Շուրջ 10 տարի կպահանջվի՝ աշխարհի ամենաաղքատ մարդիկ վերադառնան մինչհամաճարակային իրենց ֆինանսական վիճակին

Լուրեր

17.09.2026 | 16:28
Կրեմլը կարծում է, որ ՌԴ-ի դեմ ԱՄՆ-ի «դժոխային պատժամիջոցները» կբարդացնեն Ուկրաինայում կարգավորումը
17.09.2026 | 16:17
Ալեն Սիմոնյանը ներկայացրել է Հայաստանի ազգային անվտանգության դոկտրինի հիմնական սկզբունքներն ու առաջնահերթությունները
17.09.2026 | 16:06
Թրամփը ՄԱԿ ԳՎ-ի շրջանակում Իրանի պատերազմը կքննարկի Պարսից ծոցի երկրների ղեկավարների հետ
17.09.2026 | 15:58
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Անտոն Քոչինյան փողոցում
17.09.2026 | 15:48
Ուկրաինան և ՌԴ-ն զոհվածների մարմինների հերթական փոխանակումն են իրականացրել
17.09.2026 | 15:40
«Չելսիի» ղեկավարը վաճառել է ակումբում իր մասնաբաժինը
17.09.2026 | 15:28
«Արևմուտքը բացահայտ միջամտում է Հայաստանի և Վրաստանի գործերին»․ Շոյգու
17.09.2026 | 15:19
ՌԴ-ն Սև ծովում հարվածել է Տանզանիայի դրոշի ներքո նավարկող նավին․ նավապետը զոհվել է
17.09.2026 | 15:10
Փաշինյանը՝ ռուսական ռազմաբազայի դուրսբերման մասին // Գերմանիան ՀՀ ՊՆ-ին ձնագնացներ է նվիրել․ ԼՈՒՐԵՐ
17.09.2026 | 15:07
Ռուբեն Մխիթարյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի հանձնաժողովի նախագահ
17.09.2026 | 15:02
Շոյգուն հայտարարել է, թե ՀՀ-ում ՌԴ ներդրումներով ընկերությունների նկատմամբ, իբր, «ռեյդերային զավթում» է իրականացվում
17.09.2026 | 14:54
Մատենադարանի ձեռագրական գանձարանը համալրվել է 1491 թվականի Շարակնոցով
17.09.2026 | 14:49
Տեղեկություն Կիպրոս – Հայաստան հանդիպման տոմսերի վերաբերյալ
17.09.2026 | 14:40
Կոռուպցիոն սկանդալի ֆոնին՝ Զելենսկին Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնակատար է նշանակել
17.09.2026 | 14:33
ՀՀ գլխավոր դատախազը բավարարել է Ֆրանսիայի միջնորդությունը. ծանրացնող հանգամանքներում գողություն կատարած անձը հանձնվել է Ֆրանսիայի իրավասու մարմիններին
Բոլորը

Շուրջ 10 տարի կպահանջվի, որպեսզի աշխարհի ամենաաղքատ մարդիկ վերադառնան մինչհամաճարակային իրենց ֆինանսական վիճակին։ Այս մասին հայտնում է Euronews-ը՝ հղում կատարելով «Օքսֆամ» բրիտանական մարդասիրական բարեգործական կազմակերպությանը։

Մյուս կողմից՝ աշխարհի ամենահարուստ մարդիկ վերականգնել են իրենց ֆինանսական կորուստները ընդամենը 9 ամսում։ Բարեգործական կազմակերպությունը հայտարարել է, թե ինչպես է COVID-19 -ի համաճարակը առանց այն էլ անհավասար աշխարհն է՛լ ավելի անհավասար դարձրել։ Աշխարհի ամենահարուստ 10 միլիարդատերերը ավելացրել են իրենց ունեցվածքը այնքան, որ այն կբավարարեր վճարելու երկիր մոլորակի յուրաքանչյուր բնակչի պատվաստման համար։

Ըստ «Օքսֆամ»-ի՝ միլիարդատերերը ավելացրել են իրենց ունեցվածքը ավելի քան 3,9 տրիլիոն դոլարով 2020 թվականի դեկտեմբերի 31-ից մարտի 18-ն ընկած ժամանակահատվածում, իսկ աշխարհի ամենահարուստ 10 մարդկանց եկամուտը միասին վերցված ավելացել է 540 միլիարդ դոլարով։

Տաթև Ֆռանգյան