Հաղթանակի վրա վստահ իշխանությունը գնում է դեպի դա, և եթե կա երկմտանք, ուրեմն ամեն ինչ միանշանակ չէ. Գոռ Գևորգյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.06.2026 | 23:28
«Ուիմբլդոն»․ Կարեն Խաչանովը մեկնարկել է հաղթանակով
30.06.2026 | 23:16
Հայկ Խլոյանը հաղթել է օլիմպիական չեմպիոն Մուսա Եվլոևին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 22:58
ԱԱ-2026. Հոլանդի գոլը Նորվեգիային դուրս բերեց 1/8 եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 22:50
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.06.2026 | 22:34
Ուկրաինայում ռուսական ավիահարվածից ադրբեջանցի ուսանողուհի է մահացել. պատերազմից ի վեր ավելի քան 130 ադրբեջանցի է զոհվել
30.06.2026 | 22:20
Էրդողանն արձագանքել է Իսրայելի կառավարության՝ Հայոց ցեղասպանության ճանաչման որոշմանը
30.06.2026 | 22:04
Եվրոպայում շոգի նոր ալիք է սպասվում
30.06.2026 | 21:50
ԱՄՆ Գերագույն դատարանը մերժել է ծննդյան իրավունքով քաղաքացիության տրամադրումը սահմանափակելու՝ Թրամփի առաջարկը
30.06.2026 | 21:37
Ինչու Ալեն Սիմոնյանը չէր մասնակցում ՔՊ վարչության նիստին
30.06.2026 | 21:28
Հրդեհ Արմավիրի ավտոտնակներից մեկում. այրվել է Chevrolet մակնիշի ավտոմեքենա
30.06.2026 | 21:15
Գիտակցության և հիշողության խանգարումներ․ ինչու է կալանավորը 50 օր հացադուլի մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 21:08
Բաքվի դատարանում հայ գերիները հայտարարել են, որ իրենց մեղավոր չեն ճանաչում. փաստաբանները խնդրել են արդարացնել
30.06.2026 | 21:00
Ուրսուլա Ֆոն դեր Լայենի այցի ժամանակ կարևոր հարցեր կքննարկվեն․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 20:44
Խաղաղաշինության հանձնաժողովը կարևոր կամուրջ է. Պարույր Հովհաննիսյանը մասնակցել է ՄԱԿ նստաշրջանին
30.06.2026 | 20:30
Հայերեն խոսող բրազիլուհին. հարսնացուն Ռիոյից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ստեղծվել է մթնոլորտ, որի պայմաններում արդարության բանաձևի հետևից գնացող ժողովուրդը և շատ-շատերը իրենց համար նպատակային են համարում սեփական ձայնի, քվեի ապահովումը, և սա պետք է լինի արտահերթ ընտրությունների միջոցով: Միևնույն ժամանակ, հասկանում ենք, որ ընտրությունների համար պետք է ճիշտ պահ լինի։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր Գոռ Գևորգյանը՝ հավելելով, որ ընտրությունները պետք է խնդիրները կարգավորեն, ոչ թե հավելյալ խնդիրներ ստեղծեն:

«Չեմ կարծում, որ նման ծայրահեղ լարված սոցիալական մթնոլորտում և հանրային փոխհարաբերութունների միջև գրանցված այս ծայրահեղ լարման կամ ատելության մթնոլորտում մենք կարող ենք գնալ արտահերթ ընտրությունների: Բայց, միևնույն ժամանակ, հայտարարությունից հետո պետք է նշվի, որ ընտրությունները մնում են իրավիճակից դուրս գալու միակ բանալին, քանի որ մենք սահմանադրական պետություն ենք, և ժողովրդի քվեի իրավունքն ամրագրված է Սահմանադրությամբ, և ժողովուրդը պետք է որոշի՝ ո՞ր ճանապարհով է գնում և ո՞ւմ հետ է գնում»,- ասաց նա։

Պատգամավորն ընդգծեց, որ իր հաղթանակի վրա վստահ իշխանությունը գնում է դեպի դա, և եթե կա երկմտանք, ուրեմն՝ ամեն ինչ չէ, որ միանշանակ է։

Ինչ վերաբերում է իշխանության պնդումներին, թե ճանապարհային քարտեզի համատեքստում կրկին կանդրադառնան արտահերթ ընտրությունների գաղափարին, Գևորգյանը նշեց, որ այդ քարտեզում ժամկետներ նշված չեն․ «Պետք է նշեն արտահերթ ընտրություններ անցկացնելու մոտավոր ժամկետները։ Հանրության մեջ այնքան թեժ մթնոլորտ է ձևավորված, որ այս պայմաններում արկածախնդրություն է գնալ արտահերթ ընտրությունների»։

Մանրամասները՝ տեսանյութում: