Արցախի ԱԳՆ-ն բոլոր երկրներին և կազմակերպություններին կոչ է անում զգույշ լինել ԼՂ հակամարտության վերաբերյալ արտահայտություններում

Լուրեր

27.08.2026 | 15:10
Փաշինյանն իրավապահ համակարգին սպառնում է ազատումներով // ՀՀ-ն Լեհաստանում ռազմական կցորդ կունենա․ ԼՈՒՐԵՐ
27.08.2026 | 15:02
Սանկտ Պետերբուրգում ավտոմեքենա է պայթել․ բարձրաստիճան զինվորական է զոհվել
27.08.2026 | 14:59
«Ուժեղ Հայաստանը» հանձնաժողովի նախագահի նոր թեկնածու այս պահին չի առաջադրում
27.08.2026 | 14:52
Թող ժողովուրդը Քոչարյանին բերի այստեղ, իսկ ինձ Հանրապետության հրապարակում կախաղան հանի. ես OK եմ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 14:50
Երևանն անհրաժեշտ չի համարել ԵՏՄ գործընկերների հետ համաձայնեցնել եվրաինտեգրման ձգտումները՝ ցուցադրական փորձելով միաժամանակ օգուտներ քաղել․ Զախարովա 
27.08.2026 | 14:46
ՔՊ-ն չընտրեց «Ուժեղ Հայաստանի» առաջադրած թեկնածուին՝ Իրինա Յոլյանին 
27.08.2026 | 14:44
Ձրի՞ են արդարացվում Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը. լո՞ւրջ եք ասում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 14:41
Գավառում «Գազել» է գլխիվայր շրջվել․ կան տուժածներ
27.08.2026 | 14:32
Սոթքում գործարկվել է 6.2 կմ երկարությամբ ոռոգման նոր համակարգ
27.08.2026 | 14:21
Դրանց խլուրդ են ասում․ ասել եմ՝ գտե՛ք, եթե չգտաք, զանգվածային ազատումներ են լինելու․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 14:14
Պետական դավաճանության համար 4 անձ դատապարտվել է 15-16 տարվա ազատազրկման
27.08.2026 | 14:10
Հովիկ Աբրահամյանի տունը պիտի քանդեի՞նք, մաս-մաս քարեր նվիրեի՞նք ՀՀ բնակչությանը․ Թունյանը՝ Գրիգորյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 14:02
Էրդողանի հրամանագրով Արցախի համալսարանում Ստամբուլի տեխհամալսարանի ստորաբաժանումներ կստեղծվեն
27.08.2026 | 14:01
Ծանրամարտի պատանեկան ԵԱ. Ալեն Խաչատրյանը՝ փոխչեմպիոն, Ալեն Զուրաբյանը՝ բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 13:53
Մեծ թափով ՏԻՄ-երի նսեմացում է արվում, վերացնում եք տեղական էլիտաները, նոր կլաններ եք ստեղծում․ Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որով կոչ է անում բոլոր երկրներին և կազմակերպություններին առավելագույն զգույշ և կոռեկտ լինել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ իրենց արտահայտություններում, խուսափել հայտարարություններից, որոնք կարող են բացասաբար ազդել հակամարտության համապարփակ կարգավորմանը:

«Վերջին ժամանակներս մենք ականատես ենք դարձել Ադրբեջանի կողմից իրականացվող տեղեկատվական արշավի, որը, ձգտելով ցուցադրել, թե իբր վայելում է միջազգային հանրության աջակցությունը Արցախի դեմ թուրք-ադրբեջանական զինված ագրեսիային, տեղեկություններ է տարածում, այսպես կոչված, «գրավյալ» տարածքների «ազատագրման» կապակցությամբ մի շարք երկրների քաղաքական շրջանակների և որոշ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների շնորհավորանքների վերաբերյալ։

Մի կողմ թողնելով նման հայտարարությունների հավաստիության հարցը՝ այնուամենայնիվ, հարկ ենք համարում մեկ անգամ ևս նշել, որ Թուրքիայի աջակցությամբ և միջազգային ահաբեկիչների մասնակցությամբ Ադրբեջանի կողմից 2020թ. սեպտեմբերին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված զինված ագրեսիան հանգեցրել է բազում տառապանքների. սպանվել և վիրավորվել են հայազգի հազարավոր անմեղ քաղաքացիներ, հարյուրավորներն անհայտ կորել են, այժմ գտնվում են գերության մեջ, պատանդ են դարձել, այդ ընթացքում ենթարկվել խոշտանգումների, անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի, ոչնչացվում է հայկական մշակութային ժառանգությունը:

Կոչ ենք անում բոլոր երկրներին և կազմակերպություններին առավելագույն զգույշ և կոռեկտ լինել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ իրենց արտահայտություններում, խուսափել հայտարարություններից, որոնք կարող են բացասաբար ազդել հակամարտության համապարփակ կարգավորմանը, տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանմանն ուղղված միջազգային ջանքերին, ինչպես նաև վիրավորել հազարավոր մարդկանց զգացմունքները:

Դիվանագիտական էթիկետը չի կարող և չպետք է հիմք հանդիսանա այնպիսի արտահայտությունների համար, որոնք կարող են դիտարկվել Արցախի Հանրապետության տարածքների օկուպացիան օրինականացնելու և ամրագրելու և միջազգային հակաիրավական գործողություններն արդարացնելու համատեքստում»: