ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿՈՎ. Սերժ Սարգսյանը զբաղված է ինքն իրեն արդարացնելով, այնինչ նա, ով չի կեղծել, դրա կարիքը պիտի չունենար. Արտավազդ Բայաթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

«Քաղաքական գործիչը պարտավոր է կանխատեսել ամեն բան, և եթե Սերժ Սարգսյանն իրոք մտածում էր երկրի անվտանգության մասին, պետք է քայլեր ձեռնարկեր, որպեսզի ապահովեր դա։ Եթե չի ձեռնարկել, չի կարելի ասել, որ դրանում իր մեղքը չկա»,- Factor.am-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում երգահան, երգիչ Արտավազդ Բայաթյանը՝ անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցին, մասնավորապես՝ նրա այն պնդմանը, թե 2018-ին այնպիսի իրավիճակ ստեղծվեց, որ ինքը նախընտրեց անցնցում հեռանալ, քան թե փորձել բազմաթիվ լուծումներից մեկն առաջարկել հանրությանը:

Երգահանը խոսում է նաև Սերժ Սարգսյանի այն հայտարարության մասին, թե 2018-ի շարժումն իր էությամբ հակաղարաբաղյան շարժում էր։

«Նա ուզում է ղարաբաղյան հարցը և Ղարաբաղը նույնացնել ղարաբաղյան կլանի հետ. ես դա չեմ հասկանում: Ժողովուրդը հոգնել էր այդ կլանից, ոչ թե Ղարաբաղից կամ ղարաբաղյան հարցից»,- նշում է նա:

Մեր զրուցակիցն անիմաստ է համարում հետին թվով քննարկումները՝ հատկապես այն պարագայում, երբ մենք շարունակում ենք կրել մարդկային, տնտեսական և բարոյական կորուստներ. «Սերժ Սարգսյանը, մյուսները անընդհատ զբաղված են իրենք իրենց արդարացնելով, այնինչ, նա, ով չի կեղծել, նման խնդիր պետք է չունենար»:

Ինչ վերաբերում է «Հայրենիքի փրկության շարժմանը», որը պատրաստվում է օրեր անց կայանալիք հերթական հանրահավաքին, Արտավազդ Բայաթյանը նկատում է. «Ընդդիմությունն այսօր ոչ մի առաջարկ չունի: «Հայրենիքի փրկության շարժումը» ինչի՞ համար է հանրահավաք անելու: Միայն ասում են՝ սա պետք է գնա իշխանությունից: Է՝ հա, գնաց, հետո՞ ինչ, դուք ի՞նչ եք առաջարկում: Գնալով հո չի՞: Եթե ծրագիր ունեք, ներկայացրեք, սրան-նրան անուն կպցնելով բան դուրս չի գա»:

Բայաթյանի կարծիքով՝ մեր հասարակությունն այսօր ապատիայի մեջ է, դեգրադացիայի փուլ է անցնում. «Հասարակությունը հիվանդացել է և առաջ է քաշել արդեն հիվանդ լիդերների: Ես չգիտեմ՝ հիվանդ լիդերներն ինչ կարող են անել, բայց նրանց մեջ առողջ դատողություն, մտածողություն չկա՝ իշխանության գալու տենդից բացի»:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Աննա Բաբաջանյան