ չի կարող իրեն թույլ տալ ներքաղաքական բախումներ, սրացումներ կամ Վազգեն Մանուկյանի ասած՝ կայծակնային ապստամբություն։ Հետևաբար, միակ ողջամիտ լուծումը պետք է լիներ արտահերթ ընտրությունների անցկացումը։

-Ո՞վ է իրականում տորպեդահարում արտահերթ ընտրությունների գաղափարը․ իշխանությունը մեղադրում է ընդդիմությանը և հակառակը։

-Ընդ որում՝ ես տորպեդահարելու տրամաբանությունը չեմ հասկանում, համենայնդեպս, իշխանությունների կողմից, որովհետև նրանք մի կողմից ասում են, որ դեռևս բավականաչափ լայն հանրային աջակցություն ունեն, սոցիոլոգիական թվեր են ներկայացնում, որ Նիկոլ Փաշինյանն ամենաբարձր ռեյտինգ ունեցող գործիչն է և այլն։ Այդ դեպքում անհասկանալի է՝ ինչո՞ւ են նրանք սրացումների գնում, առավել ևս՝ յուրաքանչյուր օր իշխանությունները հերթական սխալներն են անում և ամեն օր նրանց վարկանիշն ավելի ցածր է լինում, քան նախորդ օրը։ Ես դրա պատճառը չեմ հասկանում։

-Անկախ Հայաստանը քաղաքական բազմաթիվ ցնցումներ է տեսել, որոնց բախումնային ավարտը ողբերգական է եղել։ Ի՞նչն է խանգարում քաղաքական ուժերին նստել, երկխոսել, արդյո՞ք դա միայն քաղաքական հպարտությունն է։

-Երկու կողմն էլ ասում է, որ երկխոսելու բան չկա։ Եվ տեսեք, իրականում էնպես չի, որ քաղաքական դաշտում միայն այդ երկու բևեռներն են՝ միայն Նիկոլ Փաշինյանը և «16»-ի ֆորմատը։ Ես չեմ կարծում՝ «16»-ի ֆորմատը կգնա կայծակնային ապստամբության կամ այդպիսի փորձ կանեն։

-Բայց հայտարարում են, որ կայծակնային ապստամբության մտադրություն ունեն։

-Դե մինչև դա էլ տարբեր բաներ էին հայտարարում, բայց չեն անում։ Իմ կարծիքով՝ նրանք թղթախաղի կանոններով փորձում են սրել իրավիճակը և իշխանություններին ստիպել՝ գնալ արտահերթ ընտրությունների։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան