Անահիտ Ավանեսյանը հյուրընկալել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին. քննարկվել են առողջապահական համակարգում գործակցությանը վերաբերող հարցեր

Լուրեր

17.09.2026 | 15:10
Փաշինյանը՝ ռուսական ռազմաբազայի դուրսբերման մասին // Գերմանիան ՀՀ ՊՆ-ին ձնագնացներ է նվիրել․ ԼՈՒՐԵՐ
17.09.2026 | 15:07
Ռուբեն Մխիթարյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի հանձնաժողովի նախագահ
17.09.2026 | 15:02
Շոյգուն հայտարարել է, թե ՀՀ-ում ՌԴ ներդրումներով ընկերությունների նկատմամբ, իբր, «ռեյդերային զավթում» է իրականացվում
17.09.2026 | 14:54
Մատենադարանի ձեռագրական գանձարանը համալրվել է 1491 թվականի Շարակնոցով
17.09.2026 | 14:49
Տեղեկություն Կիպրոս – Հայաստան հանդիպման տոմսերի վերաբերյալ
17.09.2026 | 14:40
Կոռուպցիոն սկանդալի ֆոնին՝ Զելենսկին Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնակատար է նշանակել
17.09.2026 | 14:33
ՀՀ գլխավոր դատախազը բավարարել է Ֆրանսիայի միջնորդությունը. ծանրացնող հանգամանքներում գողություն կատարած անձը հանձնվել է Ֆրանսիայի իրավասու մարմիններին
17.09.2026 | 14:24
Ադրբեջանցի պատգամավորը հայտարարել է, թե Բաքուն կարող է Հայաստանի տարածքում հուշարձաններ «վերականգնել»
17.09.2026 | 14:15
Արման Ծառուկյան. «Ռուֆիին հաղթելու դեպքում կանցկացնեմ չեմպիոնական մենամարտ»
17.09.2026 | 14:15
Տիգրան Աբրահամյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
17.09.2026 | 14:10
ՄԻԵԴ-ն ընդդեմ Հայաստանի վճիռ է կայացրել մահացած զինծառայողի գործով
17.09.2026 | 14:07
Մի աղջիկ գրել է՝ ուզում է հաջորդ դաշնակցականներից լինել Քրիստինե Վարդանյանից հետո, ապրեք Արման Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 13:59
Ֆինլանդիան հավատում է Հայաստանին և հայերի կարողությանը՝ հեռանալու անցյալից․ ՀՀ-ում Ֆինլանդիայի դեսպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 13:52
Հորս մասով փորձում է հաճոյանալ Ալիևին. Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 13:47
ԱԺ-ն ՏԿ և ՇՄ պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ է ընտրում. ՈւՂԻՂ
Բոլորը

Այսօր առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հյուրընկալել է Հայաստանում Եվրոպական միության դեսպան, ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինին: Քննարկվել են առողջապահական համակարգում գործակցությանը վերաբերող հարցերը. փոխանցում են ՀՀ ԱՆ-ից:

Անահիտ Ավանեսյանը շնորհակալություն է հայտնել աջակցության համար, հատկապես COVID-19-ի համավարակի դեմ պայքարում ցուցաբերված օգնության, ներառյալ` Շտապ բուժօգնության թիմերի (EMT) ժամանման ու հայ գործընկերի հետ համատեղ աշխատանքի համար: Հայաստանում ԵՄ դեսպանը ևս կարևորել է համատեղ իրականացվող ծրագրերը, հույս հայտնել, որ դրանք շարունակական բնույթ կկրեն:

«Հույս ունեմ` մեր համագործակցության շրջանակները չեն սահմանափակվի միայն կարճաժամկետ, խիստ հրատապություն ունեցող առողջապահական խնդիրների լուծմամբ, այլև կկարողանանք ընդգրկուն գործունեություն ծավալել ու ավարտին հասցնել նախկինում սկսած մեր բոլոր միասնական ծրագրերը»,- նշել է Անդրեա Վիկտորինը և հետաքրքրվել Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակով:

«Ուրախ եմ փաստել, որ համավարակով պայմանավորված իրավիճակը մեր երկրում արդեն կայուն է ու վերահսկելի, սակայն մենք չենք կորցնում զգոնությունը, փոխարենը լրջորեն աշխատում ենք պատվաստանյութերի ձեռքբերման և պատվաստումների գործընթացը սկսելու ուղղությամբ:

Անդրադառնալով հետպատերազմական խնդիրներին, որոնք, մասնավորապես, առնչվում են առողջապահական համակարգին, Անդրեա Վիկտորինը կարևորել է այդ գործում ՀՀ առողջապահության նախարարության ներգրավվածությունը: Առողջապահության նախարարը հստակեցրել է, որ մասնավորապես վերականգնողական ծրագրերում կառույցն ակտիվ մասնակցություն է ցուցաբերում: Խոսքը նաև պատերազմ ապրած արցախցիների, ՀՀ քաղաքացիների հոգեկան առողջության վերականգնմանն է վերաբերում:

Անահիտ Ավանեսյանը հանդիպման վերջում անդրադարձել է Արցախից ժամանակավորապես Հայաստան տեղափոխված անձանց բուժօգնության կազմակերպման խնդիրներին: