Եթե ընդդիմության մեջ նորմալ ուժեր լինեին, Փաշինյանն այս 3 ամիսը չէր գոյատևի․ Պետրոս Մակեյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի հետ

-Պարո՛ն Մակեյան, նախկին իշխանության ներկայացուցիչները և ընդդիմադիրների մի հատված գործող իշխանությանը մեղադրում են պատերազմի արդյունքի համար՝ շեշտելով, որ ներկայիս իշխանությունը ծախեց հողերը։ Գործող իշխանությունը նախկիններին է մեղադրում՝ ասելով, որ տարիներ շարունակ թալան է եղել, բանակը թալանվել է, լավ չեն բանակցել։ Դուք ինչ տեսակետ ունեք՝ ինչո՞ւ այսպես եղավ, ինչո՞ւ այս արդյունքին հասանք։

-Ես կարծում եմ՝ երկուսն էլ ճիշտ են, մեղադրանքները հասցեական են։ Առիթ ունեցել եմ ասելու, որ պատերազմի համար մեղավոր են 1995 թվականից սկսած իրար հաջորդող բոլոր իշխանությունները՝ առանց բացառության։ Բայց հիմնական պատասխանատուն մնում է օրվա իշխանությունը՝ գերագույն գլխավոր հրամանատարով։ Երկուսուկես տարին բավական ժամանակ էր՝ լուծելու այն խնդիրները, որ դրված էին բանակի առջև։ Այդ մեղադրանքները երկու կողմերն իրար ուղղում են՝ իրենց կենսունակությունը պահելու համար, որպեսզի դաշտում մնան ներկա և նախորդ իշխանությունները։ Նրանք հաղորդակից անոթների նման իրար պահում են։

-Դուք 2 տարի առաջ հորդորում էիք Նիկոլ Փաշինյանին, որպեսզի նա խուսափի դառնալ Սերժ Սարգսյան։ Հիմա և՞ս նման միտումներ տեսնում եք։

-Ես իրեն հիշացրի ՀԺ-ի հոդվածներից մեկը, որում ինքն ասում էր՝ կաբինետները մտնելով՝ ես փոխվում եմ, ուրիշ մարդ եմ դառնում։ Բնականաբար, մտավախություն կար, որ ցանկացած մեկը կարող է դառնալ Սերժ Սարգսյան։ Եվ ես՝ որպես գործընկեր, կոչ արեցի, որպեսզի ինքը չդառնա Սերժ Սարգսյան։ Ցավոք, փաստը մնաց այն, որ ինքը պատերազմական իրավիճակով Սերժից անցավ։ Սերժն իր վրա չվերցրեց Լավրովյան պլանը, բայց փոխանցեց իրեն, և ինքը կատարված փաստի առաջ կանգնեց ու Սերժից անցավ։

-Կարո՞ղ էր խուսափել։

-Իհարկե՝ կարող էր խուսափել։ Եթե ինքը վստահ էր, որ պատերազմն անխուսափելի է, պետք է հանրաքվե հայտարարեր՝ Լավրովյան պլանի, Մադրիդյան սկզբունքների իրականացման համար։ Փաշինյանը մի 6-7 ամիս կշահեր, և դա բավական ժամանակ էր՝ բանակին առնչվող որոշակի խնդիրներ լուծելու համար։ Այդ առումով ինքը Սերժին անցավ։ Գործընթացները չափից դուրս արագացրին, որպեսզի իշխանության վարկանիշը բարձր լինի և անկումը ցավագին չլինի։ Եթե պատերազմը 2 տարի անց անեին, դրանից հետո Նիկոլին պատի տակ Չաուշևսկու նման կգնդակահարեին։ Եթե նախկին իշխանությունները հիմա որպես ընդդիմություն հանդես չգային, Նիկոլի վիճակը շատ ծանր կլիներ։

-Կարծում եք՝ այժմ բիրտ գործողություններ չկան, քանի որ ընդդիմությունն աջակցո՞ւմ է Նիկոլ Փաշինյանին։

-Նրանք իրար են աջակցում։ Եթե ընդդիմության մեջ նորմալ քաղաքական ուժեր լինեին, ապա Նիկոլ Փաշինյանն այս 3 ամիսը չէր գոյատևի։ Պետք են նախկինները հրապարակում, որպեսզի Փաշինյանը մնա։ Իսկ նախկիններին պետք է Նիկոլ Փաշինյանի մնալը, որ իրենք կենսունակ լինեն։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Մերի Մարտիրոսյան