«2018-ին ժողովուրդը բերել է մի խումբ, որի համար կարևոր չէ՝ Արցախն ում հողն է». Գեղամ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.09.2026 | 23:38
Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվել է
17.09.2026 | 23:31
Երթևեկության կազմակերպման փոփոխություն օդանավակայանի խաչմերուկում
17.09.2026 | 23:16
ԱԹՍ-ի հարվածի ենթարկված թուրքական նավի տերը Միջազգային քրեական դատարան բողոք է ներկայացրել Ուկրաինայի դեմ
17.09.2026 | 23:07
Կառլեն Հովհաննիսյանն առաջին գոլն է խփել «Ակրոնում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 22:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.09.2026 | 22:43
Ռիչարդ Կիրակոսյանը Ստամբուլում հոսպիտալացվել է
17.09.2026 | 22:30
Եվրահանձնաժողովն առաջարկել է մինչև 13 տարեկան երեխաներին արգելել օգտվել սոցցանցերից, անձնական հաշիվներ բացելը թույլատրել 15 տարեկանից
17.09.2026 | 22:19
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը պարտվեց Ալինա Չարաևային
17.09.2026 | 21:58
«G Class invest»-ը գործում է ԿԲ-ի վերահսկողությունից դուրս. Կենտրոնական բանկն ահազանգում է
17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
Բոլորը

Հերթական անգամ իշխանությունը փորձ է անում շատ հապշտապ սահմանդրական օրենքների փոփոխություններ իրականացնել։ Այս մասին այսօր՝ փետրվարի 3-ին, ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիա իրականացնելիս ասաց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը։

«Հիմա էլի ձևախեղում են դատական համակարգը, նոր մի հատուկ կարգեր են մտցնում դատավորների նշանակման հարցում, որովհետև վերջին շրջանում մենք ականատես եղանք, որ իրավապահ համակարգի ուղղակի անթույլատրելի ցանկացած կարծիք արտահայտողին մեկուսացնելու, բանտարկելու այս իշխանության կույր տենչանքին շատ դատավորներ դեմ էին արտահայտվում։ Մարդիկ հասկանում են, որ մի օրով ապրել չի լինի Հայաստանում, ի վերջո օրենքի խախտումը պատասխանատվություն է ենթադրում։ Հիմա իշխանությունը որոշեց՝ լավ, չեք կալանավորում, ես ուրիշ ձև կանեմ, կփոխեմ օրենքը։ Այս Ազգային ժողովն իր ամբողջ գործունեության ընթացքում գործել է մի տրամաբանությամբ՝ որ օրենքը խանգարում է իրենց անօրինականությունները գործի դնել, իրենք օրենք են փոխում։

Հիշեք, որ մեկ տարի առաջ այս օրերին՝ ինչ փոփոխություններով էր զբաղված իշխանությունը. երկրի բոլոր կարևոր հիմնախնդիրները թողած իրենց քիմքին հաճո Սահմանադրական դատարան էին ուզում ձևավորել»,- նշեց Մանուկյանը։

Գեղամ Մանուկյանի խոսքով՝ օր չկա, որ «Իմ քայլի» որևէ պատգամավոր հիմարություն դուրս չտա, խայտառակ արտահայտություն չանի, որևէ պատգամավոր հերթական անգամ վտանգի տակ չդնի մեր անվտանգությունը. «Ամեն արժանապատվություն ունեցող քաղաքացի պետք է իր բողոքն արտահայտի»։

Անդրադառնալով «Իմ քայլի» պատգամավորները Անուշ Բեղլոյանի աղմկահարույց հայտարարությանը՝ Մանուկյանն ասաց. «Ես էլ եմ եղել պատգամավոր։ Պատգամավորը դա պարտականություն է, պատասխանատվություն է, ամեն պատգամավոր իր խմբակցության առաջ է պատասխանատու, իր երկրի արտաքին քաղաքականության ուղենիշների առաջ։ Պատկերացրեք, նման վիդեոկոնֆերանսների քանի-քանի հատ են եղել, որ մենք չենք նկատել։ Եթե այսօր դրա մասին բարձրաձայն ասում են, նշանակում է՝ անցնող ժամանակներում չի բացառվում, որ նման բազմաթիվ հայտարարություններ արած լինեն։ Դա իրենց մոտ ուղնուծուծով գաղափարախոսություն է:

Հայ ժողովուրդը պետք է իմանա, որ 2018 թվականի դեկտեմբեր ամսին Խորհրդարան բերել են 88 հոգանոց պատգամավորական խումբ, որը կարծում է՝ կարևոր չէ, թե Արցախն ում հողն է, որ պետք է մոռանանք պատերազմը և մտածենք՝ ինչպես անենք, որ ադրբեջանցիների հետ հաշտ-համերաշխ ապրենք Արցախի տարածքում, և գումարած Նիկոլ Փաշինյանի կարծիքը, թե Շուշին հայկական չէ, մյուս պատգամավորի այն հայտարարությունը, թե Կարսն ի՞նչ հայկական, այնտեղ քրդեր են ապրում… Ես այլևս նրանց մեղսունակության վրա կասկածում եմ»։

Մանրամասները՝ տեսանյութում: