ԼՂ-ի շուրջ ստատուս քվոն փոխվել է․ Թուրքիան ՀՀ-ի հետ սահմանները փակ պահելու պատճառ չունի. ԱԳ նախարար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
01.11.2026 | 14:06
Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք-ընթրիքին
01.11.2026 | 13:33
Աննա Ավետիսյանն ու Ամերիկայի հայկական խորհրդի ներկայացուցիչները քննարկել են ներդրումային համագործակցությունը
01.11.2026 | 13:04
Միրզոյանն ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ կապերի ընդլայնման հնարավորությունները
01.11.2026 | 12:52
ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին
01.11.2026 | 12:35
ԱԺ-ում Փաշինյանի մասնակցությամբ կմեկնարկեն 2027 թվականի պետական բյուջեի քննարկումները․ կանխատեսում է 5,8 տոկոս տնտեսական աճ
Բոլորը

Իրավիճակը նոր է՝ նոր մարտահրավերներով և հնարավորություններով: Վիճակը շատ բարդ է, և մեր նպատակն է անել ամեն ինչ, որ Հայաստանի և Արցախի շուրջ անվտանգային մթնոլորտը գնալով ամրապնդվի, և դա հեշտ հարց չէ։ Այս մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ԱԳ նախարար Արա Այվազյանը՝ ի պատասխան պատգամավոր Գոռ Գևորգյանի հարցին, թե նոր իրավիճակում ի՞նչ ռազմավարական ու մարտավարական տեսլական ունի Հայաստանը:

«Որպես պետություն, Կառավարություն ու հասարակություն՝ պետք է ձգտենք բոլոր ջանքերը գործադրել, որ իրավիճակը գնա դեպի ապաէսկալացիա, որը կբերի Հայաստանի շուրջ անվտանգության մթնոլորտի ամրապնդմանը: Դիվանագիտության համար նույնպես առաջնահերթ խնդիրը եղել է և մնում է անվտանգության ամրապնդումը»,- նշեց Այվազյանը:

Անդրադառնալով Կարսում թուրք-ադրբեջանական զորավարժություններին՝ նախարարը նշեց, որ ցանկացած զորավարժություն մտահոգության առիթ է տալիս, բայց մյուս կողմից էլ՝ Թուրքիայից տարբեր «մեսիջներ» են գալիս:

«Հաշվի առնելով հենց Թուրքիայի հանգամանքը՝ կարծում եմ, որ ժամանակն է, որ մենք ուղղորդվենք ոչ թե մեսիջներով, ուղերձներով, այլ նախևառաջ գործողություններով: Վստահ եմ, որ Թուրքիան միջազգային հանրության ճնշման ներքո հետզհետե պետք է վերադառնա բնականոն գործընթացի: Արցախում ստատուս քվոն փոխվել է ուժի կիրառման միջոցով, և Թուրքիան այլևս ՀՀ-ի հետ սահմանը փակ պահելու պատճառ չունի: Այս պահին որևէ գործընթաց տեղի չի ունենում, բայց մեր դիվանագիտությունը գործուն ջանքեր է գործադրելու, որ Հայաստանի անվտանգության ամրապնդման համար մթնոլորտը դառնա նպաստավոր»,- նշեց Այվազյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: