Հայաստանի «ջրային մարգարիտը» տիեզերքից․ ռուս տիեզերագնացը Սևանա լճի լուսանկարն է հրապարակել
Ռուս տիեզերագնաց Սերգեյ Կուդ-Սվերչկովը` Instagram-ի իր էջում տեղադրել է տիեզերքից արված Սևանա լճի պատկերը։ Վերջինս նաև կից ներկայացրել է Սևանա լճի կարևորությունը ողջ Անդրկովկասի կենսագործունեության համար։
«Սևանա լիճը հաճախ անվանում են Հայաստանի «ջրային մարգարիտը», չէ որ այն խոշորագույն բարձրլեռնային քաղցրահամ լիճն է ԱՊՀ տարածքում։ Բնական ջրամբարի երկարությունը 75 կմ է, իսկ առավելագույն խորությունը` մոտ 100 մետր:
Սևանը յուրահատուկ բնական օբյեկտ է, որը տարեկան տասնյակ հազարավոր մարդկանց համար ոչ միայն հանգստի գոտի է հանդիսանում, այլ նաև քաղցրահամ ջրի կարևորագույն օբյեկտ է, որից կախված է Անդրկովկասի կենսագործունեությունը»,- գրել է ռուս տիեզերագնացը՝ կից հրապարակելով Սևանա լճի՝ տիեզերքից արված լուսանկարը։
Տաթև Ֆռանգյան