Հակապետական հուշագիր է. իշխանությունից հոդաբաշխ բացատրություն ենք պահանջում. Տարոն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 12:22
Առինջում թրաֆիքինգի և սեռական շահագործման գործով 2 օտարերկրացի է ձերբակալվել
08.10.2026 | 12:17
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիդ Սիլվան 40 տարեկանում վերսկսել է կարիերան
08.10.2026 | 12:10
ԵՄ-ն ընդունեց ՀՀ-ի համար արտոնությունների փաթեթը // Սևանի ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 12:02
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ տասնյակ զոհեր կան
08.10.2026 | 11:50
Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նոր նախագահի թեկնածո՞ւ․ Արման Դիլանյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է
08.10.2026 | 11:42
Օտարերկրյա ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն
08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
Բոլորը

Պարզվում է՝ այդ հայտարարությունը գաղտնի կնքվել է դեռևս դեկտեմբերին և հարաբերություններ է կարգավորել մինչև դեկտեմբերի 18-ն ընկած ժամանակահատվածում: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը՝ անդրադառնալով համացանցում տարածված՝ Արցախին ու Սյունիքին վերաբերող հայտարարության տեքստին:

Պատգամավորն ընդգծեց, որ իշխանությունից պահանջում են հոդաբաշխ բացատրություն, թե ինչի մասին է խոսքը: Սիմոնյանի խոսքով՝ հրապարակված փաստաթղթում միայն տեքստ է, հայկական կողմից ստորագրություն չկա:

«Չգիտենք՝ դա ինչ ուժ ունեցող փաստաթուղթ է: Եթե անգամ դա ստորագրված լինի գործադիր իշխանության կողմից, սա ոչ միայն հակապետական ու հակազգային, այլ նաև իրավունքի կոպիտ խախտումով ու իրավաբանական ուժ չունեցող փաստաթուղթ է: Կարգավորվում են հարաբերություններ, որոնք միջազգային պայմանագրային կարգավորման առարկա են, իսկ մեր Սահմանադրության համաձայն՝ նմանատիպ փաստաթղթերն ուժ ստանալու համար պետք է Սահմանադրական դատարան, հետո ԱԺ մտնեն և վավերացվելուց հետո միայն կիրառական նշանակություն ունենան»,- մանրամասնեց Սիմոնյանը:

Նա նաև հավելեց, որ փաստաթղթում նշված փաստերը վկայում են, որ մինչև դեկտեմբերի 18-ն արդեն կոնկրետ գործողություն է կատարվել: «Նշված դրույթները ոչնչացնում են Արցախի ինքնորոշմանն ուղղված այն պետական քաղաքականությունը, որը վարվել է տասնամյակների ընթացքում»,- ընդգծեց ԼՀԿ խմբակցության պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում: