Իսրայելը հրթիռակոծել է Սիրիայում իրանամետ աշխարհազորայինների դիրքերը․ Aljazeera

Լուրեր

01.08.2026 | 19:09
Քննարկվել է ազատազրկվածների պահման պայմանների բարելավումը
01.08.2026 | 18:40
Քննարկվել են Հայաստանի և Չեռնոգորիայի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության խորացման հարցեր
01.08.2026 | 18:26
Մ-17 ԱԱ. Դավիթ Բալեյանը պարտվեց մեդալային գոտեմարտում
01.08.2026 | 17:57
SpaceX-ի հրթիռը կբախվի Լուսնին. գիտնականները պատրաստվում են ուսումնասիրել ուժեղ հարվածի հետևանքները
01.08.2026 | 17:34
ՖԻՖԱ-ն հրաժարվել է Աշխարհի առաջնության իրավունքների վաճառքի ծրագրից
01.08.2026 | 17:16
Փրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուր
01.08.2026 | 16:56
Սեուտայից Մարոկկո է վերադարձել շուրջ 70 հազար անօրինական միգրանտ
01.08.2026 | 16:38
Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզում գործող ձկնաբուծարան
01.08.2026 | 16:21
Երևանի Կենտրոնում փոշու պարունակությունն ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
01.08.2026 | 15:55
Օգոստոսին արտառոց շոգեր կամ ցրտեր չեն սպասվում. Գագիկ Սուրենյան
01.08.2026 | 15:37
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն ու Լոս Անջելեսի գլխավոր հյուպատոսը հանդիպել են Հայ Առաքելական եկեղեցու երկու թեմերի առաջնորդների հետ
01.08.2026 | 15:20
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը շնորհավորել է Արաքս Մանսուրյանին տարեդարձի առթիվ
01.08.2026 | 14:49
ChatGPT-ի նման հարթակները աշխատում են այս գործարանների շնորհիվ. Փաշինյանը Գագարինում է
01.08.2026 | 14:26
Պետությունը Լոռի բերդ համայնքին է տրամադրել 8 միավոր տեխնիկա
01.08.2026 | 13:53
Մ-17 ԱԱ. Մուրադ Ղարիբյանը, Գրիշա Գևորգյանը և Վարուժան Ասլանյանն անհաջող մեկնարկեցին
Բոլորը

Սիրիայի հակաօդային պաշտպանության ուժերը կանխել են իսրայելական բանակի ագրեսիան Դամասկոսի երկնքում, ենթադրաբար, իրանամետ զինյալների դիրքերին զանգվածային գրոհի ժամանակ։ Այս մասին փոխանցում է Aljazeera-ն՝ հղում կատարելով Սիրիայի Զինված ուժերի հայտարարությանը։

Պետական ԶԼՄ-ները դեռևս  չեն բացահայտում երկրի երկնքում հակաօդային պաշտպանության մանրամասները։ Օդային գրոհի հետևանքով ենթադրյալ զոհերի մասին տեղեկություններ ևս չեն հաղորդվել։

Սիրիական բանակի հայտարարության մեջ ասվում է, որ իսրայելացի զինվորականները գրոհել են Գոլանի բարձունքների վրայով՝ Դամասկոսի ծայրամասում տեղակայված թիրախները խոցելու համար։ Նշվում է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերի կողմից արձակված հրթիռների մեծ մասը խոցվել է։

Aljazeera-ի աղբյուրների տվյալների համաձայն՝  Իսրայելի կողմից  արձակված հերթական հրթիռները խոցել են Կիսվա քաղաքում բանակային դիվիզիան, որը տեղակայված է  Սիրիայի մայրաքաղաքից 14 կմ հարավ, որտեղ տեղակայված են Իրանի աջակցությունը վայելող աշխարհազորայինները։

Հիշեցնենք՝ Իսրայելի բանակի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ավիվ Կոխավին անցյալ տարվա վերջին հայտարարել էր, որ իր երկրի կողմից իրականացված հրթիռակոծությունները դանդաղեցրել են Սիրիայում իրանական դիրքերի ամրապնդումը, որտեղ միայն 2020 թվականին խոցվել է ավելի քան 500 թիրախ։

Տաթև Ֆռանգյան