Եթե խոսքը զինված ապստամբության մասին է, ես դրա կողմնակիցը չեմ. Հրանտ Թոխատյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

30 տարվա մեջ մենք հավատ կորցրեցինք: Այս մասին այսօր՝ հունվարի 28-ին Հանրապետության հրապարակում հավաքի ժամանակ ասաց ՀՀ վաստակավոր արտիստ Հրանտ Թոխատյանը։

Հարցին, թե Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ Հայաստանը վերածվել է Ռուսաստանի պրոտեկտորատը, համաձա՞յն է այդ կարծիքը, դերասանն ասաց, որ եթե այսպես շարունակվի, ապա այո։ «Գիտեք, եթե ամեն մի քայլ անելու համար պետք է զանգենք և խորհրդակցենք, բնականբար, երևի թե ճիշտ է»,- ասաց Թոխատյանը:

Անդրադառնալով Հայրենքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի հայտարարությանը, որ եթե Սահմանադրական ճանապարհով չհասնեն վարչապետի հրաժարականին, ապա կդիմեն ապստամբության, Թոխատյանը նշեց, որ եթե խոսքը զինված տարբերակով ապստամբության մասին է, ապա ինքը կողմնակից չէ այդ տարբերակին։

Դիտարկմանը, թե խոսքը  զինված գործողությունների մասին չէ, այլ շենքեր գրավելու, կոշտ գործողությունների անցնելու մասին է, դերասանն արձագանքեց. «Այն, որ պետք է լինեն գործողություններ, ես դրան կողմնակից, որովհետև մենք հենց նոր խոսում էինք այն մասին, որ նախորդ շարժումը մարեց, երևի նրանից էր, որ հավաքվում էինք, լսում էինք ինչ-որ բաներ, որի մասին բոլորս գիտեինք, և հետո երթի էինք գնում, ապա գնում էինք տուն, դա էլ ձև չի»։

Հարցին՝ հիմա ինչ-որ բան փոխվել է թե ոչ, դերասանը պատասխանեց, որ չգիտի, եկել է պարզելու: