Նիկոլը իր ղեկավարած երկրում շարժվում է վախվորած. Հայկ Մամիջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.08.2026 | 23:46
Արման Ծառուկյանը հաղթեց երևանյան մենամարտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.08.2026 | 19:54
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Նարեկ Կարապետյանը, խմբակցության քարտուղար՝ Տիգրան Աբրահամյանը
01.08.2026 | 19:29
Վանաձորում, Գյումրիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
01.08.2026 | 19:09
Քննարկվել է ազատազրկվածների պահման պայմանների բարելավումը
01.08.2026 | 18:40
Քննարկվել են Հայաստանի և Չեռնոգորիայի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության խորացման հարցեր
01.08.2026 | 18:26
Մ-17 ԱԱ. Դավիթ Բալեյանը պարտվեց մեդալային գոտեմարտում
01.08.2026 | 17:57
SpaceX-ի հրթիռը կբախվի Լուսնին. գիտնականները պատրաստվում են ուսումնասիրել ուժեղ հարվածի հետևանքները
01.08.2026 | 17:34
ՖԻՖԱ-ն հրաժարվել է Աշխարհի առաջնության իրավունքների վաճառքի ծրագրից
01.08.2026 | 17:16
Փրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուր
01.08.2026 | 16:56
Սեուտայից Մարոկկո է վերադարձել շուրջ 70 հազար անօրինական միգրանտ
01.08.2026 | 16:38
Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզում գործող ձկնաբուծարան
01.08.2026 | 16:21
Երևանի Կենտրոնում փոշու պարունակությունն ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
01.08.2026 | 15:55
Օգոստոսին արտառոց շոգեր կամ ցրտեր չեն սպասվում. Գագիկ Սուրենյան
01.08.2026 | 15:37
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն ու Լոս Անջելեսի գլխավոր հյուպատոսը հանդիպել են Հայ Առաքելական եկեղեցու երկու թեմերի առաջնորդների հետ
01.08.2026 | 15:20
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը շնորհավորել է Արաքս Մանսուրյանին տարեդարձի առթիվ
Բոլորը

«Հայրենիքի փրկության շարժման» կոչով Ազգային ժողովի շենքի մոտ են հավաքվել քաղաքացիներ, որոնք պահանջում են կառավարության ու վարչապետի հրաժարականը:

«Այս պահին հազարավոր խնդիրներ կան, որոնց լուծումը պահանջում է հրատապ իրականացվող ծրագրեր. գերիների խնդիր, սոցիալական խնդիրներ, բանակաշինություն»,- բողոքի ակցիայի ժամանակ լրագրողներին ասաց ՀՀԿ-ական Հայկ Մամիջանյանը։

«Էլ չեմ ասում, որ մեր սահմանագծումը թողնված է գյուղացիների և ադրբեջանական զինված ուժերի բանակցությունների վրա։ Այս իրավիճակում արտահերթ նիստով հրատապ կարգով Ազգային ժողովի ամենակարևոր խնդիրը կալանքի դատարաններ ստեղծելն է։ Դատարաններ, որոնք ինձ, իմ ընկերներին, այլախոհներին ավելի հեշտ կարողանան ճաղերի հետևում հայտնվացնել: Սա առաջին նպատակն է այս հավաքի»,- ասաց Մամիջանյանը:

Նա նշեց, որ երկրորդ նպատակը կապ ունի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանի հետ. «Նա լավ չի հասկացել՝ ինքը Հայաստանի՞ ԱԺ պատգամավոր է, թե՞ միլիմեջլիսի:Մենք հավաքվել ենք, որ տիկնոջը հիեցնենք, որ ինքը Հայաստանի ԱԺ պատգամավոր է և իրավունք  չունի նման հիմարություններ ասոել, այն էլ միջազգային հարթակներում:

Հայկ Մամիջանյանը նաև նշեց, որ «Հայրենիքի փրկության շարժման» մաս կազմող վեց կուսակցության առաջնորդների հանդիպումը. «Բայց այդ աշխատանքային հանդիպումների մանրամասների մասին չէի ուզենա խոսել», – ասաց Մամիջանյանը՝ հավելելով, որ այն լուրերը, որոնք տարածվում են քարոզչամեքենայի կողմից, թե իբր «Հայրենիքի փրկության շարժման» հետ կապված ինչ-որ խնդիրներ կան, կեղծ են։

«Որևէ խնդիր չկա, ինչպես տեսնում եք, շարժումը շարունակում է իր աշխատանքները բոլոր ֆրոնտներով։ Մեր ամենօրյա աշխատանքի արդյունքում արդեն իսկ կան որոշ փոքր հաղթանակներ և դեռ առջևում է հիմնական հաղթանակը, այն է՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը», – ասաց Հայկ Մամիջանյանը։-Ես վստահ եմ, որ ամենօրյա ճնշման արդյունքում Նիկոլն ու իր դավաճանական խունտան պետք է զգա, որ ինքը Հայաստանի քաղաքական դաշտում անելիք չունի։ Այն մարդը, որը ավելի բարձր է դասում իր պաշտոնը, ծառայողական մեքենան, իր տիկնոջ շրջագայությունները, քան հայրենիքի կարևորագույն խնդիրների լուծումը, իրավունք չունի բանակցել Հայաստանի անունից։ Այն մարդը, որն ունակ չէ օրակարգային կետ մտցնել մեր տղերքի վերադարձը Հայաստան, իրավունք չունի բանակցել մեր և ձեր անունից», – ասաց Մամիջանյանը։

«Մեր շարժումը հասել է նաև նրան, որ Նիկոլը իր ղեկավարած երկրում շարժվում է այնպես, ինչպես պիտի շարժվի դավաճանը՝ վախվորած և անընդհատ անհանգստանալով, որ իրեն կասեն դավաճան»,- ընդգծեց Մամիջանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: