Վախենալու է՝ ինչպե՞ս է ԱԻՆ-ը բացառում ուժգին երկրաշարժի, աղետի հնարավորությունը ՀՀ-ում․ Ավանեսով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.06.2026 | 21:50
ԱՄՆ Գերագույն դատարանը մերժել է ծննդյան իրավունքով քաղաքացիության տրամադրումը սահմանափակելու՝ Թրամփի առաջարկը
30.06.2026 | 21:37
Ինչու Ալեն Սիմոնյանը չէր մասնակցում ՔՊ վարչության նիստին
30.06.2026 | 21:28
Հրդեհ Արմավիրի ավտոտնակներից մեկում. այրվել է Chevrolet մակնիշի ավտոմեքենա
30.06.2026 | 21:15
Գիտակցության և հիշողության խանգարումներ․ ինչու է կալանավորը 50 օր հացադուլի մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 21:08
Բաքվի դատարանում հայ գերիները հայտարարել են, որ իրենց մեղավոր չեն ճանաչում. փաստաբանները խնդրել են արդարացնել
30.06.2026 | 21:00
Ուրսուլա Ֆոն դեր Լայենի այցի ժամանակ կարևոր հարցեր կքննարկվեն․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 20:44
Խաղաղաշինության հանձնաժողովը կարևոր կամուրջ է. Պարույր Հովհաննիսյանը մասնակցել է ՄԱԿ նստաշրջանին
30.06.2026 | 20:30
Հայերեն խոսող բրազիլուհին. հարսնացուն Ռիոյից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 20:15
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
30.06.2026 | 20:00
Սամվել Կարապետյանը Փաշինյանի պրոյեկտն է, եթե ԲՀԿ-ն չանցնի ԱԺ և ինքը մանդատները վերցնի․ Հովիկ Աղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 19:43
Ադրբեջանում 16-ից փոքր տարիքի օգտատերերին կարգելվի գրանցվել սոցիալական ցանցերում
30.06.2026 | 19:30
ԲՀԿ-ն՝ «քողարկված դաշի՞նք»․ ինչպես է 3 ուժ ընտրության գնացել մեկ կուսակցության ցուցակով
30.06.2026 | 19:14
36 ժամ ջուր չի լինի Երևանի մի շարք հասցեներում
30.06.2026 | 19:00
Չի բացառվում Սամվել Կարապետյանի հետ գործակցությունը․ նրա ուժի մեջ տեսնում ենք թուրքական էքսպանսիան զսպելու առաքելություն․ Ժիրայր Սեֆիլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 18:44
Թուրքիան գնահատում է SAMP-T և Patriot համակարգերի ձեռքբերման հնարավորությունը՝ իր հակաօդային պաշտպանությունն ամրապնդելու համար
Բոլորը

Պետական կառույցների ներկայացուցիչներն ու մասնագետները «Թաքստոցներ և ապաստարաններ. հրատապ լուծում պահանջող խնդիրներ» թեմայով առցանց քննարկման ժամանակ քննարկեցին Երևանում և ՀՀ մյուս քաղաքաներում քաղաքացիական բնակչության պաշտպանության, մասնավորապես, թաքստոցներին և ապաստարաններին վերաբերող առկա հիմնախնդիրները և դրանց լուծման ճանապարհները:

Մասնագետների կարծիքով՝ խնդիրը կարգավորելու համար նաև օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտություն կա «Քաղաքացիական պաշտպանության մասին» օրենքում:

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի Ֆիզկուլտուրայի և քաղպաշտպանության ամբիոնի վարիչ, Երևանի ավագանու անդամ Էռնեստ Ավանեսովն ընդգծեց, որ խնդիրները շատ են, լուծումները պետք է լինեն համալիր, և այդ աշխատանքները պետք է ղեկավարի ԱԻՆ-ը:

Նա նաև նշեց, որ բյուջեի քննարկման ժամանակ առաջարկներ են ներկայացվել թաքստոցների և ապաստարանների խնդրիի լուծման վերաբերյալ, որպեսզի հատկացումներ արվեն, սակայն առաջարկները մնացել են թղթի վրա, հիմնական պատճառաբանությունն օրենսդրական բացն է կամ այն, որ համայնքը այդքան բյուջե չունի, որպեսզի, օրինակ,  բոլոր շենքերի նկուղները նորոգի և այլն:

Ավանեսովի խոսքով՝ կան շատ տարրական խնդիրներ, որոնց լուծումները օրենսդրական բացերի ու մեծ գումարների հետ կապ չունեն և հնարավոր է արագ լուծում տալ դրանց, օրինակ՝ այն, որ դռները պետք է դեպի դուրս բացվեն, դպրոցների առաջին հարկերի լուսամուտները ճաղավանդակներով չփակվեն և այլն:

«Վախենալու է՝ ինչպե՞ս են ԱԻՆ-ի ներկայացուցիչները բացառում ուժգին երկրաշարժերի և աղետի հնարավորությունը Հայաստանում,- նշեց Ավանեսովը՝ հավելելով, որ բնակչության իրազեկվածության առումով ևս խնդիրներ կան:

Մանրամասները՝ տեսանյութում: