Ճապոնիայում ցուցարարները պահանջել են Տոկիոյից ավելի կոշտ դիրքորոշում որդեգրել Մյանմարում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման առնչությամբ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Հազարավոր բիրմացի ցուցարարներ այսօր հավաքվել են Ճապոնիայի արտգործնախարարության շենքի դիմաց`պահանջելով, որ Տոկիոն միանա իր դաշնակիցներին` ավելի կոշտ դիրքորոշում որդեգրելով Մյանմարում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման դեմ, գրում է Reuters-ը:

Կարմիր հագուստ հագած և Աունգ Սան Սու Կիի տպագիր լուսանկարները թափահարելով ՝ ցուցարարների երկար շարասյունը շրջապատել է Տոկիոյի կառավարական շենքերը, որտեղ քաղաքական բազմամարդ ցույցեր հազվադեպ են գրանցվում:

«Ազատություն, ազատություն Աունգ Սան Սու Կիի, ազատություն Մյանմար», – միաձայն վանկարկել են ցուցարարները։ Նրանց ներկայացուցիչները արտգործնախարարության պաշտոնյաներին են  հանձնել հայտարարություն, որով կոչ են արել Ճապոնիային օգտագործել քաղաքական, դիվանագիտական ​​և տնտեսական իր ողջ ներուժը՝ Մյանմարում  քաղաքացիական կառավարությունը վերականգնելու համար:

Ճապոնիան և Մյանմարը երկար տարիներ է սերտ կապեր ունեն. Տոկիոն օգնության խոշոր դոնոր է հանդիսանում այդ երկրի համար: Վերջին տարիներին ճապոնական խոշոր ընկերությունները ընդլայնում են Մյանմարում իրենց բիզնեսը ՝ այն դիտարկելով որպես Հարավարևելյան Ասիայի վերջին խոշոր սահմանային շուկան:

Հիշեցնենք՝ Մյանմարի բանակը երկուշաբթի օրն իր ձեռքն էր վերցրել երկրի իշխանությունը , իսկ երկրի օրինական ղեկավար կազմը ձերբակալված է:

Տաթև Ֆռանգյան